![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/0/00/Eagles.jpg/640px-Eagles.jpg&w=640&q=50)
Eagles
From Wikipedia, the free encyclopedia
Eagles (կարդացվում է իգլզ, անգլ.՝ արծիվներ), ամերիկյան ռոք խումբ, որը կատարում է մելոդիկ քաունթրի-ռոք և սոֆթ-ռոք։ Իր գոյության 10 տարիների ընթացքում (1971-1981) 5 անգամ գլխավորել է ամերիկյան փոփ-աղյուսակները և չորս անգամ՝ ալբոմների հիթ-շքերթը։
Արագ փաստեր Ժանրեր, Գործունեություն ...
Eagles | |
---|---|
![]() | |
Ժանրեր | քանթրի ռոք |
Գործունեություն | 1971 |
Լեյբլ | Asylum Records, Geffen Records, Polydor Records և Capitol Records |
Պարգևներ | |
Կայք | eagles.com |
![]() |
Փակել
Նրանց լավագույն երգերի ցանկը («Their Greatest Hits 1971—1975»), որը թողարկվեց 1976 թվականին, վաճառվել է 29 միլիոն օրինակով և մինչև այժմ այն ամենաշատ վաճառվող ալբոմն է ԱՄՆ-ի պատմության մեջ[1]։ Ընդհանուր առմամբ Ամերիկայում թողարկվել է ալբոմի 65 000 000 կրկնօրինակ[2], որը նրանց դարձնում է ԱՄՆ-ի պատմության ամենահայտնի երրորդ խումբը՝ The Beatles-ից և Led Zeppelin-ից հետո։