From Wikipedia, the free encyclopedia
Need for Speed: Most Wanted (հպվ. NFS: Most Wanted կամ NFSMW, հայերեն՝ Արագության պահանջ։ Ամենաորոնվողը), Need for Speed շարքի համակարգչային խաղ արկադային ավտոսիմուլյատորների ժանրում՝ մշակված 2005 թվականին՝ EA Canada ստուդիայի և Electronic Arts ընկերության հրատարակչության կողմից՝ Խաղային բարձակների և անհատական համակարգիչների համար։ Սա Need for Speed խաղաշարքի 9-րդ թողարկումն է։ Խաղը Е3 կողմից ծանուցվել է 2005 թվականին[4]։ Most Wanted թողարկումը զուգակցվեց նոր Xbox 360 կոնսոլների վաճառքի սկզբի հետ։ Խաղի հետ միասին սկավառակը դրվեց բարձակի լրակազմում[5]։ Ռուսաստանում խաղը թողարկվեց «1С-СофтКлаб» ընկերության կողմից՝ սկզբնապես ռուսական վավերագրումով[6], իսկ հետո ամբողջապես ռուսերեն լեզվով[7]։ Խաղի PlayStation Portable-ի համար տարբերակը թողարկվել է Need for Speed: Most Wanted 5-1-0 անունով։
Need for Speed: Most Wanted | |
---|---|
Անհատական համակարգիչերի համար խաղի ռուսական հրատարակչության շապիկը | |
Մշակող | EA Canada |
Հրատարակիչ | Electronic Arts |
Տեղայնացնող | ՍոֆթՔլաբ |
Դիստրիբյուտոր | Nintendo eShop |
Միջերեսի լեզու | անգլերեն և ռուսերեն |
Բնօրինակ լեզու | անգլերեն |
Խաղադիզայներ | Թոմաս Հենրիջ |
Սցենարիստ | Adrian Vershinin?[1] |
Նկարիչ | Հաբիբ Զարգարպուր |
Կոմպոզիտոր | Փոլ Լինֆորդ |
Սերիայի մաս | Need for Speed |
Վայր | ԱՄՆ |
Թողարկման թվական | Նոյեմբերի 15, 2005 |
Պլատֆորմներ | Nintendo DS, Game Boy Advance, GameCube, Windows, PlayStation 2, PlayStation 3, Xbox, Xbox 360, բջջային հեռախոսներ |
Շարժիչ | EA Graphics Library (EAGL4)[2] |
Արտոնագիր | սեփականատիրական |
Տարբերակ | 1.3[3] |
Ժանր | արկադային, ավտոմոբիլային սիմուլյատոր |
Խաղի ռեժիմ | միաօգտատերային բազմաօգտատերային |
PEGI | 3+, 12+ |
USK | USK 12, USK 6 և USK 0 |
ESRB | T |
CERO | B (12 տարեկանից) |
Կրիչ | CD, DVD, Mini-DVD, Universal Media Disc, խաղային քարթրիջ |
Սիստեմային պահանջումներ | ԱՀ
Windows 2000 / XP
Պրոցեսոր։ 3 ԳԲ ազատ տեղ |
Կառավարում | գեյմփադ, ստեղնաշար, համակարգչային մկնիկ, համակարգչային ղեկ |
🌐 | www.ea.com/ru/need-for-speed-most-wanted |
Խաղի իրադարձությունները տեղի են ունենում Ռոկպորտ մտածին քաղաքում, որում խաղացողին տրված է տեղաշարժման ազատություն։ Համաձայն սյուժեի՝ գլխավոր հերոսը հաղթում է մրցավազքերը և առաջ է ընթանում մրցարշավորդների «Սև ցուցակում», որպեսզի հետ բերի իր BMW M3 GTR մեքենան։ Վերջինս զավթվել էր Ռեյզորի կողմից՝ խաբեության ճանապարհով։ Need for Speed: Most Wanted-ը իր հետ զուգակցում է փողոցային մրցավազքերը, ինչպես նաև մեքենաների կարգավորումները և լիամասշտաբ ոստիկանական հետապնդումները։ Սյուժեով առաջ գնալու համար խաղացողը պետք է հաղթի «Սև ցուցակի» մրցավազքերը և ազատվի ոստիկանության հետապնդումներից, որոնց համար միավորներ է վաստակում։ Դրանով բարձրացնում է վարկանիշը «Սև ցուցակի» այլ մրցարշավորդների նկատմամբ։
Need for Speed: Most Wanted-ի մշակումն սկսվել է 2004 թվականին՝ Need for Speed: Underground 2-ի թողարկումից հետո։ Որպեսզի խաղաշարքը վերադարձվի իր «արմատներին» և այն գրավի մեծ խաղային լսարան՝ մշակողները նոր խաղում որոշեցին իրականություն դարձնել ոստիկանական հետապնդումները և թանկ ամվտոմեքենաները։ Need for Speed: Most Wanted-ը հիացական արձագանքներ է ստացել քննադատների կողմից։ Տեսաբանները գովաբանում էին խաղային հետաքրքրաշարժ ընթացքը, գրաֆիկան և ձայնային էֆեկտները, սակայն երբեմն քննադատում էին հակառակորդների արհեստական ինտելեկտը։ Need for Speed: Most Wanted-ը դարձավ կոմերցիոն հաջողված նախագիծ. 2009 թվականի դրությամբ ամբողջ աշխարհում վաճառվել է խաղի ավելի քան 16 միլիոն օրինակ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.