Bottega Veneta
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Bottega Veneta (արտասանություն: [botˈteːɡa ˈvɛːneta], «Բոտեգա Վենեթա»), իտալական նորաձևության ապրանքանիշ՝ հագուստի, շքեղության առարկաների դիզայնի և արտադրության գծով, որը հիմնադրվել է 1966 թվականին Վիչենցայում՝ Վենետոյում, ատելիեն գտնվում է 18-րդ դարի Մոնտեբելո Վիչենտինո վիլլայում։ Շտաբ-բնակարանը գտնվում է Լուգանոյում՝ Շվեյցարիայում՝ Միլանում և Վիչենցայում գրասենյակներով։ 2001 թվականին ապրանքանիշը գնել է Gucci Group-ը, ներկայումս գտնվում է ֆրանսիական Kering կոնգլոմերիատի կազմում[1]։ 2016 թվականի սեպտեմբերին հայտարարվել է, որ Կլաուս Դիտրիխ Լարը կդառնա գլխավոր տնօրեն՝ փոխարինելով Կարլո Բերետտիին[2]։
Bottega Veneta | |
---|---|
Տեսակ | բիզնես ձեռնարկություն և նորաձևության տուն |
Հիմնադրված է | 1966 |
Վայր | Վինչենցա, Վենետո, Իտալիա |
Երկիր | Իտալիա |
Արդյունաբերություն | նորաձևություն |
Աշխատողների թիվ | 3 մարդ |
Մայր ընկերություն | Kering |
Սեփականատեր | Kering |
Կայք | bottegaveneta.com(իտալ.)(անգլ.) |
Bottega Veneta Վիքիպահեստում |
Bottega Veneta ապրանքանիշը հիմնադրվել է 1966 թվականին Իտալիայում՝ Վիչենցեում[3] ձեռնարկատեր Միշել Թադեի և Ռենցո Ջենգյարոյի կողմից[4]։ Միշել Թադեին այդ ժամանակ ամուսնացած էր Լաուրա Բրեգիոնի հետ, որը ընկերությունը զարգացրել է նրա հետ միասին։ Շատ տարիներ անց Միշել Թադեի հեռանալուց հետո Վիտորիոն և Լաուրան իրենց վրա են վերցրել ապրանքանիշի ղեկավարումը։
Ապրանքանիշը հիմնադրվել է կաշվից ապրանքներ արտադրելու համար։ Ընկերությունը մշակել է կաշվի հյուսելաձևի տարբերակիչ դիզայն, որը անվանվել է intrecciato, որը կիրառվել է նրա շատ արտադրանքների ներքին կողմում և սկսել է լայնորեն նույնականացվել Bottega Veneta ապրանքանիշի հետ[5][6]։ Intrecciato-ը դարձել է Bottega Veneta-ի զարգացման ելակետը և շարունակում է մնալ ապրանքանիշի ամենաճանաչելի տարրերից մեկը[5][6]։
1980-ական թվականների սկզբին Veneta-ն դարձել է այնպիսի անհատների, ինչպիսիք են Ժաքլին Քենեդին և կայսրուհի Ֆարահ Փահլավին սիրելի ապրանքանիշը։ Էնդի Ուորհոլը 1980 թվականին ընկերության համար կարճամետրաժ ֆիլմ է նկարահանել։ Զենգիարոն և Թադեյը ընկերությունից հեռացել են 1990-ական թվականներին[7]։
1980-ական թվականներին Bottega Veneta-ի կարողությունը նվազել է։ Ընկերությունը փոխել է իր իմիջը և սկսել է իր արտադրանքի վրա կրել BV պատկերանիշը։ 2001 թվականի փետրվարին ապրանքանիշը 156 միլիոն դոլարով ձեռք է բերել Gucci Group-ը[8]։ Թոմ Ֆորդը՝ Gucci Group-ի այդ ժամանակվա ստեղծագործական տնօրենը, նույն թվականի հունիսին վարձել է Թոմաս Մայերին որպես Bottega Veneta-ի ստեղծագործական տնօրեն (նախկինում աշխատել էր Sonia Rykiel-ում և Hermès-ում)[1][8]։
Ստանալով ապրանքանիշը և լիարժեք տնօրինումը՝ Թոմաս Մայերը ձեռնամուխ է եղել դրա նախկին ինքնության վերականգնմանը[1][4]։ Նա հեռացրել է ապրանքանիշի պատկերանիշը արտադրանքից, առանձնացրել է ֆիրմային intrecciato հյուսումը և ընկերության ուշադրության կենտրոն է վերադարձրել տնայնագործական արտադրությունը։ Bottega Veneta իր առաջին նորաձևության ցուցադրությունն է ունեցել 2005 թվականին։ 2006 թվականի ապրիլին նա թողարկել է իր առաջին ոսկերչական գիծը և ձեռնամուխ է եղել ինտերերի և կահույքի դիզայնին։
2016 թվականի սեպտեմբերին Bottega Veneta-ը իր 50-ամյա հոբելյարն է նշել Միլանի Բրեր ակադեմիայի ամենամյա նորաձևության ցուցադրությունում։ Այդ իրադարձությունը նաև նշել է Թոմաս Մայերի՝ որպես ստեղծագործական տնօրենի 15-ամյակը[9]։
2019 թվականի առաջին քառորդում Bottega Veneta-ի մարքեթինգային խումբը հաջողության է հասել Facebook-ի գովազդային արշավում։
Bottega Veneta ընկերությունը աշխարհի 43 երկրում ունի 251 բուտիկ, իսկ նրա արտադրանքը տարածվում է ողջ Ասիայում, Եվրոպայում, Ավստրալիայում, Հարավային և Հյուսիսային Ամերիկայում[10]։
2013 թվականի սեպտեմբերին Bottega Veneta ընկերությունը իր բուտիկն է ներկայացրել Միլանի Վիա Սանտ Անդրեա փողոցի պատմական շենքում։ 11 448 քառակուսի ոտնաչափ մակերեսով բուտիկը ներառում է ապրանքանիշի ողջ արտադրանքը, այդ թվում՝ կաշվե իրեր, տղամարդու և կանացի հագուստ, կոշիկներ, նրբաճաշակ զարդեր, ակնոցներ, օծանելիք, ուղեբեռ, կահույք և տնային հավաքածուներ[11]։ Ընկերությունը նախատեսում է Նյու Յորքում ևս մեկ բուտիկ բացել։ 2015 թվականին Bottega Veneta ընկերությունը հայտարարել է Իտալիայում՝ Միլանում, առաջին մասնագիտացված բուտիկի՝ Via Borgospesso-ի բացման մասին։ Եվս մեկ բուտիկ բացվել է Բևեռլի Հիլզում 2016 թվականի մայիսին[12]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.