![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/a/ac/LuzhnikiStadium.jpg/640px-LuzhnikiStadium.jpg&w=640&q=50)
Լուժնիկի մարզադաշտ
From Wikipedia, the free encyclopedia
Լուժնիկի մարզադաշտ (ռուսերեն` стадион «Лужники»), Ռուսաստանի ազգային մարզադաշտը, որը գտնվում է մայրաքաղաք Մոսկվայում։ 81.000 նստատեղերով այն Ռուսաստանի ամենամեծ մարզադաշտն է և Եվրոպայի խոշորագույն մարզադաշտերից մեկը։ Մարզադաշտը Լուժնիկի Օլիմպիական համալիրի մասն է և տեղակայված Մոսկվայի կենտրոնական վարչական շրջանի Խամովնիկի շրջանում։ Լուժնիկի անվանումը գալիս է Մոսկվա գետի ավազանի մարգագետիններից, որտեղ այն կառուցվել է, թարգմանաբար այն նշանակում է մարգագետին։
![]() | |
Տեսակ | ֆուտբոլային մարզադաշտ և pitch? |
Մարզաձև | ֆուտբոլ և թեթև աթլետիկա |
Տեղագրություն | Խամովնիկի շրջան |
Երկիր | ![]() |
Հիմնադրված | 1956 |
Անվանված է | Վլադիմիր Լենին |
Բացված | հուլիսի 31, 1956 |
Սեփականատեր | FC Torpedo Moscow? և Մոսկվայի կառավարություն |
Գործաղեկավար | Ռուսաստանի ֆուտբոլային միություն |
Տարողություն | 78 360 |
Տնային թիմ | ԽՍՀՄ ֆուտբոլի ազգային հավաքական և Ռուսաստանի ֆուտբոլի ազգային հավաքական |
Դաշտի չափսեր | 105x68 մ |
Ծածկույթի տեսակը | artificial turf? |
Կայք | luzhniki.ru(ռուս.) |
![]() | |
![]() | |
![]() |
Լուժնիկին եղել է 1980 թվականի Օլիմպիական խաղերի հիմնական մարզադաշտը, որտեղ կայացել են բացման և փակման արարողությունները, ինչպես նաև մրցություններ, ինպիսիք են ֆուտբոլային մրցաշարի եզրափակիչը։ Որպես ՈՒԵՖԱ 4-րդ դասի մարզադաշտ, Լուժնիկին ընդունել է ՈՒԵՖԱ գավաթի եզրափակիչը 1999 թվականին և ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգայի եզրափակիչը 2008 թվականին։ Մարզադաշտը նաև ընդունել է 1973 թվականի ամառային Ունիվերսիադան և 2013 թվականի Աթլետիկայի աշխարհի առաջնությունը։ Այն կհամարվի նաև 2018 թվականի աշխարհի առաջնության հիմնական մարզադաշտը ներառյալ կընդունի նաև եզրափակիչը։
Նախկինում մարզադաշտը եղել տարբեր ֆուտբոլային ակումբների տնային դաշտը, այդ թվում ԲԿՄԱ Մոսկվայի, Տորպեդո Մոսկվայի և Սպարտակ Մոսկվայի, այնուամենայնիվ ներկայումս այն չի հանդիսանում որևէ ակումբի տնային դաշտ։ Ներկայումս այն օգտագործվում է որպես Ռուսաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի տնային դաշտերից մեկը։ Մարզադաշտը նաև օգտագործվում է տարբեր սպորտային միջոցառումների և համերգների համար։ Այստեղ են կայանում Ռուսաստանի գավաթի եզրափակիչները։
Այն եվրոպայի այն քիչ հիմնական մարզադաշտերից է, որտեղ օգտագործվում է արհեստական խոտածածք համաձայն ՖԻՖԱ 2002 թվականի կանոնի։ Սակայն 2008 թվականի ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգայի եզրափակչի համար օգտագործվել է բնական խոտածածկ[1]։