Օցու (大津市 (ճապ.՝ Ōtsu-shi)), քաղաք Ճապոնիայում. Շիգա պրեֆեկտուրայի վարչական կենտրոնը։ Ճապոնիայի ամենամեծ լճի՝ Բիվայի խոշորագույն նավահանգիստն է։ Ասուկա դարաշրջանում (538 – 710) մի կարճ ժամանակահատված՝ 667-ից մինչև 672 թվականը եղել է երկրի մայրաքաղաքը[2]։ Օցուում պահպանվել են պատմական կարևոր բազմաթիվ հուշարձաններ, այդ թվում՝ Միի-դերա, Իշիյամա-դերա, Էնրյակու-ջի տաճարները, Հիյոշի Տայշա սրբավայրը (դրանցից Էնրյակու-ջին ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում)։ 1889 թվականի ապրիլի 1-ին Օցուն ստացել է փոքր քաղաքի, 1898 թվականի հոկտեմբերի 1-ին՝ մեծ քաղաքի՝ սիթիի կարգավիճակ։
2017 թվականի հոկտեմբերի 1-ի տվյալներով նրա բնակչության թվաքանակը եղել է 341.187, դրա խտությունը՝ 730 մարդ/կմkm2, քաղաքի զբաղեցրած ընդհանուր տարածքը՝464.51 կմ2[convert: %s]%s.[3]:
Արագ փաստեր Բնակավայր, Երկիր ...
Փակել