From Wikipedia, the free encyclopedia
Airlander 10 (լրիվ անունը՝ Air Hybrid Vehicles HAV 304 Airlander), հիբրիդային դիրիժաբլ, որը ստեղծել է բրիտանական Hybrid Air Vehicles ընկերությունը ԱՄՆ-ի բանակի համար։ Long Endurance Multi-intelligence Vehicle (LEMV) նախագծում, որի շրջանակներում պատրաստվել է այս թռչող սարքը, գլխավոր կապալառուն Northop Grumman-ն էր։
Ըստ LEMV նախագծի՝ դիրիժաբլը նախատեսված էր հետախուզության, դիտարկման և ցամաքային զորքերի շրջադիտման համար՝ անօդաչու, միջին բարձրության թռչող, երկարաժամկետ թռիչք կատարող թռչող սարքերի օգնությամբ[1]։ Նախագծի մշակման պայմանագիրը ստորագրվել է 2010 թվականի հունիսի 14-ին։ Դիրիժաբլի առաջին փորձնական թռիչքը կատարվել է 2012 թվականի օգոստոսի 7-ին, Լեյքհերսթում։ Այն տևել է 90 րոպե և կատարվել է անձնակազմի հետ միասին։ Տվյալ փորձարկվող սարքը բանակի համար նախատեսված 3 ծրագրերից մեկն էր։ Սակայն 2013 թվականի փետրվարին ԱՄՆ-ի բանակը բարձր գնի պատճառով հրաժարվել է այս նախագծից։
Air Hybrid Vehicles-ը ետ է գնել դիրիժաբլը 2013 թվականին՝ 301 000 ԱՄՆ դոլարով։ 2014 թվականին նրան տրվել է Airlander անվանումը և սարքավորումը տեղավորել են Բեդֆորդշիր կոմսության տարածքում գտնվող Թագավորական ռազմաօդային ուժերի Royal Air Force Cardington բազայում[2]։ Որոշվել է այն օգտագործել քաղաքացիական նպատակներով[3]։
2016 թվականի մարտին Hybrid Air Vehicles ընկերությունը հայտարարել է քաղաքացիական և ռազմական նպատակերով նոր դիրիժաբլ պատրաստելու մասին։ Առաջին օրինակը կոչվել է «Մարթա Գուի»՝ վարչության նախագահի կնոջ անունով։ 2016 թվականի օգոստոսին Airlander 10-ն առաջին անգամ լքել է օդանավարանը[4][5]։ Օգոստոսի 17-ին դիրիժաբլը կատարել է առաջին թռիչքը, որը տևել է 22 րոպե[6]։ Օգոստոսի 24-ին օդապարիկի գոնդոլը վնասվել է երկրորդ վայրէջքի ժամանակ։ Ոչ ոք չի տուժել[7][8]։
Միջազգային զանգվածային լրատվության միջոցները Airlander 10-ն անվանում են ամենամեծ օդանավն աշխարհում[4][5][9][10].։
Ինքը՝ Hybrid Air Vehicles ընկերությունը հումորով է վերաբերվել իր թռչող սարքի արտաքին տեսքին՝ պաշտոնական կայքում այն անվանելով «Թռչող հետույք» (անգլ.՝ Flying Bum)[11], որը, մինչ այդ օգտագործում էին տարբեր երկրների ԶԼՄ-ները դիրիժաբլը բնորոշելու համար[12][13][14][15][16]։
Հիբրիդային դիրիժաբլն օժտված է ինքնաթիռի և աէրոստատի առանձնահատկություններ՝ օգտագործում է աէրոդինամիկայի վերեկալների ուժը վեր բարձրանալու համար և այնուհետև օդում մնում է ի հաշիվ լիցքավորված փուչիկի ծավալի։ Սարքավորումը դասվում է մեղմ դիրիժաբլների շարքին, պատյանը կառուցված է դիմացկուն նյութերից՝ վեկտրանից, կևլարից և մայլարից։ Airlander 10-ն ընդունակ է թռիչքներ կատարել ինչպես օդաչու, այնպես էլ անօդաչու ռեժիմով։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.