From Wikipedia, the free encyclopedia
Android 12, (կոդային անվանումը՝ Android Snow Cone[2]), Android օպերացիոն համակարգի 12-րդ տարբերակն է, թողարկված Open Handset Alliance-ի կողմից Google-ի գլխավորությամբ[3]։ Ծրագրավորողների համար նախատեսված առաջին տարբերակը թողարկվել է 2021 թվականի փետրվարի 18-ին։ Վերջնական տարբերակը թողարկվել է՝ 2021 թվականի հոկտեմբերի 4-ին։[4][5]
Տեսակ | բջջային օպերացիոն համակարգ և software version? |
---|---|
Առաջին թողարկում | փետրվարի 18, 2021[1] |
Նախորդ | Android 11 |
Հաջորդ | Android 13 |
Կայք | android.com/android-12/(անգլ.) |
Android 12 Վիքիպահեստում |
Android 12-ը ընդհանուր առմամբ ստացել է դրական ակնարկներ։ Android 12-ը երրորդ ամենաշատ օգտագործվող օպերացիոն համակարգն է՝ 2022 թվականի օգոստոսի տվյլներով սմարթֆոնների 13,3% աշխատում են Android 12 տարբերակով[6]։ Առաջին սմարթֆոնները, որոնք թողարկվել է Android 12 օպերացիոն համակարգով Google Pixel 6 և Pixel 6 Pro են։
Android 12, ( Snow Cone կոդային անունով)[7], ցուցադրվել է Android-ի բլոգում 2021 թվականի փետրվարի 18-ին։ Ցուցադրումից շատ չանցած թողարկվեց ծրագրավորողների համար նախատեսված տարբերակըref>«First preview of Android 12». Android Developers Blog (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 20-ին.</ref>։
2021 թվականի հոկտեմբերին Google-ը ցուցադրեց Android 12L-ը, Android 12-ի առացքային տարբերակ, որը իր մեջ պարունակում էր բարելավումներ կապված ծալով հեռախոսների, պլանշետների, անհատական համակարգիչների էկրանների չափով և Chromebook-ի համար[8]։ Թողարկումը պլանավորվում էր 2022 թվականի սկզբին[9]։ Առաջին տարբերակը ծրագրավորողների համար թողարկվեղ 2021 թվականի հոկտեմբերին, արդեն իսկ դրանից հետո դեկտեմբերին թողարկվեց Beta 1, 2022 թվականի հունվարին Beta 2, իսկ 2022 թվականի փետրվարին Beta 3 տարբերակները։ Android 12L հիմնական տարբերակը թողարկվեց 2022 թվականի մարտի 7-ին[10], որը նախատեղված էր մեծ էկրանով սմարթֆոնների համար[11]։
Թարմացվել է օպերացիոն համարկարգի մատերիալական լեզուն «Material You» կոդային անունով, որը թույլ է տալիս օգտագործել ավելի մեծ ստեղներ, ավելացվել է անիմացիանների քանակը և գլխավոր էկրանի վիդջեթների նոր ոճերը[12]։ «monet» ֆունկցիա, որը թույլ է տալիս ավտոմատ կերպով ստեղծել գունային թեմաներ համակարգային ցանկերի և աջակցող հավելվածների համար։ Խելացի տուն և դրամապանակի ֆունկցիաները տեղափոխվել են ծանուցումների վահանակի վրա[13][14]։
Android 12 նաև թույլ է տալիս ստեղծել երկար էկրանի նկարներ[15]։
Բարելավել են համակարգային ծառայությունները՝ WindowManager, PackageManager։ Բարելավել է թույլ տեսողություն ունեցող մարդկանց համար նախատեսված համակարգը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.