From Wikipedia, the free encyclopedia
«Animals», ամերիկյան Maroon 5 փոփ ռոք խմբի երգն է։ Այն թողարկվել է 2014 թվականի օգոստոսի 25-ին՝ որպես խմբի «V» կոչվող հինգերորդ ստուդիական ալբոմի երկրորդ սինգլ[1]։ Երգը գրվել է Ադամ Լևինի, Բենի Բլանկոյի և Shellback-ի կողմից, վերջինս նաև երգի պրոդյուսերն է։
«Animals» | |||||
---|---|---|---|---|---|
Maroon 5-ի սինգլը | |||||
«V» ալբոմից | |||||
Թողարկված | Օգոստոսի 25, 2014 | ||||
Ֆորմատ | Թվային ներբեռնում | ||||
Ձայնագրված | Conway Studios (Լոս Անջելես) | ||||
Ժանր | դենս փոփ | ||||
Տևողություն | 3:48 | ||||
Լեյբլ | Interscope Records | ||||
Պրոդյուսեր | Shellback | ||||
Maroon 5-ի սինգլների ժամանակագրություն | |||||
|
2014 թվականի օգոստոսի 22-ին խմբի VEVO ալիքում տեղադրվեց երգի բառերով հոլովակը (Lyric Video)[2], իսկ մի քանի օր հետո խումբը սկսեց նկարահանել պաշտոնական տեսահոլովակը[3]։ Սեպտեմբերի 2-ին Լևինը իր Ինստագրամի էջում տեղադրեց լուսանկար, որում պատկերված են ինքն ու Բեհատի Փրինսլուն՝ արյունով շաղախված[4]։ Սեպտեմբերի 29-ին տեսահոլովակը ներկայացվեց խմբի VEVO ալիքում[5]։ Տեսահոլովակում նկարահանվել է Լևինի կինը՝ Փրինսլուն[5]։ Տեսահոլովակի ռեժիսորը Սեմյուել Բայերն է, ով նախկինում նաև եղել է Maroon 5-ի «Payphone» երգի տեսահոլովակի ռեժիսորը[5]։
Տեսահոլովակի սկզբում Փրինսլուն մտնում է սպանդանոց, որտեղ Լևինը աշխատում է որպես վաճառող։ Փինսլուն այնտեղից գնում է միս և հեռանում է։ Լևինը սկսում է հետևել նրան փողոցում, իսկ հորդառատ անձրևի ժամանակ կանգնած է նրա պատուհանի մոտ։ Հաջորդ դրվագներում Լևինը, առանց շապիկի կատարում է երգը սպանդանոցում։ Այնուհետև, երբ Փրինսլուն իր սենյակում քնած էր, Լևինը նրան լուսանկարահանում է և այդ նկարները տեղադրում է մութ սենյակում։ Լևինը նրան նաև հետևում է ակումբում և փորձում է խոսել նրա հետ, սակայն չի հաջողվում։ Այնուհետև Լևինն ու Փրինսլուն զբաղվում են սիրով անկողնում, որից հետո նրանք ամբողջովին մերկ և արյունով շաղախված համբուրվում և գրկախառնվում են[6]։
Տարածաշրջան | Հավաստագրում | Վաճառք |
---|---|---|
Կանադա (Music Canada)[64] | 2× Platinum | 160 000^ |
Դանիա (IFPI Denmark)[65] | Platinum | 30 000^ |
Գերմանիա (BVMI)[66] | Gold | 200 000^ |
Իտալիա (FIMI)[67] | Platinum | 30 000* |
Շվեդիա (GLF)[68] | Platinum | 40 000x |
Մեծ Բրիտանիա (BPI)[69] | Platinum | 600 000^ |
United States | — | 1,000,000[70] |
Սթրիմինգ | ||
Իսպանիա (PROMUSICAE)[71] | Gold | 4,000,000^ |
*Վաճառքի վերաբերյալ տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։ |
Երկիր | Ամսաթիվ | Ֆորմատ | Տարբերակ | Լեյբլ | Ծնթ. |
---|---|---|---|---|---|
ԱՄՆ | Օգոստոսի 25, 2014 | թվային ներբեռնում | Օրիգինալ |
|
[72] |
Սեպտեմբերի 23, 2014 | Contemporary hit radio | [73] | |||
Սեպտեմբերի 29, 2014 | Digital download | Remix featuring J. Cole | [74] | ||
Հոկտեմբերի 21, 2014 | Rhythmic contemporary radio | [75] | |||
Գերմանիա | Նոյեմբերի 14, 2014 | CD սինգլ | Universal | [76] | |
ԱՄՆ | Դեկտեմբերի 18, 2014 | Digital download | Remix featuring Big Boi |
|
|
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.