From Wikipedia, the free encyclopedia
AngularJS (հայտնի է նաև Angular և Angular.js անուններով), բաց կոդով JavaScript framework է կառուցված MVC ճարտարապետության վրա, որը հիմնականում հովանավորվում է Գուգլ-ի կողմից։ AngularJs-ը ստեղծված է մեկէջյա Վեբ համակարգեր ստեղծելու համար։ Այն ձևափոխում է HTML-ն հավելյալ HTML tag-երի և HTML tag-երի ատրիբուտների միջոցով։ HTML tag-երի ատրիբուտների միջոցով հիմնականում արտացոլվում են կամ արժեքներ են ստանում JavaScript փոփոխականները։
Տեսակ | ֆրեյմվորք, ՋավաՍկրիպտ գրադարան և ծրագրային գրադարան |
---|---|
Նախագծումը՝ | Գուգլ |
Գրված է՝ | ՋավաՍկրիպտ[1] |
Լույս տեսավ՝ | հոկտեմբերի 20, 2010 |
Պլատֆորմ | web platform? |
Վերջին կայուն տարբերակ | 1.8.3 (ապրիլի 7, 2022)[2][3] |
Արտոնագիր | MIT արտոնագիր[4][5] |
Կայք | angularjs.org(անգլ.) |
Ելակոդ | github.com/angular/angular.js |
AngularJS Վիքիպահեստում |
AngularJs-ը նաև կիրառվում է IONIC framework-ում, օգտագործելով Apache Cordova-ն, հիբրիդային բջջային հավելվածներ ստեղծելու համար։
AngularJs-ը նաև հանդես է գալիս MEAN-ի frontend-ը, որը MongoDB, Express.js, AngularJs և Node.js տեխնոլոգիաների համագործակությունն է։
Մեթոդներ, որոնք նախանշված են $ http ծառայությունների համար՝
* delete() * get() * head() * jsonp() * patch() * post() * put()
AngularJS դիրեկտորիայի միջոցով հնարավոր է ստեղծել ծրագրավորման HTML-թեգեր և ատրիբուտներ, որպեսզի որոշ տարրերի հատկություններ վերագրվեն[6]։
Տարբեր հնարավոր տարբերակներից ստեղծում է շաբլոնի մոդել, որը կհամապատասխանի արտահայտության արժեքին։
Եթե ngIf- ին տրված արտահայտության արժեքը կեղծ է, ապա տարրը հեռացվում է DOM- ից, հակառակ դեպքում կլոնավորված տարրը նորից տեղադրվում է DOM- ում[12]։ Կան նաև դիրեկտիվներ, որոնք օգտագործում են շաբլոններ script թեգերում[13][14]։
Տվյալների երկկողմանի կապը AngularJS -ում ամենակարևոր առանձնահատկությունն է, որը կրճատում է ծրագրային կոդերի քանակը՝ սերվերին ազատելով շաբլոնների հետ աշխատանքի անհրաժեշտությունից։ Դրա փոխարեն շաբլոնները դիտարկվում են որպես առանձին սովորական HTML, որը լրացված է մոդելում հատկանշված տվյալներով։ $scope
ծառայությունը Angular-ում վերահսկում է մոդելի փոփոխությունները վերահսկիչի միջոցով։ Բացի դրանից, յուրաքանչյուր փոփոխությունն արտացոլվում է մոդելում։ Սա թույլատրում է անհրաժեշտության դեպքում շրջանցել DOM-ը և վեբ-ծրագրերում հեշտացնում է սկզբնավորումն ու նախատիպերի սահմանումը[15]։
Բերենք օրինակ, որտեղ դիմում է հղվում սերվերին.
var app = angular.module('myApp', []); app.controller('myCtrl', function($scope, $http) { $http.get("welcome.htm") .then(function(response) { $scope.myWelcome = response.data; }); });
Պատասխանն արտածվում է՝ Today's welcome message is:
Hello AngularJS Students
The $http service requests a page on the server, and the response is set as the value of the "myWelcome" variable.
2012 թ. հուլիսին Անգուլար թիմը Google Chrome զննարկիչի համար թողարկեց Batarang անվանումով պլագին[16], որը հեշտացնում է այն վեբ-էջերի կարգավորումները, որոնք ստեղծված են Angular խմբագրիչով։ Ընդլայնումը թույլ է տալիս հեշտությամբ հայտնաբերել խոչընդոտները և կարգաբերող ծրագրերի համար առաջարկում է գրաֆիկական ինտերֆեյս[17]։
Seamless Wikipedia browsing. On steroids.