1 պեսո (Չիլի)
From Wikipedia, the free encyclopedia
Չիլիի 1 պեսոն (իսպաներեն՝ un peso) չիլիական պեսոյի նոմինալներից մեկն է եղել 1853 թվականից սկսյալ։ Չիլիի տարադրամի արժեքազրկման պատճառով 1 պեսո նոմինալով դրամն այլևս շրջանառության մեջ գործնականապես չկա, թեև պաշտոնապես դեռ գոյություն ունի։ Թողարկվել է մետաղադրամի և թղթադրամի տեսքով, մինչև 1943 թվականը, երբ, բարձր ինֆլյացիայի պատճառով, 1 պեսո դենոմինացիայի թղթադրամը շրջանառությունից հանվել է Չիլիի Կենտրոնական բանկի կողմից։ Այդուհետև թողարկվել է միայն մետաղադրամի տեսքով։
Այս արժողության մետաղադրամը (1 պեսո) արտադրվել է բազմաթիվ տեսակներով, 1853 թվականից ի վեր։ Հատվել է տարբեր մետաղներից և համաձուլվացքներից, սկզբում՝ արծաթից, ապա՝ պղնձից, ալյումինից, և այլն։ 1860 - 1873 թթ. հատվել է նաև ոսկուց։ Արդի 1 պեսո մետաղադրամը (1992 թվականից) արտադրվում է ալյումինից։ Չիլիական 1 պեսոն հավասար է 100 սենտավոյի։
Ստորև՝ չիլիական պեսոյի 10 սենտավո դրամանիշի տեսակները.