Motörhead
բրիտանական ռոք խումբ (1975–2015) / From Wikipedia, the free encyclopedia
Motörhead, բրիտանական հևի մետալ խումբ, մեծ ազդեցություն է թողել ծանր երաժշտության զարգացման վրա՝ հատկապես սպիդ-մետալ ժանրի առաջացման գործընթացում, թեև նրանց երաժշտությունը այդ ժանրի հետ ընդհանուր քիչ բան ունի[1]։ Խմբի երաժշտությունը կարելի է բնութագրել որպես հարդ ռոք, փանկ ռոք և պրոտո թրեշի համադրություն[2]։
Motörhead | |
---|---|
Երկիր | Մեծ Բրիտանիա |
Ժանրեր | մետալ և հարդ ռոք |
Գործունեություն | 1975 - դեկտեմբերի 29, 1997 |
Լեյբլ | SPV Epic Sanctuary |
Կայք | imotorhead.com imotorhead.com imotorhead.com |
Նախկին անդամներ | |
Յան Ֆրեզեր Քիլմիսթր Ֆիլ Քեմպբել Միքի Դի Լարի Ուոլիս Էդի Քլարկ Բրայան Ռոբերթսոն Միկ Բյորթսոն Լուկաս Ֆոքս Ֆիլ Թեյլոր Փիտ Գիլ | |
Motörhead Վիքիպահեստում |
Խումբը կազմավորվել է 1975 թվականին բասիստ, վոկալիստ և բառերի հեղինակ Յան Ֆրեզեր Քիլմիսթրի կողմից, ով հայտնի և նաև Լեմի մականունով (Ian Fraser «Lemmy» Kilmister)։ Լեմին խմբի բոլոր ժամանակների միակ մշտական անդամն է։ Խումբը սովորաբար ներկայանում էր եռյակով։ Խումբը հայտնի է դարձել 1980-ական թվականների սկզբին, երբ Ace of Spades ալբոմը ստացել է ոսկե կարգավիճակ՝ բրիտանական հիտ պարադում զբաղեցնելով 4-րդ հորիզոնականը և երբ իր թողարկումից 5 օր հետո No Sleep 'til Hammersmith համերգային ալբոմը զբաղեցրել է 1-ին հորիզոնականը։ Վերոնշյալ ալբոմները Overkill և Bomber ալբոմների հետ միասին խմբին պարգևել են բրիտանական հիմնական հարդ ռոք խմբի համբավը։
Չնայած որ Motörhead-ի երաժշտությունը հաճախ դասում են հևի մետալ, սպիդ մետալ կամ թրեշ մետալ ժանրերի շարքին, Լեմին նախընտրում է իր երաժշտությունը համարել ռոքնռոլ[3]։ Խումբը հիմանակնում երգում է պատերազմի, չարի և բարիի հակամարտության, իշխանության չարաշահման, անկանոն սեռական հարաբերությունների և թմրանյութերի չարաշահման մասին։ Խմբի տարբերանշանի վրա պատկերված է այսպես կոչված «War-Pig»-ը որն առաջին անգամ հայտնվել է 1977 թվականին (պատկերը առաջին անգամ ստեղծվել է ռոք միջավայրում հայտնի նկարիչ Ջո Պետանյոի կողմից) ալբոմի շապիկի վրա և այդ պահից սկսած զանազան տարբերակներով պատկերված է նաև խմբի մյուս ալբոմների շապիկներում[4]։