ֆրանսիացի գրող From Wikipedia, the free encyclopedia
Ֆիլիպ Սուպո (ֆր.՝ Philippe Soupault, օգոստոսի 2, 1897[3][4][5][…], Chaville, Օ դը Սեն, Ֆրանսիա[6][7][8][…] - մարտի 12, 1990[3][5][9][…], Փարիզի 16-րդ շրջան, Իլ դը Ֆրանս, Ֆրանսիա[7][8][10][…]), ֆրանսիացի բանաստեղծ, արձակագիր։
Ֆիլիպ Սուպո ֆր.՝ Philippe Soupault | |
---|---|
Ի ծնե | ֆր.՝ Marie Ernest Philippe Soupault[1] |
Կեղծանուն | Philippe soupoult[2] |
Ծնվել է | օգոստոսի 2, 1897[3][4][5][…] |
Ծննդավայր | Chaville, Օ դը Սեն, Ֆրանսիա[6][7][8][…] |
Վախճանվել է | մարտի 12, 1990[3][5][9][…] (92 տարեկան) |
Մահվան վայր | Փարիզի 16-րդ շրջան, Իլ դը Ֆրանս, Ֆրանսիա[7][8][10][…] |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Մասնագիտություն | լրագրող, բանաստեղծ, գրող, դրամատուրգ, լիբրետիստ, քաղաքական ակտիվիստ, վիպասան, ակնարկագիր, քննադատ, ռադիոհաղորդավար, հրատարակիչ, արվեստագետ, գծանկարիչ, դերասան, broadcast journalist և արձակագիր |
Ոճ | սյուրռեալիզմ և դադաիզմ |
Ժանր | էսսե և պոեզիա |
Թեմաներ | պոեզիա[2], արձակ[2], գրաքննադատություն[2], ժուռնալիստիկա[2], թարգմանություն[2] և դրամա[2] |
Ուշագրավ աշխատանքներ | Les Champs Magnétiques? |
Ներշնչվել է | Գիյոմ Ապոլիներ |
Պարգևներ | |
Հայր | Maurice Soupault? |
Ամուսին | Ré Soupault?, Marie-Louise Soupault? և Suzanne Pillard? |
Philippe Soupault Վիքիպահեստում |
Մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմին։ Բանաստեղծությունների առաջին ժողովածուն («Ակվարիում», (1917)) տպագրելուց հետո Սուպոն Լուի Արագոնի և Անդրե Բրետոնի հետ 1919 թվականին հիմնադրել է «Գրականություն» (ֆր.՝ Littérature) ամսագիրը, որը շատերի համար նշանավորում է սյուրռեալիզմի հիմնադրումը։
Այս շրջանում Սուպոն Բրետոնի հետ համահեղինակում է «Մագնիսական դաշտեր» (ֆր.՝ «Les champs magnétiques») բանաստեղծությունների ժողովածուն (1920), որը կարելի է արվեստի մեջ համարել ավտոմատիզմի առաջին փորձը և սյուրռեալիստական առաջին ստեղծագործություններից մեկն այն դեպքում, երբ շարժման սկիզբը հռչակվել է 1924 թվականին Անդրե Բրետոնի «Սյուրռեալիզմի մանիֆեստով»։
1926 թվականին Անդրե Բրետոնը Ֆիլիպ Սուպոյին հեռացրել է սյուրռեալիզմի շարժումից հիմնականում այն բանի համար, որ Սուպոն դրսևորել է պակաս դոգմատիկ մոտեցում և չի ընդունել կոմունիզմի ձգտումը։
1933 թվականի նոյեմբերի 7-ին Փարիզում ռուսական դեսպանատան ընդունելության ժամանակ, երբ նշվել է Հոկտեմբերյան հեղափոխությունը, Սուպոն հանդիպել է գերմանացի նկարչուհի Ռե Ռիխտերի հետ։ 1937 թվականին նրանք ամուսնացել են և առաջին անգամ մեկնել Թունիս։ Ռե Սուպոն մտել է փարիզյան նկարիչների շրջանակ, որը միավորում էր Ման Ռեյին, Ֆերնան Լեժեին, Էլզա Տրիոլեին, Մաքս Էռնստին և շատ ուրիշ նկարիչների։ Բաուհաուզի նախկին ուսանողուհին և բեռլինյան դադաիստների ընկերը ստիպում է ֆրանսիացի մտավորականներին իրենց համար բացահայտել գերմանական ավանգարդը, որը մինչ այդ քիչ հայտնի էր Ֆրանսիայում։
1920-ական թվականների վերջերին Ֆիլիպ Սուպոն դառնում է նշանավոր լրագրող։ Նա աշխատում է VU, Excelsior և L'Intransigeant ամսագրերում։ Նա հավատում է Ռեի տաղանդին և նրան համոզում է նկարազարդել իր ակնարկները։ 1934 թվականից Սուպո ամուսինները ճանապարհորդում են Գերմանիայում, Ավստրիայում, Շվեդիայում, Անգլիայում, ԱՄՆ-ում։
1937 թվականին, հայտնվելով Թունիսում, Ֆիլիպ Սուպոն Ազգային ճակատի կառավարության նախագահ Լեոն Բլյումի հանձնարարությամբ գլխավորել է հակաֆաշիստական Թունիսի ռադիո ռադիոկայանը։ 1942 թվականին Սուպոն ձերբակալվել է Պետենի ֆաշիստամետ կառավարության կողմից և կես տարի անցկացրել Թունիսի համակենտրոնացման ճամբարում։ Հանգամանքների բերումով 1942 թվականի նոյեմբերին` մեկ օր առաջ այն բանից հետո, երբ գերմանական զորքերը ներխուժել են Թունիս, Ֆիլիպ և Ռե Սուպոները գաղտնի փախել են ԱՄՆ։
1943 թվականի ընթացքում Ֆիլիպ Սուպոն առաքելությամբ եղել է Հյուսիսային, Կենտրոնական ու Հարավային Ամերիկաներում, որտեղ աշխատել է Շառլ դը Գոլի կառավարության համար ֆրանսիական տեղեկատվական ընկերությունների վերեկանգնման աշխատանքներին։ Ռեն ամուսնուն ուղեկցել է 1944 թվականին նրա բոլոր ճամփորդությունների ընթացքում, որի արդյունքում եղել են Մեքսիկայում, Բոլիվիայում, Կոլումբիայում, Գվատեմալայում, Չիլիում, Արգենտինայում, Բրազիլիայում։ Նրանք ԱՄՆ են վերադարձել Հաիթիյով, Կուբայով և որոշ ժամանակ մնացել են Սուրոտմորում (Փենսիլվանիա նահանգ), որտեղ Ֆիլիպը դասավանդել է համալսարանում։ 1945 թվականին ամուսինները վերադարձել են Ֆրանսիա։
1957 թվականին Սուպոն գրել է Ժերմեյն Տայֆերի «Փոքրիկ եղրևանի» (ֆր.՝ «La Petite Sirène») օպերայի լիբրետոն, որը հիմնված է եղել Հանս Քրիստիան Անդերսենի «Ջրահարսը» հեքիաթի վրա։ Աշխատանքը 1959 թվականին փոխանցվել է Ֆրանսիայի ազգային ռադիոյին։
Բացի բանաստեղծություններից ու վեպերից`Սուպոն գրել է էսսե ֆրանսիացի գրողների մասին։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.