From Wikipedia, the free encyclopedia
Ֆլորին Անդոնե (ռումիներեն՝ Florin Andone, ապրիլի 11, 1993[1][2], Joldești, Vorona, Բոտոշանի, Ռումինիա), ռումինացի ֆուտբոլիստ, իսպանական «Կորդովա» ֆուտբոլային ակումբի և Ռումինիայի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող։
Անձնական տվյալներ | ||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ազգությունը | ռումինացի | |||||||||||||||||
Քաղաքացիությունը | Ռումինիա | |||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | ապրիլի 11, 1993[1][2] (31 տարեկան) | |||||||||||||||||
Ծննդավայր | Բոտոշանի, Ռումինիա | |||||||||||||||||
Հասակ | 1,82 մ | |||||||||||||||||
Քաշ | 79 կիլոգրամ | |||||||||||||||||
Դիրք | հարձակվող | |||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | ||||||||||||||||||
Ներկա ակումբ | Կորդովա ՖԱ | |||||||||||||||||
Համար | 10 | |||||||||||||||||
Պատանեկան կարիերա | ||||||||||||||||||
Ակումբ | ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
Ազգային հավաքական | ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
|
Ռումինիայի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում մասնակցել է Ֆուտբոլի Եվրոպայի առաջնություն 2016 թ.-ին և հանդես եկել մեկնարկային Ֆրանսիա-Ռումինիա հանդիպմանը։
2005 թվականին՝ 12 տարեկան հասակում, այն բանից հետո, երբ նրա հայրը մահացավ ավտովթարի հետևանքով, Անդոնեն սկսեց իր ֆուտբոլային կարիերան երիտասարդական «Վինարոս» ֆուտբոլային ակումբի կազմում։
2008 թվականին ռումինացի ֆուտբոլիստը տեղափոխվել է «Կաստելիոն»[3]։ Իսպանական ֆուտբոլային ստորին առաջնությունում իր մասնագիտական դեբյուտը կատարել է 2011 թվականի հունվարի 16-ին՝ «Օրիուելա»-ի դեմ հանդիպումում[4]։
2011 թվականի հունիսի 2-ին Անդոնեն տեղափոխվել է «Վիլյառեալ»՝ վերադառնալով մանկապատանեկան ֆուտբոլին[5]։ 2013 թվականի օգոստոսի 15-ին Ֆլորինը վարձավճարով տեղափոխվել է «Ատլետիկո Բալեարես»[6]։ Այնտեղ նա անցկացրել է 34 հանդիպում՝ հեղինակելով 12 գնդակ։
2013 թվականի հուլիսի 3-ին Ֆլորին Անդրադեն ստորագրել է երեքտարյա պայմանագիր «Կորդովա» ֆուտբոլային ակումբի հետ, որտեղ նա առաջին անգամ խաղացել է պահեստային թիմում[7]։ Կորդովայի հիմնական կազմում իր դեբյուտը Ֆլորինը կատարել է 2014 թվականի դեկտեմբերի 3-ին Իսպանիայի ֆուտբոլի 2014-2015 մրցաշրջանի «Գրանադայի» դեմ խաղում 57-րդ րոպեին փոխարինելով Խիսկոյին[8]։
2015 թվականի հունվարի 5-ին կատարել է իր առաջնաելույթը Լա Լիգայի առաջնությունում[9]։ «Էյբարի» դեմ տնային հանդիպման ընթացքում Անդոնեն հեղինակել է գոլ 10-րդ վայրկյանին։ Այդ գոլը դառնում է ամենաարագը Անդալուզիայի ֆուտբոլային պատմության ընթացքում և չորրորդը ընդհանուր առմամբ[10][11]։
2015 թվականի հոկտեմբերին Ֆլորինը ամսվա ընթացքում խփել է չորս գնդակ՝ դառնալով իսպանական երկրորդ դիվիզիոնի ամենալավ ֆուտբոլիստ։
2016 թվականի հունվարին «Սևիլյան»[12], «Մալագան», «Սաութհեմփթոնը»[13], «Ասթոն Վիլան[14] » և «Ստյաուան» հետաքրքրություն են ցուցաբերել ռումինացի հարձակվողի համար, սակայն նա երկարաձգել է իր պայմանագիրը մինչև 2018 թվական։
2016 թվականի ապրիլի 3-ին Ֆլորինը ձևակերպել է իր առաջին հեթ-տրիկը «Գիմնաստիկ Տարրագոնա» ֆուտբոլային ակումբի դեմ հանդիպման ընթացքում[15]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.