From Wikipedia, the free encyclopedia
Ֆրանսիայի բնակչությունը 2017 թվականի հունվարի մեկի դրությամբ մայր երկրում կազմել է 64 859 773 մարդ և 66 991 000 մարդ օտարերկրյա տարածքների հետ[1]։ Բնակչության թվով 2014 թվականին Ֆրանսիան զբաղեցրել է 21֊րդ հորիզոնականն աշխարհում[2]։
Ֆրանսիայի բնակչության խտությունը կազմում է 103 մարդ 1 կմ քառակուսի տարածքի վրա [3]։
2011 թվականին Ֆրանսիայում հաշվվում էր 5․5 միլիոն իմիգրանտ, այսինքն INSEE֊ի սահմանմամբ՝ Ֆրանսիայի տարածքում ապրող օտարերկրացիների թիվը, ովքեր ծնվել են Ֆրանսիայի տարածքից դուրս[4][5]։
2004 թվականի հարցման արդյունքով պետության բնակչության 64,3 %֊ը համարում է իրեն կաթոլիկ, իսկ 27 %֊ը ոչ մի կրոնի հետևորդ չի համարում, 4,3 % համարում է մուսուլման, 1,9 %՝ բողոքական, 1%՝ հայկական առաքելական եկեղեցի, 0,6 %՝ հուդդայական[6]։ Ֆրանսիայի ԱԳՆ֊ի համաձայն, երկրում ապրում է մոտ 5 միլիոն մուսուլման[7]։
Ֆրանսիայում ծնելիության մակարդակը Եվրոպայոււմ ամենաբարձրներից մեկն է՝ 2,01 երեխա մեկ կնոջ համար[8]։ Ֆրանսիայում ծնելիության 13 %֊ը ծագում է այն ընտանիքներից, որտեղ երկու ծնողներն էլ ներգաղթյալներ են, և 15 %, որտեղ ծնողներից մեկը ներգաղթյալ է[9].
Քաղաք է համարվում այն բնակավայրը, որտեղ ապրում է ավելի քան 1000 մարդ՝
Խոշոր քաղաքների բնակչության թիվը՝
Կյանքի կանխատեսված տևողությունը[11] | |||||||
---|---|---|---|---|---|---|---|
Ծնվելու պահին | 20 տարեկանում | 40 տարեկանում | 60 տարեկանում | ||||
Ա | Ի | Ա | Ի | Ա | Ի | Ա | Ի |
79,0 | 85,1 | 59,6 | 65,6 | 40,4 | 45,9 | 22,9 | 27,4 |
Կրոնական խմբերի հետևորդների հարաբերակցությունը։
Financial Times-ի տվյալներով Ֆրանսիայում հարցվածների 32 % կոչել են իրենց աթեիստներ կամ ագնոստիկներ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.