From Wikipedia, the free encyclopedia
Google Pay[1] (Android Pay), Google ընկերության էլեկտրոնային վճարումների համակարգ, որը թույլ է տալիս Android օպերացիոն համակարգով աշխատող բջջային սարքերից (սմարթֆոններից, պլանշետներից և խելացի ժամացույցներից) վճարումներ կատարել։
Տեսակ | բջջային հավելված և վճարային համակարգ |
---|---|
Հեղինակ | |
Նախագծումը՝ | |
ՕՀ | Android 4.4 KitKat և հաջորդներ |
Լույս տեսավ՝ | սեպտեմբերի 11, 2015 |
Պլատֆորմ | Android |
Արտոնագիր | ոչ ազատ ծրագրային ապահովման արտոնագիր |
Կայք | Պաշտոնական կայք |
Google Pay Վիքիպահեստում |
Android Pay-ը վաճառողին քարտի տվյալները փոխանցելու համար օգտագործում է NFC (Near Field Communication) տեխնոլոգիան։ Այն փոխարինում է ՓԻՆ-կոդով պրոցեսորը, կամ վարկային ու դեբետ քարտերի մագնիսային շերտը՝ օգտատիրոջը թույլ տալով այդ տվյալները բեռնել դեպի սարք։ Օգտատերը կարող է վճարային քարտի տվյալները սարքի մեջ ներմուծել՝ քարտը լուսանկարելով կամ ձեռքով տվյալները ներմուծելով։ Վճարման անցկացման համար պետք է վճարման սարքը մոտեցնել վճարման տերմինալին և պահել մինչև գործարքի վերջը։ Նմանատիպ վճարումը որոշ չափով նման է ամենուրեք օգտագործվող որ կոնտակտ վճարմանը, բայց ի տարբերություն նրան՝ պահանջում է երկգործոն վավերացում՝ անվտանգության մակարդակի բարձրացման համար։ Ծառայությունը թույլ է տալիս Android օպերացիոն համակարգով սարքին NFC-ի, Host-based card emulation-ի (HCE) և Android-ի անվտանգության համակարգի միջոցով անլար կապ հաստատել վճարման տերմինալի հետ։
Android Pay-ը օգտագործում է կենսաչափական վավերացման համակարգի հնարավորությունները, ինչպիսիք են օրինակ՝ մատնահետքի սքաները և աչքի ծիածանաթաղանթի սքաները երբ դա հնարավոր է։ Առանց կենսաչափական վավերացմամբ օժտված սարքերում համակարգը ակտիվանում է գաղտնաբառի ներմուծմամբ։ Երբ օգտատերը կատարում է վճարումը, Android Pay-ը վարկային ու դեբետ քարտերի մասին ինֆորմացիան վճարման հետ ուղարկելու փոխարեն ուղարկում է վիրտուալ հաշվի գեներացված համարը, որի մեջ ներառված է օգտատիրոջ հաշվի մասին բազային ինֆորմացիան։ Նմանատիպ մոտեցումը թույլ է տալիս օգտատիրոջ վճարման մասին տվյալները անվտանգության մեջ պահել[2]։ Նաև ծառայությունը ունի խելացի վավերացման ֆունկցիա․ համակարգը որոշում է, արդյոք սարքավորումը անվտանգ վիճակում է (օրինակ, երբ այն արգելափակվել է մոտակա 5 րոպեյում) և որոշում է, անհրաժեշտ է արդյոք օգտատերերին էկրանի արգելափակաման համար տվյալներ[3]։
Android Pay-ը ներկայացվել է Google I/O 2015 մշակողների շնորհանդեսի ժամանակ։ Ծառայությունը ստեղծվել է նրա ժառանգորդ Google Wallet-ի հիման վրա, որը թողարկվել է 2011 թվականին[4]։ Ծառայությունը նաև օգտագործում է Softcard ընկերության տեխնոլոգիան, որի ինտելեկտուալ սեփականությունը 2015 թվականի փետրվարին գնվել է Google ընկերության կողմից[2][5]։ Մեկնարկումից հետո ծառայությունը համատեղելի էր Android սարքերի 70 տոկոսի հետ և աջակցվում էր ավելի քան 700 հազար վաճառողների կողմից[2]։ Պետք է նշել, որ Google Wallet մինչ դեռ օգտագործվում է Play Store խանութում օնլայն վճարումներ կատարելու համար, օրինակ Gmail-ում[2]։
2016 թվականին Google ընկերությունը Սիլիկոնային հովիտում մեծ դատ է նախաձեռնել Hands Free անունով նմանատիպ հավելվածի վերաբերմամբ։ Տվյալ ծառայության օգտատերերը սմարթֆոնի կամ քարտի տրամադրման կարիք չունեն։ Դրա փոխարեն օգտատերը պետք է տեղեկացնի, որ նա «ուզում է վճարումը անցկացնել Google-ի օգնությամբ» և իր ինիցիալները տա գանձապահին, ով պետք է նախապես համակարգում բեռնած լուսանկարի միջոցով ստուգի նրա անձը։ Բաժանորդի հեռախոսը վճարումը կգրանցի միայն այն ժամանակ, երբ այն կգտնվի այն խանութի մոտ, որում տեղի է ունենում գնումը[6][7]։
2017 թվականի վրա ծառայությունը հասանելի է Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Մեծ Բրիտանիայում, Իռլանդիայում, Լեհաստանում, Սինգապուրում, Ավստրալիայում, Հոնկոնգում, Բելգիայում, Ճապոնիայում, Ռուսաստանում և Նոր Զելանդիայում[8]։
Ամսաթիվ | Պետություն, որտեղ ծառայությունը մատչելի է / մատչելի կլինի |
---|---|
2015 թվականի
սեպտեմբերի 11 |
ԱՄՆ |
2016 թվականի
մայիսի 18 |
Մեծ Բրիտանիա[9] |
2016 թվականի
հունիսի 27 |
Սինգապուր[10] |
2016 թվականի
հուլիսի 13 |
Ավստրալիա[11] |
2016 թվականի
հոկտեմբերի 20 |
Հոնկոնգ[12][13] |
2016 թվականի
նոյեմբերի 17 |
Լեհաստան[14] |
2016 թվականի
դեկտեմբերի 1 |
Նոր Զելանդիա[15] |
2016 թվականի
դեկտեմբերի 7 |
Իռլանդիա[16] |
2016 թվականի
դեկտեմբերի 13 |
Ճապոնիա[17] |
2017 թվականի
մարտի 17 |
Բելգիա[18] |
2017 թվականի
մայիսի 23 |
Ռուսաստան[19][20] |
2017 թվականի
մայիսի 31 |
Կանադա[21] |
2017 թվականի
հունիսի 1 |
Թայվան[22] |
2017 թվականի
հուլիսի 26 |
Իսպանիա[23] |
2017 թվականի
նոյեմբերի 1 |
Ուկրաինա[24] |
2017 (սպասվում է) | Հարավային Կորեա[25] Բրազիլիա[23] |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.