ամերիկացի երաժիշտ From Wikipedia, the free encyclopedia
Լաուրա Պերգոլիցի (անգլ.՝ Laura Pergolizzi, մարտի 18, 1981[2][3][4], Հանթինգտոն, Սաֆոլկ շրջան, Նյու Յորք, ԱՄՆ), հանդես է գալիս որպես LP, ամերիկացի երգչուհի, հեղինակ-կատարող[9]։ Երգեր է հեղինակել այնպիսի կատարողների համար, ինչպիսիք են Ռիհաննան, Քրիստինա Ագիլերան, Ռիտա Օրան, Backstreet Boys-ը, Շերը, Ջո Ուոլշը, Cher Lloyd-ը, Էլլա Հենդերսոնը, The Veronicas-ը այլք[10][11][12][13]։
LP | |
---|---|
Բնօրինակ անուն | անգլ.՝ Laura Pergolizzi |
Ի ծնե անուն | իտալ.՝ Laura Pergolizzi[1] |
Ծնվել է | մարտի 18, 1981[2][3][4] (43 տարեկան) Հանթինգտոն, Սաֆոլկ շրջան, Նյու Յորք, ԱՄՆ |
Երկիր | ԱՄՆ |
Ժանրեր | ալտերնատիվ ռոք, ինդի ռոք, փոփ ռոք և ինդի փոփ |
Մասնագիտություն | հեղինակ-կատարող, կիթառահար և երգիչ |
Երգչաձայն | սոպրանո |
Գործիքներ | վոկալ[5], դափ, Շրթնահարմոն, ուկուլելե և կիթառ |
Լեյբլ | Q10566520? և Warner Records Inc.?[6][7][8][…] |
Կրթություն | Walt Whitman High School, South Huntington? և Raúl López Romo? |
Կայք | iamlp.com |
LP (Laura Pergolizzi) Վիքիպահեստում |
Ծնվել է 1981 թվականին։ 1996 թվականին ավարտել է Walt Whitman High School-ը և տեղափոխվել Նյու Յորք, որտեղ վերցրել է «LP» մականունը[14][15]։ Նրա մայրը նեապոլիտանուհի է, իսկ հայրը՝ կիսով չափ սիցիլիացի, մյուս կեսով՝ իռլանդացի[16]։ 2010 թվականին տեղափոխվել է Լոս Անջելես[17]։
Որպես հեղինակ իր առաջին նվաճումը եղել է Ռիհաննայի համար «Cheers (Drink to That)» գրած երգը, որը թողարկվել է 2010 թվականի նոյեմբերի 12-ին Ռիհաննայի 5-րդ Loud ձայնասկավառակի համար Def Jam Recordings լեյբլում։ MTV News-ին տված իր հարցազրույցում Ռիհաննան խոստովանել է, որ այս երգը ալբոմի իր սիրելի երգերից մեկն է[18]։
2012 նա դարձել է առաջին կինը, որ ընտրվել է Martin Guitar Ambassador[19]: 2012 թվականի մայիսին ընտրվել է շաբաթվա կատարող (Artist of the Week) Vogue ամսագրի կողմից[20]։
2016 թվականի հուլիսին հաջողությամբ հանդես է եկել «Lost on you» երգով Հռոմում «Coca Cola Summer Festival 2016» փառատոնի շրջանակներում[16]։ Այս երգի տեսահոլովակի ռեժիսորն է դարձել Chuck David Willis-ը[21]։ Սինգլը առաջին հորիզոնականն է զբաղեցրել Հունաստանի[22] և Իսրայելի չարթերում[23] և № 3-ը՝ Իտալիայում[24]։
Անվանում | Մանրամասներ | Բարձրագույն հորիզոնական | ||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
US |
US Heat [25] |
US South | ||||||||||||
Heart-Shaped Scar |
|
— | — | — | ||||||||||
Suburban Sprawl & Alcohol |
|
— | — | — | ||||||||||
Forever for Now |
|
132[26] | 2 | 5[27] | ||||||||||
«—» նշանակում է չի մասնակցել չարթին |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.