From Wikipedia, the free encyclopedia
Bandai Namco Entertainment Inc. (BNEI), ճապոնական ընկերություն, որը զբաղվում է համակարգչայի խաղերի մշակմաբ և հրապարակմամբ, ինչպես նաև զբաղվում է տեսանյութերի և երաժշտության թողարկմամբ։ Bandai Namco Entertainment-ը համարվում է Bandai Namco Holdings (BNHD)-ի մասնաճյուղը։ Այն զբաղվում է ընկերության մենեջմենտով և տեսախաղերի վաճառքով, այն ժամանակ երբ Bandai Namco Studios մասնագիտացված է դրանց մշակման համար։ Ընկերությունը սկիզբ է առել Bandai Namco Group ստրատ ափից[1]։
Bandai Namco Entertainment | |
---|---|
Տեսակ | տեսախաղեր մշակող և համակարգչային խաղերի հրատարակիչ |
Հիմնադրված է | մարտի 31, 2006 |
Հիմնադիր | Masaya Nakamura? |
Վայր | Տոկիո, Ճապոնիա և Տոկիո, Ճապոնիա |
Երկիր | Ճապոնիա |
Արդյունաբերություն | տեսախաղերի արդյունաբերություն |
Մայր ընկերություն | Bandai Namco Holdings? |
Դուստր ընկերություններ | Cellius? և Bandai Namco Studios? |
Նախկին | Namco Tales Studio? և Namco |
Սեփականատեր | Bandai Namco Holdings? |
Կայք | bandainamcoent.com և bandainamcoent.co.jp(ճապոներեն) |
Bandai Namco Entertainment Վիքիպահեստում |
Bandai Namco Entertainment ընկերությունը ստեղծվել է 2006 թվականի մարտին Namco և Bandai ընկերությունների միավորումից։ Ընկերությունը սկզբնական շրջանում կրել է Namco Bandai Games անունը, սակայն 2014 թվականին անվանափոխվել է դառնալով Bandai Namco Games[2], իսկ արդեն 2015 թվականի ապրիլին ընկերությունը հանդես եկավ Bandai Namco Entertainment անունով։
Bandai Namco Games-ը իր արադրանքը տարածում է ամբողջ աշխարհում այլ ընկերությունների շնորհիվ։ Bandai Namco Games America-ն զբաղվում է Հյուսիսային Ամերիկայում խաղերի տարածմամաբ, Bandai Namco Games Europe՝ Եվրոպայում, Bandai Namco Games Asia՝ Ասիայում, Bandai Namco Games New Zealand-ը տարածում է խաղերը Օվկիանիայում։ Ընկերության գլխավոր գրասենյակը գտնվում է Սինահավայում[3]։
2005 թվականի սկզբին Namco Ltd. և Bandai Co. Ltd. հայտարարեցին ընկերությունների միացման մասին[4]։ Սեպտեմբերի 29-ին ընկերությունները պաշտոնապես միացվեցին, սակյան առաջին վեց ամիսը շարունակում էին անկախ աշխատել Namco Bandai Holdings-ի համար։
2016 թվականի մարտի 31-ին տեսախաղերով մշակմամբ զբաղվող Bandai բաժինը միացվեց Namco-ի հետ և կազմեցին Namco Bandai Games[5][6]։
2008 թվականի ապրիլի 1-ին տեսախաղերով զբաղվող Banpresto մասաճյուղը անցավ Namco Bandai Games-ի կազմի մեջ[7]։ 2009 թվականի ապրիլի 1-ին Bandai Networks-ը, որը զբաղվում էր բջջային հավելվածների մշակմամբ նույնպես անց կացավ Namco Bandai Games կազմը[8]։
2011 թվականի սկզբին Namco Networks-ը անցավ Namco Bandai Games America-ի կազմի մեջ, որով էլ ձվավորվեց հատուկ ենթաբաժին, որը զբաղվում էր բջջային և խաղային համակարգերի համար նախատեսված խաղերի թողարկմամբ[9]։
2010 թվականին Namco Bandai Games-ը գրանցվեց Գինեսի ռեկորդների գրքում, որպես ընկերությունը, որը թողարկել է ամենաշատ գովազդային հոլովակները մեկ ապրանքանիշի համար՝ Solatorobo: Red the Hunter խաղի համար։ Թողարկվել է ավելի քան 100 գովազդային հոլովակ[10]։
2012 թվականի ապրիլի 2-ին Namco Bandai Games-ը առանձնացրեց բոլոր ենթաբաժիները, որոնք զբաղվում էին խաղերի մշակմամբ և ստեղծեց նոր ընկերություն Namco Bandai Studios անունով։ Այս ստուդիայում աշխատում էր ավելի քան 1000 մարդ, որոնք արդեն իսկ աշխատում էին Namco Bandai-ում[11]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.