Nmap (Network Mapper), անվճար, բաց կոդով ծրագիր, որը նախատեսված է ցանցերի սկանավորման համար։ Ստեղծվել է Ջորդան Լյոնի կողմից[5]։ Nmap օգտագործվում է համակարգչի ցանցում հոսթերի և սերվերների հայտնաբերման համար։ Սա կատարվու է փաթեթների ուղարկմամբ և դրանց պատասխանները անալիզի ենթարկելով։

Արագ փաստեր Տեսակ, Նախագծումը՝ ...
Փակել

Nmap-ը տրամադրում է մի շարք հնարավորություններ համակարգչի ցանցի անալիզի համար, այդ թվում՝ հոսթերի և սեվիսների հայտնաբերում և այլն։ Այս հանարավորությունները հասանելի է դառնում սկրիպների միջոցով, որոնք ունակ են կատարել սերվիսների, խոցելիության հայտնաբերում և այն[6]։ Nmap ունակ է աշխատել այն ժամանակ, երբ ցանցը ծանրաբեռնված է կամ կա ցանցի որոշակի դադարներ։

Nmap-ը սկսել է գործել որպես ծրագիր նախատեսված Linux-ի համար[7], սակայն հետագայում թողարկվեց ծրագրի տարբերակները Windows, macOS, և BSD-ի համար[8]։ Սա շատ հայտնի է Linux-ի համար, որին հաջորդում է Windows[9]։

Պատմություն

Nmap առաջին անգամ հրապարկվել է 1997 թվականի սեպտեմբեր ամսին։ Հոդվածը տեղադրվել է Phrack ամսագրում։ Հոդվածում ներառված էր նաև ծրագրի ներքին կոդը[10]։

Յուրահատկություններ

Nmap-ը ունակ է․

  • Հոսթերի հայտնավերում — Այն կարող է հայտնաբերել ցանցում գտնվող հոսթերը։
  • Պորտերի որոնում[11] — Այն կարող է ցուցադրել բոլոր բաց պորտերը։
  • Տարբերակի հայտնաբերում — Ցուցադրում է ցանցին հեռակա միացված սարքերում օգտագործվող ծրագրի անունը և տարբերակը[12]։
  • ՕՀ-ի հայտնաբերում — Տրանադրում է ցանցին միացված սարքերի օպերացիոն համակարգերը։
  • Սկրիպտային փոխգոծությունը թիրախի հետ — օգտագործելով Nmap Scripting Engine և Lua ծրագրավորման լեզուն[13]։

Nmap-ը ունակ է տեղեկություն տրամադրել թիրախի մասին, ներառյալ DNS-ի անունը, սարքի տեսակը և MAC հասցեն[14]։

Օգտագործողի համար նախատեսված միջերես

NmapFE-ը Kanchan-ի կողմից գրված, համարվում է Nmap-ի պաշտոնական GUI-ին, որը նախատեսված է Nmap-ի 2․2 տարբերակից մինչև 4․22-ը[15]։ Nmap 4.50-ի համար, NmapFE-ին փոխարինելու եկավ Zenmap, նոր պաշտոնական օգտատիրոջ միջերես ստեղծված UMIT-ի հիման վրա, և մշակվել է Ադրիանո Մոնտերիո Մարքեզի կողմից։

Ծանոթագրություններ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.