Georgian International Airlines (հայերեն՝ Վրացական միջազգային ավիաուղիներ), գործունեությունը դադարեցրած վրացական ավիաընկերություն, որի կենտրոնակայանը տեղակայված է եղել Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում։

Արագ փաստեր Հիմնադրվել է, Կենտրոններ ...
Georgian International Airlines
Thumb
ՕՏՄԱ
4L
ՔԱՄԿ
GNN
Պայմանականչ
GEO-LINE
Հիմնադրվել է2004
ԿենտրոններԲաթումի միջազգային օդանավակայան
ԳլխամասԹբիլիսի, Վրաստան
avia.ge
Փակել

Պատմություն

Georgian International Airlines-ը, որի հիմնադրվել է 2004 թվականի հունիսին, ի սկզբանե կրում էր «EuroLine» անվանումը։ Հիմնադրումից մի քանի ամիս անց այն սկսեց իրականացնել թռիչքներ։ 2010 թվականի փետրվարին EuroLine-ի տնօրենների խորհուրդը հանդիպում ունեցավ, որի ընթացքում նրանք որոշեցին վերանվանել ավիաընկերությունը, ինչի արդյունքում էլ ի հայտ եկավ Georgian International Airlines-ը՝ նոր տարբերանշանով, նոր անվանումով և անձնակազմի նոր համազգեստով։ Ռեբրենդինգի գործընթացը նպատակ ուներ օգնելու ավիաընկերությանը ընդլայնելու իր թռիչքների ցանցը[1]։

Ռեբրենդինգի ենթարկված Georgian International Airlines-ը պլանավորում էր թռիչքներ սկսել 2013 թվականի օգոստոսից[2]։ Համաձայն ավիաընկերության պաշտոնական կայք էջի՝ ավիաընկերությունը նախատեսում էր ուղիղ թռիչքներ իրականացնել դեպի Իսլամաբադ, Մոսկվա, Քյոլն, Թեհրան և Բաղդադ՝ օգտագործելով իր ավիապարկում առկա 4 Fokker 100 և 2 Boeing 737-400 ինքնաթիռները[2]։ Այդուհանդերձ, 2013 թվականի հոկտեմբերի վերջի դրությամբ, ավիաընկերությունը չէր վարձակալել որևէ այլ օդանավ, մինչդեռ մտածում էր երկարաժամկետ թռիչքների համար ձեռքբերել օգտագործված Boeing 767-300ER օդանավ[3]։

2014 թվականի հունվարին ավիաընկերությունը չէր սկսել իրականացնել իր ավիաթռիչքները, ակայն հայտարարել էր, որ պլանավորում է ձեռքբերել Airbus A320 օդանավ, որը նախկինում օգտագործվում էր Mexicana de Aviación ավիաընկերության կողմից[4]։ Այդուհանդերձ, ավիաընկերությունը նույն տարում դադարեցրեց իր գործունեությունը։

Օդանավեր

2014 թվականի դրությամբ՝ Georgian International Airlines-ի ավիապարկում եղել են հետևյալ ինքնաթիռները[4].

Մանրամասն տեղեկատվություն Օդանավ, Քանակ ...
Georgian International Airlines-ի օդանավեր
Օդանավ Քանակ Ուղևորների քանակ Ծանոթագրություն
Fokker 100 2 100 պահվում է Սաարբրյուքենի օդանավակայանում
Փակել

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.