DNS
From Wikipedia, the free encyclopedia
Համակարգիչների իդենտիֆիկացման համար TCP/IP ցանցերում ապարատային և ծրագրային ապահովումը հիմնվում է IP-հասցեի վրա։ Սակայն օգտվողները սովորաբար նախընտրում են աշխատել համակարգիչների ավելի հարմարավետ՝ սիմվոլային, անուններով։ Ցանցային ինտերֆեյսների սիմվոլային իդենտիֆիկատորները բաղադրիչ ցանցի սահմաններում կառուցվում են ըստ հիերարխիկ սկզբունքի։ Ամբողջական սիմվոլային անվանումով բաղադրիչները IP հասցեում բաժանվում են կետերով և համարակալվում են հետևյալ կարգով՝ սկզբից հասարակ անուն, հետո խմբի անուն (օրինակ կազմակերպության անունը), հետո ավելի խոշոր խմբի (դոմենի) անունը, և այսպես շարունակ մինչև ամենաբարձր մակարդակի անունը։ Դոմենային և IP հասցեների միջև չկա ոչ մի ֆունկցիոնալ կախվածություն, այդ պատճառով համապատասխանության հաստատման միակ միջոցը՝ աղյուսակներն են։ TCP/IP ցանցերում օգտագործվում է հատուկ դոմենային անունների համակարգ, որը այդ համապատասխանությունը կատարում է ադմինիստրատորների կողմից ստեղծված համապատասխանության աղյուսակների հիման վրա։ Այդ պատճառով դոմենային անունները անվանում են նաև DNS անուններ։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
DNS | |
---|---|
Տեսակ | internet standard?, hierarchical namespace? և ցանցային արձանագրություն |
TLD տիպ | 53/TCP, 53/UDP |
Կարգավիճակ | RFC 1034, RFC 1035 / STD 13 |
Կազմակերպիչ | RFC 1034, RFC 1035 / STD 13 |
Օգտագործում | Բոլոր ցանցային ադմինիստրատորները |
Whois-սերվեր | BIND, NSD, PowerDNS կամ Microsoft DNS Server |
DNS (անգլ.՝ Domain Name System – դոմենային անունների համակարգ) –համակարգչային տարածված համակարգ է դոմեների մասին տեղեկություններ ստանալու համար։ Հաճախ օգտագործվում է հոստի (համակարգիչ կամ սարքավորում) IP հասցեն ստանալու համար, դոմենում արձանագրությունների համար սպասարկվող հանգույցների փոստի երթուղավոման (մարշուտիզացիայի) մասին ինֆորմացիա ստանալու (SRV-գրառում)։
DNS բաշխված տվյալների բազան աջակցվում է DNS-սերվերների հիերարխիկ կառուցվածքի միջոցով, որոնք փոխազդում են կոնկրետ արձանագրությամբ։
DNS-ի հիմք են հանդիսանում դոմենային անունների և տիրույթների հիեարարխիկ կառուցվածքի մասին պատկերացումները։ Յուրաքանչյուր սերվեր, որը պատասխանատու է անվան համար, կարող է դոմենի մնացած մասի համար պատասխանատվությունը հանձնել լիազորել մեկ այլ սերվերի (ադմինիստրատորական տեսանկյունից՝ այլ անձի կամ կազմակերպության), ինչը թույլ է տալիս ապահովել ինֆորմացիայի արդիակնությունը տարբեր կազմակերպությունների (անձանց) սերվերների վրա, որոնք պատասխանատու են դոմենային անվան միայն իրենց մասի համար։
Սկսած 2010 թվականից DNS համակարգի մեջ ներդրվել է ծրագիր փոխանցվող ինֆորմացիայի անբողջականությունը ստուգելու համար, որը կոչվում է DNS Security Extensions (DNSSEC)։ Տվյալները չեն թվայնացվում, բայց նրանց հուսալիությունը ստուգվում է գաղտնաբանության մեթոդներով[1]։
DNS սերվերը աղյուսակներից բացի ունի նաև հղումներ իր ենթադոմենների DNS սերվերներին։ Փաստորեն այդ հղումների միջոցով էլ (հղումները իրենցից ներկայացնում են սերվերների թվային՝ IP հասցեները, իսկ արմատի հասցեն հայտնի է և գրված է ինչ-որ տեղ) ձևավորվում է ամբողջական DNS-ը[2]։
Գոյություն ունի DNS-ի երկու տարբերակ.
- Կենտրոնացված,
- Տեղաբաշխված։