![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/0/05/Fredrick_banting.jpg/640px-Fredrick_banting.jpg&w=640&q=50)
Ֆրեդերիկ Բանտինգ
From Wikipedia, the free encyclopedia
Ֆրեդերիկ Գրանտ Բանտինգ (անգլ.՝ Frederick Grant Banting, նոյեմբերի 14, 1891(1891-11-14)[1][2][3][…], Էլիսթոն, New Tecumseth, Simcoe County, Օնտարիո, Կանադա - փետրվարի 21, 1941(1941-02-21)[3][4][5][…], Musgrave Harbour, Նյուֆաունդլենդ եւ Լաբրադոր, Կանադա), կանադացի ֆիզիոլոգ։
Ֆրեդերիկ Բանտինգ Frederick Banting | |
---|---|
![]() | |
Ծնվել է | նոյեմբերի 14, 1891(1891-11-14)[1][2][3][…] Էլիսթոն, New Tecumseth, Simcoe County, Օնտարիո, Կանադա |
Մահացել է | փետրվարի 21, 1941(1941-02-21)[3][4][5][…] (49 տարեկան) Musgrave Harbour, Նյուֆաունդլենդ եւ Լաբրադոր, Կանադա մահը պատահարից |
Գերեզման | Մաունթ Փլեզանթ գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | բժիշկ, դեղաբան և հետազոտող |
Հաստատություն(ներ) | Հիվանդ երեխաների հիվանդանոց, Տորոնտոյի համալսարան և Արևմտյան Օնտարիոի համալսարան |
Գործունեության ոլորտ | ֆիզիոլոգիա և դեղագիտություն |
Անդամակցություն | Լոնդոնի թագավորական ընկերություն, Լեոպոլդինա, Կանադայի թագավորական ընկերություն և Բելգիայի թագավորական բժշկական ակադեմիա |
Ալմա մատեր | Տորոնտոյի համալսարան և Temerty Faculty of Medicine, University of Toronto? |
Տիրապետում է լեզուներին | անգլերեն[6] |
Պարգևներ | |
Ամուսին(ներ) | Marion Robertson? և Henrietta Banting? |
Ստորագրություն![]() | |
![]() |
1916 թվականին ավարտել է Տորոնտոյի համալսարանի բժշկական ֆակուլտետը։ Ենթաստամոքսային գեղձի լանգերհասյան կղզյակների հորմոնը՝ ինսուլինը, հայտնաբերելու և մաքուր վիճակում ստանալու համար Բանտինգին (Ջոն Մակլեոդի հետ) շնորհվել է Նոբելյան մրցանակ (1923)։ Նա եղել է ֆիզիոլոգիայի և բժշկագիտության ասպարեզում այդ հեղինակավոր պարգևին արժանացած ամենաերիտասարդ գիտնականը. մրցանակի շնորհման պահին 32 տարեկան էր։ Զոհվել է օդային աղետի ժամանակ[15]։
Որպես Ֆրեդերիկ Բանտինգի վաստակը գնահատելու նշան՝ շաքարախտի դեմ պայքարի համաշխարհային օրը համապատասխանեցվել է նրա ծննդյան օրվա հետ և նշվում է նոյեմբերի 14-ին։
Բանտինգը մշտապես ընդգծել է իր օգնականի՝ Չարլզ Բեսթի ավանդը ինսուլինի հայտնաբերման գործում (ի դեպ՝ իբրև երախտագիտության նշան՝ նրա հետ կիսել էր Նոբելյան մրցանակը)։ 1934 թվականին Մեծ Բրիտանիայի Գևորգ V թագավորը Բանտինգին ասպետի տիտղոս է շնորհել։ Դափնեկիր գիտնականը եղել է Կանադայի թագավորական ընկերության (1926) և Լոնդոնի թագավորական ընկերության անդամ (1935)[16]։