Nokia
From Wikipedia, the free encyclopedia
Nokia Corporation (ֆիններեն՝ Nokia Oyj, արտասանվում է նոկիա), ֆիննական անդրազգային ընկերություն, բջջային, ֆիքսված, լայնաշերտ և IP ցանցերի հեռահաղորդակցական սարքավորումների արտադրող։ 2000-ական թվականներին գերիշխում էր բջջային հեռախոսների համաշխարհային շուկայում (2013 թվականից Nokia ապրանքանիշի ներքո հեռախոսները թողարկվում են այլ արտադրողների կողմից)։
2013 թվականի սկզբի դրությամբ ընկերությունում աշխատում էր մոտ 100 հազար աշխատակից, 2000-ական թվականների վերջին աշխատակիցների թիվը հասել է 132 հազարի[14]։ Ընկերության արտադրանքը վաճառվում է աշխարհի ավելի քան 150 երկրներում։ 2012 թվականին կորցրել է առաջին տեղը բջջային հեռախոսների շուկայում՝ զիջելով Samsung-ին՝ 19 տոկոս մասնաբաժնով 22 տոկոսի դիմաց[15]։
2011-2012 թվականներին շուկայի մասնաբաժնի կորստի պայմաններում սկսել է ակտիվորեն համագործակցել Microsoft-ի հետ, ըստ էության, հրաժարվելով Symbian բջջային սարքերի համար սեփական օպերացիոն համակարգի աջակցությունից և MeeGo օպերացիոն համակարգի զարգացումից՝ անցնելով Windows Phone հարթակ, 2013 թվականի աշնանը Microsoft-ը վաճառել է իր բջջային բիզնեսը 5,44 մլրդ եվրոյով[16]։ 2015 թվականի ապրիլին Alcatel-Lucent-ի հետ ստորագրվել է պայմանագիր, որի համաձայն՝ այս ընկերությունը ձեռք է բերվելու $ 15,6 միլիարդ դոլարով։ 2016 թվականի մայիսին հայտարարվել է անկախ HMD Global ընկերության հետ Nokia ապրանքանիշի ներքո հեռախոսներ և պլանշետներ արտադրելու համագործակցության մասին[17][18][19]։ 2010 թվականի վերջի դրությամբ գործունեության հիմնական ուղղություններից մեկը դարձել է 5G շարժական կապի ցանցերի համար ստանդարտների հաջորդ սերնդի մշակումը և դրանց փորձարկումը կապի գործող օպերատորների ցանցերում։
Ընկերության գլխավոր գրասենյակը գտնվում է Հելսինկիի Էսպոո քաղաքում[20]։