From Wikipedia, the free encyclopedia
iOS 14, Apple-ի կողմից iPhone-ի, iPod Touch-ի և HomePod-ի համար մշակված iOS բջջային օպերացիոն համակարգի տասնչորսերորդ տարբերակը։ iOS 13-ի իրավահաջորդն է։
Տեսակ | բջջային օպերացիոն համակարգ, iOS և software version? |
---|---|
Ստեղծող | Էփլ |
Ընտանիք | iOS |
Հիմք են ծառայել | Darwin |
Նախորդ | IOS 13 |
Հաջորդ | IOS 15 |
Կայք | apple.com/ios/ios-14/(անգլ.) և apple.com/hu/ios/ios-14/(հունգարերեն) |
IOS 14 Վիքիպահեստում |
Օպերացիոն համակարգը WWDC-ում ներկայացվել է 2020 թվականի հունիսի 22-ին[1]։ Ներկայումս iOS 14-ը գտնվում է բոլորի համար բետա փորձարկման փուլում և պետք է թողարկվի աշնանը։
iOS 14-ը և iPadOS 14-ը ներկայացվել են 2020 թվականի հունիսի 22-ին մշակողների համար ներկայացման շնորհանդեսին (WWDC20)[2]։
Մշակողների համար բետա տարբերակը հասանելի է դարձել հունիսի 22-ին, հանրային բետա տարբերակը՝ հուլիսին[3]։
Տարբերակ | Թողարկման ամսաթիվ | Ծանոթագրություն |
---|---|---|
14.0 Beta 1 | 2020 թվականի հունիսի 22 | Մշակողների համար առաջին բետա տարբերակ |
14.0 Beta 2 | 2020 թվականի հուլիսի 7 | |
14.0 Beta 3 | 2020 թվականի հուլիսի 22 | Երրորդ բետա տարբերակ |
14.0 Public Beta 4 | 2020 թվականի օգոստոսի 4 | Չորրորդ, հանրային բետա տարբերակ |
Բացատրագիր` Հին Ակտուալ Բետա
App Clips-ը նոր գործառույթ է, որն ընդլայնում է App Store-ի ֆունկցիոնալությունը և ակնթարթային գործարկման ծրագիր է։ Հայտարարության պահին ցուցադրվել է միայն Apple Pay-ի օգտագործումը և Apple-ից մուտքը։ AppClips-ը կարող է հայտնաբերվել NFC-ի պիտակների կամ QR կոդերի միջոցով՝ AppClips-ի ֆիրմային ոճի կիրառմամբ։ Դրանց հղումները կարող են ուղարկվել նաև հաղորդագրություններում, տեղադրվել կայքերում կամ քարտեզներում։
Հայտնվել է 7 նոր սանրվսծք, 16 նոր գլխազարդ, 3 նոր պիտակ և 6 նոր տարիք։
Ձայնային օգնականն այժմ ցուցադրվում է նոր դիզայնով, ոչ ամբողջական էկրանով։ Արդյունքները ցուցադրվում են որպես ծանուցում։
Վիդջեթները ստացել են նոր դիզայն և գլխավոր էկրանին ավելացվելու հնարավորություն։ Բացի այդ, այժմ կարելի է փոխել նրանց չափսերը։ Ավելացել է նոր վիդջեթ՝ «Սմարթ սյունակ», որն ավտոմատ կերպով ցուցադրում է անհրաժեշտ տեղեկությունը։
Մուտքային զանգերն այժմ ցուցադրվում են վերևում գտնվող նոր կոմպակտ պատուհանում, այլ ոչ թե ամբողջ էկրանին։
Այժմ մեկ այլ ծրագիր մուտք գործելու դեպքում FaceTime-ի զանգերը կամ տեսազանգերը ցուցադրվում են փոքրիկ պատուհանում։
Քարտեզներում ավելացվել է օգտագործման ուղեցույց։ Այժմ քարտեզները կարող են ստեղծել նաև առանձին երթուղիներ հեծանվորդների համար՝ հաշվի առնելով աստիճանները, ժայռերը և հեծանվային ուղիները։ Բացի այդ, հնարավորություն է առաջացել առանձին երթուղի ստեղծել էլեկտրամոբիլի համար, որը հաշվի է առնում մարտկոցի լիցքը, լիցքավորման կայանների առկայությունը և լիցքավորիչի տեսակը։ Քարտեզները հաշվի են առնում նաև երթևեկության վճարը խոշոր քաղաքների կենտրոնում և կարող են առաջարկել այդ գոտիները շրջանցելու ուղիներ։ Քարտեզների օգնությամբ կարելի է գտնել արագաչափերի գտնվելու վայրը։
Առաջարկցել է Apple-ի կողմից նոր ծրագիր` թարգմանելու համար։ Աջակցում է 11 լեզու, այդ թվում` ռուսերենը։
Այժմ որոնման հատվածում երևում են արդյունքները ինտերնետից և հավելվածներից, իսկ հենց որոնումը բացվում է ավելի արագ։
Աշխատասեղանի վերջին էկրանին այժմ ցուցադրվում է «Հավելվածների գրադարանը»։ Այն խմբավորում է հավելվածները ըստ կատեգորիաների` ավելի արագ հասանելիության համար։ Այդ հատվածում որոնման պատուհանն ակտիվացնելու դեպքում ծրագրերը կցուցադրվեն այբբենական կարգով։ Բացի այդ, կարելի է թաքցնել գլխավոր էկրանի էջերը։
Այժմ հաղորդագրություններ բաժնի վերևում կարելի է ամրացնել մինչև 9 խոսակցություն։ Խմբային զրույցներում կարելի է նշել կոնտակտը, և նրան ծանուցում կուղարկվի։ Կարելի է պատասխանել կոնկրետ հաղորդագրությանը, և սեղմելով՝ կցուցադրվեն միայն դրանք։ Խմբային զրույցների համար կարելի է նկար կամ Memoji սահմանել։
Apple ընկերության հետևյալ սարքերը աջակցում են iOS 14-ին՝
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.