From Wikipedia, the free encyclopedia
Ֆելիքս Կլայն (գերմ.՝ Felix Christian Klein), ապրիլի 25, 1849[1][2][3][…], Դյուսելդորֆ, Հռենոսի պրովինցիա, Պրուսիայի թագավորություն[4][2] - հունիսի 22, 1925[4][5][6][…], Գյոթինգեն, Պրուսիայի ազատ պետություն, Վայմարյան Հանրապետություն[4][2]), գերմանացի մաթեմատիկոս, Բեռլինի ԳԱ թղթանդամ (1913 թվական), Բոննի համալսարանի փիլիսոփայության դոկտոր (1868 թվական)։
1872 թվականից՝ Էրլանգենի համալսարանի, 1875 թվականից՝ Մյունխենի դպրոցի, 1880 թվականից՝ Լայպցիգի, 1886-1913 թվականներին՝ Գյոթինգենի համալսարանների մաթեմատիկայի պրոֆեսոր։ Հիմնական աշխատանքները վերաբերում են ոչ էվկլիդեսյան երկրաչափությանը, անընդհատ խմբերի, հանրահաշվական հավասարումների, էլիպտիկ և ավտոմորֆ ֆունկցիաների տեսություններին։ Երկրաչափության վերաբերյալ իր գաղափարները Կլայնը շարադրել է «Երկրաչափական նոր հետազոտությունների համեմատական քննարկում» աշխատությունում (1872 թվական), որը հայտնի է «էրլանգենյան ծրագիր» անունով։
Կլայնը ձգտել է բացահայտել մաթեմատիկայի առանձին ճյուղերի, ինչպես նաև մաթեմատիկայի և ֆիզիկայի ու տեխնիկայի ներքին կապերը։ 1910-1923 թվականներին Ա. Զոմմերֆելդի աշխատակցությամբ գրել է «Հոլի տեսություն» քառահատոր աշխատությունը։ Զբաղվել է մաթեմատիկայի կրթության հարցերով։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.