IPhone 11
From Wikipedia, the free encyclopedia
iPhone 11, Apple կորպորացիայի սմարթֆոն , որն օգտագործում է Apple A13 Bionic պրոցեսորը և iOS 13 օպերացիոն համակարգը, որը ներկայացվել է 2019 թվականի սեպտեմբերի 10-ին iPhone 11 Pro-ի և iPhone 11 Pro Max-ի հետ միասին։ Մոդելը եկել է փոխարինելու iPhone XR-ը։
IPhone 11 | |
---|---|
![]() iPhone 11-ը մուգ կանաչ գույնով | |
Արտադրող | Apple |
Էկրան | LCD IPS |
Տեսախցիկ | Deep Fusion, Smart HDR և գիշերային ռեժիմ |
Պրոցեսոր | Apple A13 Bionic |
Օպերատիվ հիշողություն | 4 ԳԲ |
Հիշողության քարտ | բացակայում է |
Մշտական հիշողություն | 64, 128 կամ 256 գիգաբայթ |
Չափս | Երկարություն 150.9 մմ
Լայնություն 75.7 մմՀաստություն 8.3 մմ |
Քաշ | 194 գրամ |
Նախորդ | iphone Xs |
Կապված թեմաներ | Apple |
Սկզբնական գին | $699 |
Հեռախոսների նախնական պատվերը սկսվել է սեպտեմբերի 18-ին, վաճառքի սկիզբը՝ սեպտեմբերի 20-ին։ Կիրառվում է երկակի հիմնական տեսախցիկ՝ հիմնված մեքենայի ուսուցման վրա՝ նոր պատկերի մշակման ալգորիթմներով՝ Deep Fusion, Smart HDR և գիշերային ռեժիմ։ Հեռախոսի հետ միասին նախկինի պես կմատակարարվի 5 վատտ[1] լիցքավորման սարք և Lightning-USB-A լար՝ հեռախոսը համակարգչին միացնելու համար[2]։
Սարքերն առաջարկվում են վեց գունային լուծումներում՝ մանուշակագույն, դեղին, կանաչ, սև, սպիտակ և կարմիր[3]։ Օգտագործվում է Apple A13 միկրոպրոցեսորային չիպը, որը պարունակում է վեց ARMv8 համակարգչային միջուկներ, չորս վիդեո ընդունիչի միջուկներ և ութ նեյրոնորատոր միջուկներ։ Հեռախոսը թողարկվելու է 64, 128 կամ 256 գիգաբայթ ներկառուցված ֆլեշ հիշողությամբ։ Սարքի դիսփլեյը պատրաստված է LCD IPS տեխնոլոգիայով և ունի 6,06 դյույմ անկյունագիծ։ Մարտկոցի հզորությունը iPhone XR-ի համեմատ ավելացել է 168 mAh-ով և այժմ կազմում է 3110 mah: RAM ծավալը հավասար է 4 Գբ։
Դիզայն
Հեռախոսի հետ կապված դիզայնի մանրամասները լայնորեն արտահոսել են նախքան պաշտոնական թողարկումը, ընդ որում հրապարակվել են հեռախոսի ամբողջական մասնագրերը և մատուցումները, որոնցից շատերը ճիշտ են եղել, օրինակ, տեսախցիկի տեղադրվածքը և iPhone X-ի ժամանակներից ի վեր ցուցադրված ճակատային տեսախցիկի դիզայնի պահպանումը[4][5][6]։
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.