![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/8/80/Atom_editor_logo.svg/langhy-640px-Atom_editor_logo.svg.png&w=640&q=50)
Atom
From Wikipedia, the free encyclopedia
Atomը անվճար և բաց կոդով[10][11] տեքստային խմբագրիչ է macOS, Linux և Microsoft Windows օպերացիոն համակարգերով աշխատող համակարգիչների համար[12], Plug-in-ի աջակցությամբ Git-ի կողմից գրված և GitHubի կողմից մշակված զարգացմամբ։ Atom-ը աշխատասեղանի հավելված է, որը մշակվել է web տեխնոլոգիաները օգտագործելու համար[13]։ Ընդլայնված փաթեթների մեծ մասը ունի անվճար ծրագրային լիցենզիա, ինչպես նաև ստեղծվում ու պահպանվում է հասարակության կողմից[14]։ Atom-ը հիմնված է Electron ծրագրային ապահովման շրջանակի վրա(առավել հայտնի է որպես Atom Shell)[15], հարթակ, որը հնարավորություն է տալիս օգտվել Քրոմիում և Node.js հավելվածներից[16][17]։ Այն գրվում է CoffeeScript-ի և Less-ի միջոցով[18]։ Այն կարող է նաև օգտագործվել որպես ինտեգրված զարգացման միջավայր(IDE)[19][20][21]։ Atom-ի առաջին՝ 1․0 տարբերակը թողարկվել է 2015 թվականի հունիսի 25-ին[22] Դրա ստեղծողները այն անվանեցին "21-րդ դարի հաքերային տեքստային խմբագրիչ"[23]։
![]() | |
---|---|
![]() | |
Տեսակ | առաջնային կոդի խմբագրիչ |
Նախագծումը՝ | GitHub Inc.?[1] |
Գրված է՝ | ՋավաՍկրիպտ[2], CoffeeScript[3], Կասկադային ոճաթերթ, C++, ԷյչԹիԷմԷլ և Node.js |
ՕՀ | մաքՕՍ[4], Windows[5], Լինուքս[6] և FreeBSD |
Լույս տեսավ՝ | փետրվարի 26, 2014[7] |
Արտոնագիր | MIT արտոնագիր[8][9] |
Կայք | atom.io(անգլ.) |
Ելակոդ | github.com/atom/atom |
![]() |