100 ամենաազդեցիկ մարդկանց ցանկ
From Wikipedia, the free encyclopedia
Պատմության մեջ 100 ամենաազդեցիկ մարդկանց ցանկ (անգլ.՝ The 100: A Ranking of the Most Influential Persons in History), ամերիկացի աստղաֆիզիկոս Մայքլ Հարթի (անգլ. Michael H. Hart) գրքերի անվանումը, հրատարակված՝ 1978 և 1992 թվականներին։ Գրքերը կարճ կենսագրությունների հավաքածուներ են։
Արագ փաստեր Հեղինակ, Տեսակ ...
100 ամենաազդեցիկ մարդկանց ցանկ անգլ.՝ The 100: A Ranking of the Most Influential Persons in History | |
---|---|
Հեղինակ | Մայքլ Հարթ |
Տեսակ | գրավոր աշխատություն |
Ժանր | նոնֆիքշն |
Բնօրինակ լեզու | անգլերեն |
Հրատարակման տարեթիվ | 1978 |
ԳՄՍՀ | 0-8065-1350-0 |
OCLC | 644066940 |
Փակել
1992 թվականի տարբերակում ավելացվել են Միխայիլ Գորբաչովը, Էռնեստ Ռեզերֆորդը և Հենրի Ֆորդը, հեռացվել են Պաբլո Պիկասոն, Նիլս Բորը, Անրի Բեքերելը, Ուիլյամ Շեքսպիրը փոխարինվել է Էդուարդ դե Վերով։ Մարդկանց այսպիսի դասակարգումն ըստ իրենց ազդեցության (Մուհամմադն առաջին տեղում) շատ հակասություններ է առաջացրել[1]։