From Wikipedia, the free encyclopedia
«Paranoid», ամերիկացի հիփ հոփ երգիչ-ռեփեր Ty Dolla Sign-ի երգն է, համագործակցությամբ ամերիկացի ռեփեր B.o.B-ի հետ։ Այն թողարկվել է 2013 թվականի սեպտեմբերի 10-ին, որպես Ty Dolla Sign-ի «Beach House EP» կոչվող դեբյուտային մինի ալբոմի առաջին սինգլ։ Երգը գրվել է Ty Dolla Sign-ի, B.o.B-ի և DJ Mustard-ի կողմից, վերջինս նաև երգի պրոդյուսերն է։
«Paranoid» | |||||
---|---|---|---|---|---|
Ty Dolla Sign-ի և B.o.B-ի սինգլը | |||||
«Beach House EP» ալբոմից | |||||
Թողարկված | Սեպտեմբերի 10, 2013 | ||||
Ֆորմատ | Թվային ներբեռնում | ||||
Ձայնագրված | 2013 | ||||
Ժանր | Հիփ հոփ | ||||
Տևողություն | 3:36 | ||||
Լեյբլ | Taylor Gang Records, Atlantic Records | ||||
Պրոդյուսեր | DJ Mustard | ||||
Ty Dolla Sign-ի սինգլների ժամանակագրություն | |||||
|
|||||
B.o.B-ի սինգլների ժամանակագրություն | |||||
|
«Paranoid»-ը հիմնականում դրական արձագանքներ է ստացել երաժշտական քննադատների կողմից։ Երգը Billboard Hot 100 հիթ շքերթում զբաղեցրել է 29-րդ հորիզոնականը, իսկ Billboard Hot R&B/Hip-Hop Songs-ում այն զբաղեցրել է 9-րդ հորիզոնականը։ Երգի տեսահոլովակի պրեմիերան կայացել է 2013 թվականի հոկտեմբերի 22-ին։
Երգի սկզբնական տարբերակը Ty Dolla Sign-ը ձայնագրել է համագործակցությամբ ռեփեր Ջո Մոսիսի հետ։ Այդ տարբերակը ընդգրկվել է երգի պրոդյուսեր և համահեղինակ DJ Mustard-ի «Ketchup» միքսթեյպում[1], իսկ այնուհետև նաև Ty Dolla Sign-ի «Beach House 2» միքսթեյպում, որը թողարկվել է 2013 թվականի հուլիսին[2]։ Ավելի ուշ, երբ երգը նախատեսվում է թողարկել որպես սինգլ և ընդգրկել այն նրա «Beach House EP» մինի ալբոմում, հայտնի է դառնում, որ Ջո Մոսիսի փոխարեն երգում իր մասնակցությունը կունենա ռեփեր B.o.B-ը[3]։ Նրա հատվածը ձայնագրելուց հետո, 2013 թվականի օգոստոսի 28-ին կայանում է երգի նոր տարբերակի պրեմիերան[4], իսկ սեպտեմբերի 10-ին «Paranoid»-ը թողարկվում է որպես «Beach House EP» մինի ալբոմի առաջին սինգլ[5][6]։
2014 թվականի հունվարի 4-ին երգը Billboard Hot 100 հիթ շքերթ է մտել 97-րդ հորիզոնականով, իսկ 10 շաբաթ հետո, այն բարձրացել է 29-րդ հորիզոնական[7]։ Billboard Hot R&B/Hip-Hop Songs հիթ շքերթում երգը զբաղեցրել է 9-րդ հորիզոնականը[8]։ Համաձայն Nielsen SoundScan-ի հրապարակած տվյալների, 2014 թվականի մարտի 23-ի դրությամբ երգը համացանցում վաճառվել է 440,234 օրինակով[9]։
Երգի տեսահոլովակը, որի ռեժիսորն է Էթան Լեյդերը, ներկայացվել է 2013 թվականի հոկտեմբերի 22-ին ամերիկացի ռեփեր Դիդդիին պատկանող Revolt հեռուստաալիքի եթերում[10], իսկ այնուհետև նաև տեղադրվել է Ty Dolla Sign-ի ՅուԹուբի պաշտոնական էջում։
Երգի պաշտոնական ռեմիքսը նույնպես ընդգրկվել է «Beach House EP» մինի ալբոմում։ Ռեմիքս տարբերակում B.o.B-ի փոխարեն իրենց մասնակցությունն ունեն Թրեյ Սոնգզը և Ֆրենչ Մոնտանան[11]։ Ռեմիքսի պրեմիերան կայացել է 2014 թվականի հունվարի 13-ին[12], իսկ հաջորդը օրը այն թողարկվել է որպես մինի ալբոմի երրորդ սինգլ[13]։
# | Անվանում | Հեղինակ(ներ) | Պրոդյուսեր(ներ) | Տևողություն |
---|---|---|---|---|
1. | «Paranoid» (B.o.B-ի հետ համագործակցությամբ) | Ty Dolla Sign, B.o.B, DJ Mustard | DJ Mustard | 3:36 |
# | Անվանում | Հեղինակ(ներ) | Պրոդյուսեր(ներ) | Տևողություն |
---|---|---|---|---|
1. | «Paranoid [Ռեմիքս]» (Թրեյ Սոնգզի և Ֆրենչ Մոնտանայի հետ համագործակցությամբ) | Ty Dolla Sign, Ֆրենչ Մոնտանա, DJ Mustard, Թրեյ Սոնգզ | DJ Mustard | 4:41 |
Հիթ շքերթ (2013) | Զբաղեցրած տեղ |
---|---|
Բելգիա (Ultratip Flanders) | 88 |
Բելգիա (Ultratop Urban Flanders) | 29 |
Գերմանիա (Deutsche Black Charts) | 18 |
ԱՄՆ (Billboard Hot 100) | 29 |
ԱՄՆ (Billboard Hot R&B/Hip-Hop Songs) | 9 |
ԱՄՆ (Billboard Rhythmic) | 6 |
Երկիր | Տարեթիվ | Ֆորմատ | Լեյբլ |
---|---|---|---|
ԱՄՆ | Սեպտեմբերի 10, 2013 | Թվային ներբեռնում[14] | Taylor Gang Records, Atlantic Records |
Նոյեմբերի 6, 2013 | Mainstream urban radio[15] | ||
Հունվարի 14, 2014 | Թվային ներբեռնում - Ռեմիքս[16] | ||
Փետրվարի 12, 2014 | Mainstream urban radio - Ռեմիքս[17] |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.