From Wikipedia, the free encyclopedia
Magnavox, էլեկտրական տեխնիկաներ և սարքավորումներ արտադրող ամերիկյան ընկերություն, 1974 թվականից պատկանում է Ֆիլիփս ընկերությանը։ «Magnavox»-ը հայտնի է աշխարհում առաջին խաղային վահանակով՝ «Magnavox Odyssey», որն ընկերությունը թողարկել է 1972 թվականին։ Ընկերության հիմնական արտադրական և հետազոտական հաստատությունները տեղակայված էին Փենսիլվանիայի Ֆորտ Ուեյն քաղաքում, Ինդիանայում, Թորանսում, Կալիֆոռնիայում, Ուրբանա, Իլինոյս նահանգում և Ֆիլադելֆիայում։
Magnavox | |
---|---|
Տեսակ | բիզնես ձեռնարկություն, տեխնոլոգիական ընկերություն, Էլեկտրոնային բիզնես, ապրանքային նշան և բրենդ |
Հիմնադրված է | 1917 |
Վայր | Նոքսվիլ, Թենեսի, ԱՄՆ |
Երկիր | ԱՄՆ |
Արդյունաբերություն | տեսախաղերի արդյունաբերություն և կենցաղային էլեկտրոնիկա |
Մայր ընկերություն | Ֆիլիփս |
Սեփականատեր | Ֆիլիփս |
Կայք | magnavox.com(անգլ.) |
Magnavox Վիքիպահեստում |
1915 թվականինին Էդվին Փրիդդամը և Փիթեր Ջենսենը ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Նապա քաղաքի իրենց լաբորատորիաներում ստեղծել են բարձրախոսոի ձայնային կծիկ։ Նրանք գյուտին տվել են «Magnavox» անվանումը (լատ՝ «Բարձր ձայն»), իսկ 1917 թվականին հիմնադրել են նույնանուն ընկերությունը։
Սառը պատերազմի ժամանակ ընկերությունը կանոնավոր դասվել է ԱՄՆ ռազմարդյունաբերական համալիրի հարյուր խոշորագույն կապալառուների շարքին։ Ամերիկյան պետական գործակալություններից բացի, ընկերությունը տարբեր արտադրանքներ է մատակարարել ՆԱՏՕ-ի երկրների զինված ուժերին և ոչ դաշնակից երկրներին։ Magnavox-ը արտադրել է ռազմական էլեկտրոնիկա, ռադիոտեղորոշիչ միջոցներ և ռադիոկապի սարքավորումներ, ինչպես նաև սպառազինության էլեկտրամեխանիկական դետալներ, անվտանգության մեխանիզմներ (SAM Redeye[1] և Stinger[2],Հակատանկային ուղղորդված հրթիռ Javelin[3]), ոչ կոնտակտային պայթուցիկներ, զինամթերքի տարբեր կատեգորիաների դետոնացիոն շղթաների տարրեր (հրթիռա-ռումբերի և արկերի), հիդրոէներգետիկ ռեսուրսներ[4], ռադիոկապի ռազմական համակարգեր[5], արբանյակային կապի համակարգեր[6], M18 հրետանային կրակի կառավարման սարքավորումներ և այլն[7][8][9]։ 1966 թվականի հունվարին ԱՄՆ բանակի հրթիռային զորքերի կառավարման համար շահագործման հանձնվեց «DARE» ավտոմատացված տեղեկատվական-որոնողական համակարգը։
Ընկերության արտադրանքների թվում են an/ARC-164 ռադիոկայանը, an/SSQ-53 և AN/SSQ-62 հիդրոակուստիկ լողան, an/ALQ-128 էլեկտրոնային սպառազինությունների շարքը և կատարելագործված դաշտային հրետանային տվյալների մարտավարական համակարգը (UPATSD)[10]:
Ընկերությունը կարևոր դեր է ունեցել SOSUS նախագծերում (Հյուսիսատլանտյան տարածքում խորհրդային սուզանավերի հայտնաբերում)[11] և Timation (գլոբալ տեղորոշման համակարգ)[12]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.