From Wikipedia, the free encyclopedia
Android 11, (կոդային անվանումը մշակման ընթացքում՝ Android Red Velvet Cake, Android R) Android օպերացիոն համակարգի տասնմեկերորդ տարբերակն է։ Թողարկվել է 2020 թվականի սեպտեմբերի 8-ին։ 2022 թվականի օգոստոսի տվյալներով սմարթֆոնների 27%-ը աշխատում է Android 11 օպերացիոն համակարգով, ինչն էլ դարձնում է նրան ամենահայտնի տարբերակը աշխարհում[2][3]։ Android 11 օպերացիոն համակարգը հիմնականում ստացել է դրական ակնարկներ։
Տեսակ | ՕՀ և software version? |
---|---|
Ստեղծող | Open Handset Alliance |
Առաջին թողարկում | փետրվարի 19, 2020[1] |
Մասն է | Android տարբերակների ցանկ |
Նախորդ | Android 10 |
Հաջորդ | Android 12 |
Կայք | android.com/android-11(անգլ.) |
Android 11 Վիքիպահեստում |
Android 11-ով աշխատող առաջին սմարթֆոնը դարձավ Vivo X51 5G սմարթֆոնը[4], դրանից հետո արդեն ամբողջական տարբերակի թողարկումից հետո աշխարհում առաջին սմարթֆոնը Google Pixel 5-ից հետո դարձավ OnePlus 8T[5][6]։
Android 11-ի առաջին տարբերակը ծրագրավորողների համար թողարկվեց 2020 թվականի փետրվարի 19-ին, Google Pixel սմարթֆոնների շարքի համար (բացառությամբ՝ Pixel և Pixel XL)։ Մարտի 18-ին թողարկվեց երկրորդ տարբերակը[7], իսկ արդեն ապրիլի 23-ին և մայիսի 6-ին համապատասխանաբար երրորդ և չորրորդ տարբերակները[8][9]։
Առաջին հանրային տարբերակի թողարկումը պետք է կայանար հուլիսի 3-ին Google I/O ամենամյա կոնֆերենսի ընթացքում[10], որը սակայն չեղարկվեց COVID-19 համաճարակի պատճառով։ Արդյունքում առաջին բետա-տարբերակը թողարկվեց 2020 թվականի հուլիսի 10-ին։[11]
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.