From Wikipedia, the free encyclopedia
«33 տեսարան կյանքից» (լեհ.՝ 33 sceny z życia), 2008 թվականի լեհ-գերմանական ֆիլմ, որի ռեժիսորը Մալգոժատա Շումովսկան (լեհ.՝ Małgorzata Szumowska) է։
33 տեսարան կյանքից լեհ.՝ 33 sceny z życia | |
---|---|
Երկիր | Լեհաստան Գերմանիա |
Ժանր | դրամա[1][2] |
Թվական | օգոստոսի 10, 2008[3] և նոյեմբերի 13, 2008[4] |
Լեզու | լեհերեն, անգլերեն[3] և գերմաներեն[3] |
Ռեժիսոր | Մալգոժատա Շումովսկա[2][5][6] |
Պրոդյուսեր | Կառլ Բաումգարտներ[3] |
Սցենարի հեղինակ | Մալգոժատա Շումովսկա |
Դերակատարներ | Յուլիա Ենչ[5], Պետեր Գանցլեր, Մարգոլցատա Հաևսկա[5], Անդրեյ Հուձյակ[5], Մասիեյ Շթուհռ, Իզաբելա Կունա, Ռոման Գանկարջուկ, Ռաֆալ Մակովյակ, Ռենատա Դանցևիչ, Մարիա Մաջ, Մարիա Մամոնա, Բոգուսլավա Շուբերտ, Վոյցիեչ Միխնեվսկի, Ռոբերտ Վենցկևիչ, Դոմինիկա Օստալովսկա և Ադամ Վորոնովիչ |
Օպերատոր | Միխալ Էնգլերտ |
Երաժշտություն | Պավել Միկիետին |
Մոնտաժ | Յացեկ Դրոսիո |
Պատմվածքի վայր | Կրակով և Քյոլն |
Նկարահանման վայր | Կրակով |
Տևողություն | 98 րոպե |
Պաշտոնական կայքէջ |
Լեհ արվեստագետ Յուլիան (լեհ.՝ Julia) և նրա ամուսինը Պյոտրը (լեհ.՝ Piotr)՝ տաղանդավոր ու հաջողակ կոմպոզիտոր, ապրում են Կրակովում (լեհ.՝ Kraków)։ Երբ Ջուլյայի մայրը, Բարբարան ստամոքսի քաղցկեղով է հիվանդանում, ընտանեկան կյանքը փլուզվում է։ Ջուլյան ընկերակցում է մորը մինչև մահ, բայց նրա ամուսինը Պյոտրը փորձերով գտնվում է Քյոլնում (գերմ.՝ Köln) և նրան մենակ է թողնում՝ հաղթահարելու այդ դժվար իրավիճակը։ Նրա կողքին միայն նրա ընկերն էր՝ Ադրիանը (լեհ.՝ Adrian)։ Նրա հայրը՝ Յուրեկը (լեհ.՝ Jurek), նույնպես ընկճված էր սիրելի կնոջ մոտալուտ կորստի ցավից։ Երիտասարդ Ջուլիան իր ուսերին է կրում ընտանիքի տառապանքը։ Մոր մահվանից հետո նրա հայրը մխիթարվում է հարբեցողությամբ։ Կարճ ժամանակ անց վախճանվեց նաև նրա հայրը։ Ջուլիան հանգստություն գտավ միայն Ադրիանի գրկում, բայց դա կործանեց նրա ընտանիքը Պյոտրի հետ։ Ծնողների կորստից և ամուսնության կործանումից հետո նա հիմա մենակ էր աշխարհում՝ անորոշ ապագայով, որտեղ Ադրիանը շատ քիչ կարող էր օգնել[7][8][9][10][11]։
Դերասան | Դեր |
---|---|
Յուլիա Ենչ | Յուլիա |
Մասիեյ Շթուհռ | Պյոտր |
Փեթեր Գանցլեր | Ադրիան |
Իզաբելա Կունա | Կաշկա |
Մալգոժատա Հաևսկա | Բարբարա |
Անդրեյ Հուձյակ | Յուրեկ |
Ֆիլմն իրական փաստերի հիման վրա է։ Մալգոժատա Շումովսկայի ծնողները լրագրողներ Դորոտա Տերակովսկան (լեհ.՝ Dorota Terakowska) և Մասիեյ Շումովսկին (լեհ.՝ Maciej Szumowski) էին։ Դորոտա Տերակովսկան մահացավ 2004 թվականի հունվարին։ Մեկ ամիս անց մահացավ նրա հայրը՝ Մասիեյ Շումովսկին։
Ֆիլմն սկսեց ցուցադրվել գերմանական կինոթատրոններում 2008 թվականի նոյեմբերի 13-ին։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.