From Wikipedia, the free encyclopedia
ARM (Advanced RISC Machines LSE. ARM, NYSE. ARMH), բրիտանական կորպորացիոն ընկերություն, 32 և 64-բիթանոց RISC պրոցեսորների լիցենզավորված ճարտարապետության (ARM) խոշորագույն մշակողներից մեկն է, լիցենզիաների տեղադրումը կենտրոնացված է հիմնականում բջջային շարժական սարքերի վրա (հեռախոսներում, պլանշետներում և այլ սարքերում)։
ARM | |
---|---|
Տեսակ | բիզնես ձեռնարկություն, բաց բաժնետիրական ընկերություն և ձեռնարկություն |
Հիմնադրված է | 1990 |
Հիմնադիր | Robin Saxby? |
Վայր | Քեմբրիջ, Միացյալ Թագավորություն[1] |
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Տնօրեն | Rene Haas?[2] |
Աշխատողների թիվ | 3294 մարդ (2015) |
Մայր ընկերություն | SoftBank[3] |
Սեփականատեր | SoftBank |
Կայք | arm.com(անգլ.) |
Մասնակից է | Alliance for Open Media, SD Association[4], FIDO Alliance?[5], Bytecode Alliance? և Rust Foundation?[6] |
Բորսա | , LSE: ARM, և |
ARM Limited Վիքիպահեստում |
Advanced RISC Machines ընկերությունը ի սկզբանե հիմնադրվել էր, որպես համատեղ ձեռնարկություն Acorn Computers, Apple Computer (ներկայումս— Apple Inc.) և VLSI Technology ընկերությունների հետ։
ARM բիզնես ընկերությունը միշտ վաճառում է լիցենզիաներ միջուկներ արտադրողներին, որոնք տեղադրվում են միկրոսխեմաներում և միկրոկարգավորիչների վրա։ Ներկա պահին ARM ընկերությունը պրոցեսորներ չի արտադրում, փոխարենը պրոցեսորների լիցենզիաներ է տրամադրում ավելի եկամտաբեր ընկերություններին։
Ընկերությունն առաջարկում է լայն ընտրություն լիցենզավորման պայմանների, արժեքների և այլ դետալների համար։ Լիցենզիաների բոլոր սեփականատերերին տրվում է միջուկի ապարատային մասի նկարագրությունը, ինչպես նաև տրամադրվում է ծրագրային ապահովման ամբողջական փաթեթ (կոմպիլյատոր, կազմակերպիչ), ինչպես նաև իրավունք վաճառել արտադրված ARM պրոցեսորները։ Որոշ հաճախորդներ զբաղվում են երկրորոդական ընկերությունների համար պրոցեսորներ արտադրելով։
Առավել հաջող միջուկը, որի վաճառքը հասել է հարյուրավոր միլիոնների եղել է ARM7TDMI միջուկը։
ARM լիցենզիայի տակ 2005 թվականին արտադրվել է շուրջ 1.6 միլիարդ միջուկ։ 2005 թվականին շուրջ մեկ միլիարդ ARM միջուկ անցել է բջջային հեռախոսներին։ ARM ընկերության 2006 թվականի հաշվետվությունը ցույց է տվել, որ 2․5 միլիարդ միավոր լիցենզավորված պրոցեսորի համար ստացել են 161 միլիոն դոլար։ 0,067 դոլար մեկ միավորի համար։ Սակայն դա շատ միջինացված ցուցանիշ է, քանի որ այստեղ ընդգրկված են նոր լիցենզավորված թանկ պրոցեսորները և ավելի հին էժան պրոցեսորները։ 2008 թվականի հունվարին արտադրվել է ավելի քան 10 միլիարդ միջուկ, իսկ 2011 թվականին լիցենզավորված միջուկների ընդհանուր թիվը գնահատվել է 7․9 միլիարդ դոլար[7]։ Ժամանակակից սմարթֆոններում ԳԱՀ և աիլ շարժական սարքերում հիմնականում օգտագործվում է ARMv7 միջուկը, իսկ ավելի հին տարբերակներում ARMv5 միջուկը։ 2016 թվականի հուլիսին հայտնի է դարձել, որ ARM Holdings տնօրենների խորհուրդը համաձայն է £24․3 միլիարդ դոլարով իր ընկերությունը վաճառել ճապոնական հեռահաղորդակցության SoftBank կորպորացիային և հավանության արժանանալուց հետո ARM Holdings համապատասխան կարգով կդառնա SoftBank սեփականությունը[8][9]։
ARM չի համարվում միկրոսխեմաների արտադրող, սակայն մշակում է միկրոպրոցեսորներ և լիցենզավորում է ընկերություններ չիպերի արտադրության համար։ ARM մշակել է մի քանի տասնյակ միկրոպրոցեսորային, վիդեո և միկրոկառավարիչ միջուկներ, լիցենզաորել է տարբեր ընկերությունների սեփական արտադրած չիպերը ավելի քան 800 հարյուր անգամ, այդ թվում նաև ավելի քան 110 լիցենզիաներ A կատեգորիայում, օգտագործվում է սմարթֆոնների և պլանշետների հիմնական պրոցեսորում[10]։ ARM լիցենզիան ստանալով ընկերությունները մշակում են իրենց սեփական (SOC) էլեկտրոնային սխեմաները։ Վեց ընկերություններ ունեն 64-բիթանոց Cortex-A57 միջուկի լիցենզիա, իսկ չորսը - 32-բիթանոց Cortex-A15 միջուկի լիցենզիան։
32-բիթանոց ․Cortex-A15, Cortex-A12, Cortex-A17, Cortex-A9, Cortex-A8, Cortex-A7, Cortex-A5։ Միջուկների տարբերակներ միկրոկառավարիչների համար․ ARM Cortex-R7, ARM Cortex-R5, ARM Cortex-R4, ARM Cortex-M4, ARM Cortex-M3, ARM Cortex-M1, ARM Cortex-M0+, ARM Cortex-M0։ Լիցենզավորման ժամանակ հասանելի վճարման մի քանի մոդելներ, ամենահայտնիներն են «Perpetual (Implementation) License», «Term License», «Per Use License»[11]։
Ի լրումն միջուկների լիցենզավորման, ստեղծված ARM կողմից, որոշ ընկերություններ ձեռք են բերել «ճարտարապետական լիցենզիա» ճարտարապետությունը ARM, որը թույլ է տալիս զարգացնել սեփական միկրոպրոցեսորային միջուկները։ Ճարտարապետական լիցենզիան ավելի թանկ է քան պատրաստի լիցենզավորված միջուկը[12], բացի այդ պահանջվում է բազմամյա ինժեներական աշխատանք սեփական միջուկները ստեղծելիս և փորձարկելիս։
ARM տեխնոլոգիան բավականին հաջող դուրս եկավ և ներկայումս համարվում է միկրոպրոցեսորային ճարտարապետության գերիշխողը, շարժական թվային սարքերում։ ARM ընկերությունը պնդում է, որ իրենց կողմից լիցենզավորված միկրոպրոցեսորների թիվն անցնում է 2.5 միլիարդը։ Միայն 2011 թվականին լիցենզավորված միջուկների թիվը գնահատվել է 7.9 միլիարդ դոլար[7]։
ARM ճարտարապետությամբ պրոցեսորները հիմնականում օգտագործվում են սմարթֆոներում, բջջային ինտերնետ սարքերում, պլանշետներում և ուրիշ բջջային և էներգաարդյունավետ սարքերում։ ARM ընկերության կողմից լիցենզավորված պրոցեսորները թողարկում են հետևյալ ընկերությունները.Apple, Atmel, Broadcom, Freescale, Marvell, Nvidia, Qualcomm, Samsung, Texas Instruments, VIA, Milandr, ELVEES, STMicroelectronics:
Օրինակ
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.