From Wikipedia, the free encyclopedia
Logitech International S.A. (կարճ տարբերակով Logitech կամ Logi), շվեյցարական կազմակերպություն, որը զբաղում է համակարգչային սարքերի և խաղային սարքավորումների արտադրությամբ[13]։ Շտաբ-կայանները գտնվում են՝ Լոզանում (Շվեյցարիա) և Նյուարկում (Կալիֆոռնիա)։ Ընկերության անվանումը՝ Logitech առաջացել է ֆրանսերեն «logiciel» բացից, որը բառացիորեն թարգմանաբար նշանակում է «ծրագրային ապահովում»[14]։
Logitech | |
---|---|
Տեսակ | բիզնես ձեռնարկություն, ձեռնարկություն, տեխնոլոգիական ընկերություն, հանրային ընկերություն և բրենդ |
Հիմնադրված է | հոկտեմբերի 2, 1981[1] |
Հիմնադիր | Daniel Borel?[2], Pierluigi Zappacosta?[2] և Giacomo Marini?[2] |
Վայր | Լոզան, Շվեյցարիա[3][4] և Newark, ԱՄՆ[5][6] |
Երկիր | Շվեյցարիա[7] |
Տնօրեն | Guerrino De Luca? և Wendy Becker? |
Արդյունաբերություն | հաշվարկում |
Ընդհանուր ակտիվներ | 3,6 մլրդ $ (մարտի 31, 2024)[8] |
Հասույթ | 4,3 մլրդ $ (մարտի 31, 2024)[8] |
Աշխատողների թիվ | 7300 մարդ (մարտի 31, 2024)[8] |
Դուստր ընկերություններ | Ultimate Ears?, Jaybird? և Blue Microphones? |
Կայք | logitech.com(անգլ.)(գերմ.)(ֆր.)(իտալ.) և logitechg.com(անգլ.) |
Մասնակից է | Վայ-Ֆայ Դաշինք[9] և Wireless Power Consortium?[10] |
Բորսա | և LOGN[12] |
Logitech Վիքիպահեստում |
Ընկերությունը հիմնադրվել է 1981 թվականին Շվեյցարական Ապպլզ փոքրիկ քաղաքում, Դանիել Բորելի, Պերլուիձի Զապակոստաի և Ջակոմո Մարինիի կողմից[15]։
Իր ձևավորման տարիներին կազմակերպության գրասենյակը տեղակայված է եղել Սիլիկոնյան հովտում գտնվող Կալիֆոռնիա նահանգում գտնվող Պալո Ալտո քաղաքի 165 համալսարանական պողոտայում[16]։
2007 թվականին Hillcrest Labs լիցենզավորված կենտրոնում, Logitech-ը ստեղծեց MX Air Mouse-ը, որը թուլյ էր տալիս կառավարել համակարգիչը բացառապես ժեստերի միջոցով[17][18]։
2008 թվականի դեկտեմբերին Logitech-ը հայտարարեց, որ սկսած 1985 թվականից նրանք թողարկել են ավելի քան մեկ միլիարդ համակարգչային մուկ[19]։
2011 թվականի հուլիսին Logitech-ը ձեռք բերեց Mirial բջջային պրովայդերը[20]։
2013 թվականի հունվարին, Բրեքեն Դարրելլը դարձավ Logitech-ի գլխավոր կառավարիչ[21]։
2016 թվականի ապրիլին, ընկերությունը համաձայնվեց որպես տուքանք վճարել 7,5 մլն դոլլար տուգանք, քանի-որ ընկորությունը սխալ էր ներկայացրել 2011 թվականի ֆինանսական տարվա արդյունքները կատարելով որոշ հաշվապահական խախտումներ[22]։
2015 թվականի սեպտեմբերի 15-ին, Logitech-ը հայտարարեց, որ Մադ Քաթզից 13 միլլինոն դոլլար գնել է Saitek բրենդը[23]։
2017 թվականի օգոստոսի 11-ին, Logitech-ը 85 միլլիոն դոլլարով գնեց Astro Gaming-ը, որը զբաղվում էր պրֆֆեսիոնալ խաղային պարագաների արտադրությամբ[24]։
2019 թվականի Logitech-ը գնեց Streamlabs-ը[25]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.