TCP/IP
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Համացանցային հաղորդակարգերի հավաքածու, առավել հայտնի որպես TCP/IP համակարգչային ցանցի մոդել և հաղորդակարգերի («պրոտոկոլների») հավաքածու, որն օգտագործվում է համացանցում և համակարգչային այլ ցանցերում։ Փոխանցման կառավարման հաղորդակարգը (TCP) և ինտերնետային հաղորդակարգը (IP) եղել են առաջին ցանցային հաղորդակարգերը, որ ներկայացվել են որպես ստանդարտ և վերջինների հիմնարար դերի պատճառով հաճախ ողջ հավաքածուն անվանում են TCP/IP։
Հաճախ անվանվելով «ինտերնետային մոդել», այն սկզբնապես հայտնի է եղել որպես DoD մոդել, քանի որ ցանցային մոդելի զարգացումը սկսվել է ԱՄՆ-ի պաշտպանության դեպարտամենտի DARPA գործակալության կողմից։
TCP/IP հաղորդակարգերը տրամադրում են սկզբնակետից վերջնակետ միացում, որը բնութագրում է, թե ինչպես վերջնակետում պետք է տվյալները հասցեագրվեն, փաթեթավորվեն, փոխանցվեն, ուղղորդվեն և ստացվեն[1][2]։ Շերտերը՝ բարձրից ցածր, հետևյալն են. կապակցման շերտ (մեկ ցանցային սեգմենտի համար նախատեսված հաղորդակցության տեխնոլոգիա), ինտերնետային շերտ (կապակցում է իրարից անկախ ցանցերը՝ այդպիսով ստեղծելով համատեղ աշխատանք), տրասպորտային շերտ (ստեղծում է համակարգչից համակարգիչ հաղորդակցություն) և ծրագրային շերտ (հնարավորություն է ստեղծում փոխանակելու ծրագրային տվյալները պրոցեսից պրոցես)։ TCP/IP մոդելը և հարակից պրոտոկոլները մշակված են Internet Engineering Task Force (IETF) կողմից։
Ինտերնետային պրոտոկոնլերի հավաքածույի հետազոտությունն ու մշակումը սկսվել է1960-ական թվականների վերջերին՝ Defense Advanced Research Projects Agency (DARPA) գործակալության կողմից[3]։
1969 թվականին ARPANET-ում իրականացվող աշխատանքից հետո DARPA-ն սկսեց աշխատել փոխանակման մի շարք այլ տեխնոլոգիաների վրա։
1972 թվականին Ռոբերտ Քանը միացավ DARPA ինֆորմացիոն պրոցեսինգի տեխնոլոգիաների գրասենյակին, որտեղ նա աշխատել է և՛ արբանյակային և վերգետնյա ռադիոալիքային ցանցերի վրա և գնահատում էր այդ երկու դաշտերում աշխատելու ունակության արժեքը։ 1973 թվականի գարնանը ARPANET-ի ցանցային կառավարման ծրագրի մշակող Վինտոն Սերֆը միացավ Խանին՝ աշխատելու բաց կառուցվածքով փոխկապակցման միջոցներ ստեղծելու համար՝ նպատակ ունենալով մշակելու ARPANET-ի հաջորդ սերնդի հաղորդակարգ։
1973 թվականի ամռանը Ռոբերտ Քանը և Սերֆը մշակել էին հիմնարար վերաձևակերպումներ, որտեղ ցանցային հաղորդակարգերի միջև տարբերությունը թաքցվում էր՝ օգտագործելով հասարակ համացանցային պրոտոկոլ, և ի տարբերություն ARPANET-ի, որտեղ ցանցն էր պատասխանատու հուսալիության համար, այստեղ կայաններն էին դառնում պատասխանատու։
Ցանցի նախագիծը ներառում էր այն հասկացությունը, որ այն պետք է մատուցի միայն ծայրային նոդերի միջև արդյունավետ հաղորդման և երթուղավորման հոսքերը, իսկ մյուս բոլոր կարևոր բաղադրիչները՝ ցանցի մի ծայրում՝ նոդերի վերջում։ Հասարակ դիզայն օգտագործելով հնարավոր եղավ գրեթե ցանկացած ցանց անկախ լոկալ հատկանիշներից միացնելու ARPANET-ին՝ այսպիսով լուծելով Խանի խնդիրը։
Ընդունված ասացվածք կա, որ Սերֆի և Քանի TCP/IP գործիքը կաշխատի «երկու թիթեղյա տարաներով և լարերով» (տարիներ հետո որպես կատակ ստեղծվեց և հաջողությամբ փորձարկվեց IP over Avian Carriers պրոտոկոլը։)
Համակարգիչը, որը կոչվում է երթուղիչ (անգ. router), օժտված է յուրաքանչյուր ցանցի ինտերֆեյսով։ Այն փաթեթները իրար միջև ուղղորդում է առաջ և հետ[4]։ Սկզբնապես երթուղիչը կոչվել է անցուղի (անգ. gateway), բայց անվանումը հետագայում փոխվել է այլ տեսակի անցուղիներ հետ չշփոթելու համար։
1973 թվականի մինչև 1974 թվականի Սերֆի ցանցային հետազոտություններ խումբը մշակեց այն գաղափարի մանրամասները, որը բերեց առաջին TCP բնութագրին[5]։ Տեխնիկական մեծ ազդեցություն դարձավ ցանցային աշխատանքը Xerox PARC-ում, որը թողարկեց PARC ունիվերսալ հավաքածու, որը ընդգրկում էր այդ ժամանակներում գոյություն ունեցող գրեթե բոլոր պրոտոկոլների հավաքածուն։
DARPA-ն այնուհետև պայմանագիր կնքեց BBN Technologies ընկերության, Stanford համալսարանի և College London համալսարանի հետ՝ տարբեր հարթակների վրա հաղորդակարգի կամայական տարբերակներ ստեղծելու համար։ Մշակվեցին 4 տարբերակներ. TCP v1, TCP v2, TCP v3 and IP v3, and TCP/IP v4. Վերջին տարբերակը դեռևս գործում է։
1975 թվականին Ստենֆորդի և Լոնդոնի համալսարանների միջև տեստավորվեց երկու ցանցերի մասնակցությամբ TCP/IP հաղորդակցությունը։ 1977 թվականին ԱՄՆ-ի, Միացյալ թագավարության և Նորվեգիայի քաղաքների միջև տեստավորվեց երեք ցանցերի մասնակցությամբ հաղորդակցությունը։ 1978-ից 1983 թվականների ընթացքում տարբեր հետազոտական կենտրոնների կողմից մշակվեցին տարբեր այլ TCP/IP նախատիպեր։ ARPANET-ի տեղափոխումը TCP/IP պաշտոնապես ավարտվեց 1983 թվականի հունվարի 1-ին, երբ նոր հաղորդակարգեր ակտիվացվեցին[6]։
1982 թվականի մարտին ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտը TCP/IP հաղորդակարգը հայտարարեց ռազմական համակարգչային ցանցերի համար ստանդարտ[7]։
1985 թվականին առաջին Interop կոնֆերանսը կենտրոնացած էր TCP/IP հաղորդակարգի փոխօգտագործման սահմանները ընդլայնելու հարցի վրա։
IBM, AT&T և DEC ընկերությունները եղել են առաջին մեծ կազմակերպությունները, որոնք օգտագործել են TCP/IP, չնայած ներքին հաղորդակարգեր օգտագործելուն (SNA, XNS և այլն)։ 1984 թվականին IBM կորպորացիայում կատարվեց TCP/IP զարգացում։ Բերի Էփլմենի խումբը աշխատում էր այն ուղղությամբ, որ TCP/IP պրոդուկնտները գործեն IBM -ի տարբեր համակարգերի հետ։ Այդ ընթացքում ավելի փոքր ընկերություններ, ինչպիսին էին FTP Software-ը և Wollongong Group-ը, սկսեցին TCP/IP առաջարկել DOS և MS Windows օպերացիոն համակարգերի համար[8]։ Առաջին VM/CMS TCP/IP փաթեթը եկել է Վիսկոնսի համալսարանից[9]։
Այնուհետև այս TCP/IP փաթեթներից շատերը սկսեցին գրվել մի քանի շնորհաշատ ծրագրավորողների կողմից։ Օրինակ Ջոն Ռոմկին, ով աշխատում էր FTP Software ընկերությունում, MIT PC/IP փաթեթի հեղինակն էր[10]։
TCP/IP տարածումը ավելի տարածվեց 1989 թվականին, երբ AT&T ընկերությունը համաձայնեց UNIX-ի համար նախատեսված կոդը դարձնել հանրային սեփականություն։ Շատ ընկերություններ, ինչպես օրինակ IBM-ը, այս կոդը օգտագործում էին իրենց TCP/IP փաթեթներում։ Շատ կազմակերպություններ Windows օպերացիոն համակարգի համար վաճառում էին TCP/IP փաթեթներ, մինչև որ Microsoft կորպորացիան Windows 95 թողարկեց իր սեփական TCP/IP փաթեթը։ Սա տեղի ունեցավ հաղորդակարգերի զարգացումից մի փոքր ավելի ուշ, սակայն իրական հիմք հանդիսացավ TCP/IP հաղորդակարգի տարածման և զարգացման համար։ Սա վերջնականորեն անհետացրեց նախկին բոլոր հաղորդակարգերը։
Նախագծային սկզբնական փաստաթուղթը՝ RFC 1122, ընդգրկում էր նախագծային հիմնական նկարագրություններ շերտավորման միջոցով[11]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.