![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/9/9d/Princess_Fawzia_bint_Fuad_of_Egypt.jpg/640px-Princess_Fawzia_bint_Fuad_of_Egypt.jpg&w=640&q=50)
Ֆուզիե
From Wikipedia, the free encyclopedia
Ֆուզիե (պարսկերեն արտասանությամբ, պարս.՝ فوزیه) կամ Ֆավզիա Ֆուադ (արաբերեն արտասանությամբ, արաբ․՝ فوزية ابنة فؤاد, նոյեմբերի 5, 1921(1921-11-05)[1][2], Ras el-Tin Palace, Ալեքսանդրիա, Եգիպտոս - հուլիսի 2, 2013(2013-07-02)[1][2], Ալեքսանդրիա, Եգիպտոս[3]), եգիպտացի արքայադուստր, դառնալով Իրանի շահ Մոհամմադ Ռեզա Փահլավիի առաջին կինը՝ ստացել է Իրանի թագուհու տիտղոս։
Ֆուզիե արաբ․՝ فوزية ابنة فؤاد | |
---|---|
![]() | |
Ծնվել է | նոյեմբերի 5, 1921(1921-11-05)[1][2] |
Ծննդավայր | Ras el-Tin Palace, Ալեքսանդրիա, Եգիպտոս |
Մահացել է | հուլիսի 2, 2013(2013-07-02)[1][2] (91 տարեկան) |
Մահվան վայր | Ալեքսանդրիա, Եգիպտոս |
Գերեզման | Կահիրե |
Քաղաքացիություն | ![]() ![]() ![]() ![]() ![]() |
Մայրենի լեզու | եգիպտական արաբերեն |
Կրոն | իսլամ |
Մասնագիտություն | թագավորական կոնսորտ |
Ամուսին | Մոհամմադ Ռեզա Փահլավի և Ismail Chirine? |
Ծնողներ | հայր՝ Ահմադ Ֆուա I, մայր՝ Նազլի Սաբրի |
Զբաղեցրած պաշտոններ | Consort of Iran? |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Shahnaz Pahlavi?, Nadia Chirine? և Hussein Chirine? |
![]() |
1949 թվականին երկրորդ անգամ ամուսնանալուց հետո նա հայտնի է եղել նաև որպես Ֆավզիա Շիրին։ 1952 թվականի եգիպտական հեղափոխությունից հետո նրա թագավորական տիտղոսները կառավարության կողմից չեն ճանաչվել, սակայն, համաձայն միջազգային արձանագրության, նախկինում իշխող թագավորական ընտանիքի ներկայացուցիչները (ինչպես միապետերը, այնպես էլ անդամները) առաջվա պես պահպանել են իրենց տիտղոսները, որոնք ստացել էին այն ժամանակ, երբ իշխող էր իրենց տունը։ Ֆավզիա Ֆուադը Մուհամմադ Ալիի կործանված դինաստիայի ամենահին ներկայացուցիչն էր, ով ուներ ալբանական ծագում և ապրում էր Եգիպտոսում։ Նրա զարմիկ Ֆուադը, որ հեղափոխությունից հետո Եգիպտոսում և Սուդանում թագավոր է հռչակվել որպես Ֆուադ II, այժմ բնակվում է Շվեյցարիայում։