Փոխանցման կառավարման հաղորդակարգ (անգլ.՝ Transmission Control Protocol, TCP), համացանցի հիմնական հաղորդակարգերից մեկը, այնքան հիմնարար, որ հաճախ հաղորդակարգերի ողջ հավաքածուն անվանվում է TCP/IP։

Նախատեսված է TCP/IP-ի ցանցերի և ենթացանցերի տվյալների տեղափոխման վերահսկման համար (RFC 793)։ TCP-ն գտնվում է TCP/IP տեղափոխման մակարդակում։ TCP օգտագործվում է այն ժամանակ, երբ հարկ է լինում ինֆորմացիան փոխանցել առանց կորուստների։ Կիրառական պրոցեսները TCP-ի հետ աշխատում են հատուկ պորտերի միջոցով։ Օրինակ TELNET սերվերը օգտագործում է 23 պորտը։ TELNET օգտագործողը կստանա սերվերից ծառայություն, եթե միացում հաստատի TCP հաղորդակարգով 23 պորտով համապատասխան սարքին։

Աշխատանք

TCP հաղորդակարգը մեծ ծավալով տեղեկությունը փոխանցում է, այն բաժանելով ավելի փոքր մասերի՝ փաթեթների։ Բաժանված մասերը համարակալվում են՝ հետագայում վերականգման համար։ Այդ համարակալումը տվյալների հետ միասին ուղարկելու համար, այն ամեն մի կտորը տեղավորում է համապատասխան շապիկով ծրարում, որի մեջ պահվում է համապատասխան ինֆորմացիան։ Ստացված TCP-փաթեթը տեղավորվում է IP-ծրարի մեջ, որից էլ ստացվում է IP-փաթեթ։

Ընդունողը ստանալուց հետո բացում է IP-ծրարները և տեսնում է TCP-ծրարները, որոնք էլ իրենց հերթին բացում և տեղավորում են կտորները՝ համապատասխան հաջորդականությամբ համապատասխան տեղում։ Եթե ինչ-որ բան բացակայում է, այն պահանջում է այդ կտորը նորից ուղարկել։ Այսքանից հետո ինֆորմացիան հավաքվում է համապատասխան հերթականությամբ և ամբողջովին վերականգնվում է ու պատրաստ է լինում ծրագրին փոխանցելու համար։

Առանձնահատկություններ

TCP պրոտոկոլը ունի մի քանի առանձնահատկությունների, որոնք չունեն այլ տրանսպորտային կամ ցանցային պրոտոկոլները, ինչպիսին օրինակ UDP կամ IP են՝

  • Բացահայտ ու հաստատումով ինիցիալիզացիա և միացման ավարտ
  • Առանց ընդօրինակման տվյալների ապահով փոխանցում
  • Հոսքի վերահսկում
  • Ծանրաբեռնվածությունից խուսափում

Այս առանձնահատկությունների շնորհիվ TCP պրոտոկոլի իրականացումը ավելի դժվար է քան UDP (RFC 768) կամ IP (RFC 791

Հաղորդակարգերի բազմամակարդակային ճարտարապետությունում TCP-ն գտնվում է IP հաղորդակարգից ավելի բարձր մակարդակում, ինչը ապահովվում է TCP-ի տվյալների փոխանցման ու ընդունման ուղղին։

Մանրամասն տեղեկատվություն Պրոտոկոլների մակարդակները ...
Պրոտոկոլների մակարդակները
higher-level
TCP
internet protocol
communication network
Փակել

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.