Ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ 2018
From Wikipedia, the free encyclopedia
Ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ 2018-ը Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 2018-ի եզրափակիչ հանդիպումն էր։ Այն Ֆուտբոլի աշխարհի առաջնության 21-րդ եզրափակիչն էր, որը չորս տարին մեկ անգամ անցկացվող ֆուտբոլային մրցություն է տղամարդկանց ազգային հավաքականների միջև, որոնք հանդիսանում են ՖԻՖԱ-ի անդամ։ Հանդիպմանը մասնակցեցին Ֆրանսիայի և Խորվաթիայի հավաքականները, որը տեղի ունեցավ Մոսկվայի Լուժնիկի մարզադաշտում 2018 թվականի հուլիսի 15-ին։
Իրադարձություն | Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 2018 | ||||||
---|---|---|---|---|---|---|---|
| |||||||
Ամսաթիվ | 15 հուլիս 2018 | ||||||
Մարզադաշտ | Լուժնիկի մարզադաշտ, Մոսկվա | ||||||
Հանդիպման խաղացող | Անտուան Գրիզման (Ֆրանսիա) | ||||||
Գոլեր | Մարիո Մանջուկիչ, Իվան Պերիշիչ, Անտուան Գրիզման, Պոլ Պոգբա, Կիլիան Սանմի Մբապպե Լոտտին և Մարիո Մանջուկիչ | ||||||
Մրցավար | Նեստոր Պիտանա (Արգենտինա) | ||||||
Հանդիսական | 78.011 | ||||||
Եղանակ | Մասնակի ամպամած[1] | ||||||
Մինչև 2018 թվականը Ֆրանսիան հաղթել էր 1998 թվականի Աշխարհի առաջնությունում և մասնակցել էին 2006 թվականի եզրափակչին. մինչդեռ սա Խորվաթիայի համար Աշխարհի առաջնության առաջին եզրափակիչն էր։ Երկու հավաքականներն էլ հաղթել էին նախկին չեմպիոններին իրենց ճանապարհին։ Ֆրանսիան հաղթել էր 1930 և 1950 թվականների չեմպիոն Ուրուգվային, Խորվաթիան հաղթել էր 1966 թվականի չեմպիոն Անգլիային և 1978 ու 1986 թվականների չեմպիոն Արգենտինային։ Խորվաթիան դարձավ երրորդ արևելաեվրոպական հավաքականը, որը հասավ եզրափակիչ և առաջինը Չեխոսլովակիայից հետո, որը պարտվեց 1962 թվականի եզրափակչում։
Ֆրանսիան հաղթեց 4-2 հաշվով, առաջին խաղակեսում ունենալով 2-1 առավելություն շնորհիվ ինքնագոլի և տասնմեկ մետրանոց հարվածով խփված գոլի, որը որոշվեց վիդեո օգնականի միջոցով։ Առաջին անգամ Աշխարհի գավաթի եզրափակչում գրանցվեց ինքնագոլ։ Ֆրանսիան նաև դարձավ երկրորդ հավաքականը 32 հավաքական ձևաչափով Աշխարհի առաջնություններում, որը նվաճեց աշխարհի գավաթը առանց խաղալու լրացուցիչ ժամանակում։ Որպես հաղթղ Ֆրանսիան իրավունք ձեռք բերեց խաղալու ՖԻՖԱ Կոնֆեդերացիաների գավաթ 2021-ում։