From Wikipedia, the free encyclopedia
Ֆրանչեսկո Ալբանի (իտալ.՝ Francesco Albani կամ իտալ.՝ Albano, մարտի 17, 1578[1][2][3][…], Բոլոնիա, Պապական մարզ[4][1] - հոկտեմբերի 4, 1660[5][6][7][…], Բոլոնիա, Պապական մարզ[4][1]), բոլոնյան դպրոցի իտալացի նկարիչ։
Ֆրանչեսկո Ալբանի Francesco Albani | |
---|---|
Ծնվել է | մարտի 17, 1578[1][2][3][…] |
Ծննդավայր | Բոլոնիա, Պապական մարզ[4][1] |
Վախճանվել է | հոկտեմբերի 4, 1660[5][6][7][…] (82 տարեկան) |
Մահվան վայր | Բոլոնիա, Պապական մարզ[4][1] |
Ազգություն | իտալացի |
Քաղաքացիություն | Պապական մարզ |
Մասնագիտություն | նկարիչ, գծանկարիչ և fresco painter |
Ոճ | բարոկկո[8] |
Ժանր | կրոնական նկարչություն[1], պատմական գեղանկարչություն[1] և դիցաբանական գեղանկարչություն[1] |
Թեմաներ | գեղանկարչություն |
Ուշագրավ աշխատանքներ | Վեներայի զուգվելը, Կուպիդոնր ուղղորդում է Ադոնիսին դեպի Վեներա և Ապոլլոնր և Դափնի |
Ուսուցիչ | Կալվերտ Դենիս |
Աշակերտներ | Անտոնիո Ջիարոլա և Carlo Cignani? |
Francesco Albani Վիքիպահեստում |
Մետաքսավաճառի որդի է եղել։ 12 տարեկանից սկսել է սովորել Դենիս Կալվերտի դպրոցում, որտեղ ծանոթացել է Դոմենիկինո և Գվիդո Ռենիների հետ։ Այնուհետև ընդունվում է Կարաչի ընտանիքի ակադեմիա։ 1600 թվականին գնում է Հռոմ, որտեղ աշխատել է Ֆարնեզի պալցոյում, և եղել է Անիաբալե Կարաչիի օգնականներից մեկը, երբ վերջինս աշխատել է իր Սան-Ջակոմո Սպանյոլի և Մատեի դի Ժովե աշխատանքների վրա, այնուհետև Ալբանին աշխատել է Սանտա Մարիա դելա Պաչե, Սան Սեբաստյանու ֆուորի լե Մուրա և այլ եկեղեցիներում։ 1625 թվականին վերադարձել է Բոլոնյա։ Եղել է դիցաբանական առարկաների վարպետ («Քնած Վեներան», «Դիանայի լոգանքը», «Եվրոպայի առևանգումը» և այլն), զարգացնելով դրանք ավելի շատ մոտ ռոկոկո ոճին։
Ֆրանչեսկո Ալբանիի աշակերտների թվում եղել են Անդրեա Սակին և Կարլո Չինյանին։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.