իտալացի ֆուտբոլիստ From Wikipedia, the free encyclopedia
Ֆեդերիկո Կյեզա (իտալ.՝ Federico Chiesa, հոկտեմբերի 25, 1997[1], Ջենովա, Իտալիա), իտալացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Ֆիորենտինայի և Իտալիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է աջ վինգերի դիրքում[3]։
Անձնական տվյալներ | |||
---|---|---|---|
Քաղաքացիությունը | Իտալիա | ||
Ծննդյան ամսաթիվ | հոկտեմբերի 25, 1997[1] (26 տարեկան) | ||
Ծննդավայր | Ջենովա, Իտալիա | ||
Հասակ | 175 սմ | ||
Քաշ | 70 կգ | ||
Դիրք | աջ վինգեր | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ | Ֆիորենտինա | ||
Համար | 25 | ||
Պատանեկան կարիերա | |||
2002-2007 | Սետինյանեզե | ||
2007-2016 | Ֆիորենտինա | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
2016-ներկա | Ֆիորենտինա | 116 | (17) |
Ազգային հավաքական‡ | |||
2015-2016 | Իտալիա Մ19 | 3 | (0) |
2016 | Իտալիա Մ20 | 5 | (0) |
2017-2019 | Իտալիա Մ21 | 13 | (6) |
2018-ներկա | Իտալիա | 17 | (1) |
| |||
Պարգևներ
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Կյեզան Ֆիորենտինայի ակադեմիայի սան է[4]։ Իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը կնքեց 2016 թվականի փետրվարին։ Իր դեբյուտը նշեց 2016 թվականի օգոստոսի 20-ին՝ Յուվենտուսի դեմ խաղում[5]։ Իր առաջին հանդիպումը Եվրոպայի Լիգայում անցկացրեց սեպտեմբերի 29-ին՝ Ղարաբաղ Աղդամի դեմ խաղում[6]։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում խփեց դեկտեմբերի 8-ին՝ Ղարաբաղի դեմ պատասխան խաղում՝ հանդիպման վերջնամասում հեռացվելով խաղադաշտից[7]։ 2017 թվականի հունվարի 14-ին նա երկարաձգեց պայմանագիրը ակումբի հետ մինչև 2021 թվականը[8]։ Հունվարի 21-ին՝ Կիևոյի դեմ խաղում իտալացին խփեց իր առաջին գոլը Սերիա A-ում[9]։ Նա գոլ հեղինակեց նաև հաջորդ՝ Ջենոայի դեմ խաղում[10]։ Ֆիորենտինայի առաջին թիմի կազմում իր առաջին մրցաշրջանում Կյեզան անցկացրեց 34 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 5 գոլի ու 4 գոլային փոխանցման հեղինակ[11]։
2017-18 մրցաշրջանում իր առաջին գոլը Կյեզան խփեց սեպտեմբերի 16-ին՝ Բոլոնյայի դեմ խաղում[12]։ Նոյեմբերի 19-ին՝ ՍՊԱԼ-ի դեմ խաղում նա դարձավ գոլի հեղինակ՝ փրկելով իր թիմին պարտությունից[13]։ 2018 թվականի փետրվարի 4-ին Կյեզան գոլ խփեց Բոլոնյայի դեմ խաղում՝ հաղթանակ պարգևելով Ֆիորենտինային[14]։ Ապրիլի 3-ին՝ Ուդինեզեի դեմ խաղում Կյեզան դուբլ հեղինակեց՝ օգնելով իր թիմին հաղթել 2-0 հաշվով[15]։ Այս մրցաշրջանում Կյեզան մասնակցեց 38 հանդիպման՝ դառնալով 6 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ[16], ինչից հետո նրանով սկսեցին հետաքրքրվել խոշոր ակումբները, մասնավորապես՝ Լիվերպուլը[17][18][19], Մանչեսթեր Յունայթեդը[20][21][22], Մանչեսթեր Սիթին[23][24][25], Ռոման[26][27], Ինտերը[28][29][30], ինչպես նաև՝ Նապոլին[31], Չելսին[32] և Տոտենհեմը[33][34]։
Ֆիորենտինայի ավագի թևկապով Կյեզան առաջին անգամ խաղադաշտ դուրս եկավ 2018 թվականի նոյեմբերի 25-ին՝ Բոլոնյայի դեմ խաղում[35]։ Դեկտեմբերի 22-ին իտալացին խփեց Միլանի դեմ հանդիպման միակ գնդակը՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[36][37]։ 2019 թվականի հունվարի 13-ին նա դուբլի հեղինակ դարձավ Իտալիայի գավաթի Տորինոյի դեմ հանդիպման վերջին րոպեներին, իսկ հանդիպումն ավարտվեց 2-0 հաշվով[38][39]։ Հունվարի 27-ին Կյեզան 2 գոլ խփեց Կիևոյի դեմ խաղում[40]։ Հունվարի 30-ին նա հեթ-տրիկ ձևակերպեց Իտալիայի գավաթի Ռոմայի դեմ խաղում՝ օգնելով Ֆիորենտինային հաղթել 7-1 հաշվով[41][42]։ Փետրվարի 27-ին Կյեզան գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Իտալիայի գավաթի կիսաեզրափակչի Ատալանտայի դեմ խաղում[43][44]։ 2018-19 մրցաշրջանում նա անցկացրեց 41 հանդիպում՝ դառնալով 12 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ[45]։
2019 թվականի սեպտեմբերի 22-ին Կյեզան 2 գոլային փոխանցման հեղինակ դարձավ Ատալանտայի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 2-2 հաշվով[46]։ Սեպտեմբերի 25-ին իտալացին գոլ խփեց Սամպդորիայի դեմ խաղում՝ օգնելով Ֆիորենտինային հաղթել 2-1 հաշվով[47]։ Սեպտեմբերի 29-ին նա գոլային փոխանցում տվեց Ֆրանկ Ռիբերիին և 11-մետրանոց հարված վաստակեց Միլանի դեմ խաղում[48][49]։
Կյեզան ներկայացրել է Իտալիան տարբեր տարիքային երիտասարդական հավաքականերում։ Իտալիայի Մ21 հավաքականի կազմում իր դեբյուտը նշեց 2017 թվականի մարտի 23-ին՝ Լեհաստանի դեմ խաղում՝ այս խաղում գոլային փոխանցում տալով Լորենցո Պելեգրինիին[50][51]։ Հունիսին նա երիտասարդական հավաքականի հետ մասնակցեց Եվրոպայի առաջնությանը[52][53], իսկ Իտալիան դուրս մնաց կիսաեզրափակչից[54]։ 2019 թվականին Կյեզան կրկին մասնակցեց Եվրոպայի Մ21 առաջնությանը[55][56][57]՝ անցկացնելով 3 հանդիպում և դառնալով 3 գոլի հեղինակ[58], սակայն Իտալիան դուրս մնաց մրցաշարի խմբային փուլից[59][60]։
Իտալիայի ազգային հավաքական Կյեզան առաջին անգամ հրավիրվեց 2018 թվականի մարտին՝ Անգլիայի և Արգենտինայի դեմ խաղերի համար[61][62][63][64]։ Իր դեբյուտը ազգային հավաքականում նշեց մարտի 23-ին՝ մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկավ Արգենտինայի դեմ ընկերական խաղում[65][66]։ Մարտի 27-ին՝ Անգլիայի դեմ խաղում նա գոլային փոխանցում տվեց Լորենցո Ինսինյեին, ով փրկեց Իտալիային պարտությունից[67]։ Իր առաջին գոլը Իտալիայի հավաքականի կազմում Կյեզան խփեց 2019 թվականի նոյեմբերի 18-ին՝ Հայաստանի դեմ խաղում[68][69]՝ այս խաղում դառնալով նաև 2 գոլային փոխանցման հեղինակ և օգնելով Իտալիային հաղթել 9-1 հաշվով[70][71]։
2020 թվականի հունվարի 17-ի դրությամբ[72]
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Եվրոպա | Այլ | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիոն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Ֆիորենտինա | 2016–17 | Սերիա A | 27 | 3 | 2 | 0 | 5 | 1 | — | 34 | 4 | |
2017–18 | 36 | 6 | 2 | 0 | — | 38 | 6 | |||||
2018–19 | 37 | 6 | 4 | 6 | 41 | 12 | ||||||
2019–20 | 16 | 2 | 2 | 1 | 18 | 3 | ||||||
Ընդհանուր | 116 | 17 | 10 | 7 | 5 | 1 | 0 | 0 | 131 | 25 | ||
Կարիերայի ընդհանուր | 116 | 17 | 10 | 7 | 5 | 1 | 0 | 0 | 131 | 25 |
2020 թվականի հունվարի 17-ի դրությամբ[72]
Իտալիա | ||
---|---|---|
Տարի | Խաղեր | Գոլեր |
2018 | 11 | 0 |
2019 | 6 | 1 |
Ընդհանուր | 17 | 1 |
# | Ամսաթիվ | Մարզադաշտ | Մրցակից | Հաշիվ | Արդյունք | Մրցաշար |
---|---|---|---|---|---|---|
1. | Նոյեմբերի 18, 2019 | Ռենցո Բարբերա մարզադաշտ, Պալերմո, Իտալիա | Հայաստան | 8–0 | 9–1 | Եվրո 2020 Որակավորում |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.