![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/2/2f/DJ_Snake.jpg/640px-DJ_Snake.jpg&w=640&q=50)
DJ Snake
Ֆրանսիացի դիջեյ, կոմպոզիտոր, պրոդյուսեր և գեղարվեստական ղեկավար / From Wikipedia, the free encyclopedia
Ուիլյամ Գրիգասին (անգլ.՝ William Grigahcine, առավել հայտնի է DJ Snake անունով, հունիսի 13, 1986(1986-06-13)[12], Փարիզ, Ֆրանսիա[12][13]), ֆրանսիացի երաժշտական պրոդյուսեր և դիջեյ։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
DJ Snake | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Ի ծնե անուն | Ուիլիամ Գրիգասի |
Նաև հայտնի է որպես | DJ SNAKE[1] |
Ծնվել է | 1986 թվականի հունիսի 13 Փարիզ |
Երկիր | Ֆրանսիա |
Ժանրեր | EDM trap music?, էլեկտրո հաուս, moombahton?, հիփ հոփ[2] և ռեփ |
Մասնագիտություն | դիջեյ, երգերի հեղինակ, երաժշտական մենեջեր, երաժշտական պրոդյուսեր և գեղարվեստական ղեկավար |
Գործունեություն | 2009-ից սկսած |
Լեյբլ | Interscope Records[3] |
Անդամակցություն | Pardon My French? |
Պարգևներ | |
Կայք | djsnake.com |
![]() |
Հայտնի է նրանով, որ համադրում է հիփ-հոփը էլեկտրոնային երաժշտության հետ։ Իր հայտնիության համար Ուիլյամը մեծ մասամբ պարտական է Diplo-ին, ով լույս է ընծայել «Bird Machine»-ը՝ դիջեյի ամենահայտնի թրեքներից է՝ Mad Decent-ի սեփական պիտակի տակ։ Այնուհետև Diplo-ն հրավիրում է նրան ձայնագրելու միացյալ միկս «Diplo & Friends» ռադիո-շոուի համար BBC Radio 1-ում։ Ինչպես նաև DJ Snake-ն միացյալ աշխատել է Diplo Major Lazer պրոյեկտի դանիացի երգչուհի MØ-ի հետ։ Թրեքի անվանումն է «Lean On»: Թրեքը գրավեց ամբողջ աշխարհը և հայտնի դարձրեց Ուիլիամին։ DJ Snake-ը երկու անգամ առաջադրվել է Գրեմիի մրցանակաբաշխությանը՝ 2012 և 2015 թվականներին։ Նրա «Turn Down For What» թրեքը, որը ստեղծվել է Lil John-ի հետ համատեղ, առաջադրվել է Billboard Music Awards-ում, որպես 2015 թվականի ամենալավ պարային թրեք։