![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/0/09/Friedrich_Christoph_Schlosser.jpg/640px-Friedrich_Christoph_Schlosser.jpg&w=640&q=50)
Ֆրիդրիխ Շլոսսեր
From Wikipedia, the free encyclopedia
Ֆրիդրիխ Քրիստոֆ Շլոսեր(գերմ.՝ Friedrich Christoph Schlosser, նոյեմբերի 17, 1776(1776-11-17)[1][2], Եվեր, Ֆրիսլանդիա[3] - սեպտեմբերի 23, 1861(1861-09-23)[1][2], Հայդելբերգ, Բադենի Մեծ Դքսություն, Գերմանական միություն[3]), գերմանացի պատմաբան, Հայդելբերգի համալսարանի պրոֆեսոր (1817)։
Ֆրիդրիխ Շլոսսեր | |
---|---|
![]() | |
Ծնվել է | նոյեմբերի 17, 1776(1776-11-17)[1][2] Եվեր, Ֆրիսլանդիա[3] |
Մահացել է | սեպտեմբերի 23, 1861(1861-09-23)[1][2] (84 տարեկան) Հայդելբերգ, Բադենի Մեծ Դքսություն, Գերմանական միություն[3] |
Գերեզման | Բերգֆրայդհոֆ |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | գրադարանավար, պատմաբան և գրող |
Հաստատություն(ներ) | Հայդելբերգի համալսարան |
Ալմա մատեր | Գյոթինգենի համալսարան և Գիսենի համալսարան[4] |
Տիրապետում է լեզուներին | գերմաներեն |
Եղել է գիտական ղեկավար | Ludwig Häusser?[5] |
Հայտնի աշակերտներ | Georg Gottfried Gervinus? |
Պարգևներ | |
Հայր | Carl Wilhelm Schlosser? |
![]() |
Շլոսերի աշխարհայացքը ձևավորվել է Լուսավորականության և գերմանական դասական փիլիսոփայության գաղափարների ազդեցությամբ։ «18-րդ դարի պատմություն․․․» (1823), «համաշխարհային պատմություն․․․» (1844-1857) աշխատություններում Շլոսերը հանդես է եկել ընդդեմ միջնադարի հետադիմական-ռոմանտիկ ջատագովության, ավատատիրական համակարգի, պաշտպանել է Լուսավորականության դարաշրջանի և XVI — XVIII դդ․ բուրժուական հեղափոխությունների իդեալները։ Շլոսերը ձգտել է ստեղծել համայն մարդկության, որպես մի միաձույլ ամբողջության պատմությունը՝ առավել կարևորելով ժողովրդական զանգվածների կյանքն ու դրությունը։ Եվ այդուհանդերձ, դեմ դուրս գալով ամեն կարգի հետադիմության, Շլոսերը Գերմանիայի 1848-1849 թվականների հեղափոխությունից հետո նույնպես մնաց «լուսավորյալ միապետության» կողմնակից։ Շլոսերի «համաշխարհային պատմություն․․․»-ը Կարլ Մարքսը օգտագործել է իր «ժամանակագրական քաղվածքների» համար։