![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/e/e1/ArmSCII_02%252C_First_Armenian_Computer_-_Electronika_60.jpg/640px-ArmSCII_02%252C_First_Armenian_Computer_-_Electronika_60.jpg&w=640&q=50)
ArmSCII
From Wikipedia, the free encyclopedia
ArmSCII — Armenian Standard Code for Information Interchange, ՏՓԿՀՀ, Տեղեկատվության Փոխանակման Կոդի Հայկական Հիմնօրինակ, ստեղծվել է Հայաստանի մասնագետների համանուն նախաձեռնող խմբի կողմից 1987 թ․[1]:
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/0/06/ArmSCII.svg/640px-ArmSCII.svg.png)
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/e/e1/ArmSCII_02%2C_First_Armenian_Computer_-_Electronika_60.jpg/640px-ArmSCII_02%2C_First_Armenian_Computer_-_Electronika_60.jpg)
ArmSCII-ն տեղեկատվական ոլորտում հայերեն տառեր և նշաններ օգտագործելու համար ստեղծված կոդավորման ստանդարտ է, որն օգտագործվել է մինչև Յունիկոդի ներդրումը։ Անգլերեն հապավումը կարդացվում է Armenian Standard Code for Information Interchange, որը հեղինակները թարգմանել են Տեղեկատվության Փոխանակման Կոդի Հայկական Հիմնօրինակ (Ստանդարտ)։ Այն ստեղծվել է 1987 թ․-ին հասարակական հիմունքների վրա կազմակերպված նախաձեռնող խմբի կողմից։ Թեթևակի լրամշակման է ենթարկվել 1991 թվականին։ Վերջնականապես պետության կողմից հաստատվել է Հայաստանի Ստանդարտների Ազգային Ինստիտուտի կողմից 1997 թվականի հուլիսի 4-ին։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/d/d3/ArmSCII_03%2C_Heroes_of_ArmSCII%2C_1997.jpg/640px-ArmSCII_03%2C_Heroes_of_ArmSCII%2C_1997.jpg)
ովքեր ստիպեցին ընդունել ArmSCII-ն որպես ՀՀ պետական ստանդարտ
Վերևում, ձախից աջ՝
Գևորգ Մարկարով — «Դանմար» ՍՊԸ տնօրեն
Ռաֆիկ Մարության — HPL-ից, ծրագրավորող, KDWin-ի հեղինակ
Վարուժան Դանիելյան — ՀայՀամակարգիչ կենտրոն, «Լազերային տեխնիկա», ArmEGA, ArmVGA
Գագիկ Բաղդասարյան — ՀՀ Սոցիալական ներդրումների հիմնադրամ, ծրագրավորող
Հովիկ Մելիքյան — ՀայՀամակարգիչ կենտրոն, ԵրՖԻ, NLS-ի հեղինակ
Գէորգ Տէր-Վարդանեան — Ազգային Գրադարանի տնօրեն։
Ալբերտ Տոնեյան — ԵրՖԻ, Ինտերնետ միջազգային ցանցի ծառայության տնօրեն
Վահրամ Մխիթարյան — ՀայՀամակարգիչ կենտրոնի տնօրեն
Իվան Լուլուկյան — ՀայՀամակարգիչ կենտրոն, ծրագրավորող
Սամվել Ստեփանյան — Արմինքո համակարգչային կենտրոնի համակարգող
Ռուբեն Թարումյան-Հակոբյան — տառաստեղծ, Նախագահի աշխատակազմ
Հայաստանում չգտնվող գործընկերներ՝
Հովհաննես Կիզոգյանը — Իսրայելից, «Գանձասար» աստվածաբանական կենտրոն, Տեխնիկական տնօրեն
Ալեքսանդր Ֆարամազյանը — Վրաստանից, ՀՀ Սոցիալական ներդրումների հիմնադրամ, բաժնի վարիչ
Գարեգին Չուգասզյանը — ԱՄՆ-ից, «Առագաստ բեն» համակարգչային կենտրոնի փոխտնօրեն
Անդրեյ Քալանթարյանը — ԱՄՆ-ից, ծրագրավորող, WinKey-ի հեղինակ
Վռամ Ջիհանյանը — ԱՄՆ-ից, Լեզվի ինստիտուտ, բաժնի վարիչ
Արամ Հայրապետյանը — ԱՄՆ, ՀայՀամակարգիչ կենտրոնի նախագահ
Կոդավորման համար օգտագործվում է 6, 7 կամ 8 բիթ։ Հայաստանի տեղեկատվական ոլորտում մեծ տարածում է ստացել 8 բիթանոց տարբերակը, ArmSCII-8 անվանումով։ Ժողովրդի շրջանում այն ունի բազմաթիվ անուններ․ Արմսքի, ԱՆՍԻ և Արիալ Արմենիան։ Վերջինս թյուրիմացության հետևանք է, երբ կոդավորումը շփոթվում է տառատեսակի (ֆոնտ) հետ։