Օրալ
գյուղ Վրաստանի Սամցխե-Ջավախք երկրամասի Ախալցխայի մունիցիպալիտետում From Wikipedia, the free encyclopedia
գյուղ Վրաստանի Սամցխե-Ջավախք երկրամասի Ախալցխայի մունիցիպալիտետում From Wikipedia, the free encyclopedia
Օրալ (վրացերեն՝ ორალი), հայաբնակ գյուղ Վրաստանի Սամցխե-Ջավախք մարզի Ախալցխայի շրջանում, Ախալցխայից 14 կմ հեռավորության և ծովի մակարդակից 1320 մ բարձրության վրա։
Բնակավայր | |||
---|---|---|---|
Օրալ | |||
վրաց.՝ ორალი | |||
Երկիր | Վրաստան | ||
Մարզ | Սամցխե-Ջավախք | ||
Շրջան | Ախալցխայի | ||
Համայնք | Ախալցխայի շրջան | ||
Հիմնադրված է | 1830 թ. | ||
ԲԾՄ | 1320 մետր | ||
Բնակչություն | 237[1] մարդ (2014) | ||
Ազգային կազմ | Հայեր 100 % | ||
Կրոնական կազմ | Հայ առաքելեկաններ | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
Հեռախոսային կոդ | +995 | ||
|
Համաձայն 2002 թվականի տվյալների, գյուղն ուներ 324 բնակիչ, հիմնականում հայեր, որից 157 տղամարդ և 167 կին, իսկ 2014 թվականին գյուղում ապրում էր 237 մարդ, որից 117 տղամարդ և 120 կին։ Գյուղն ուներ հայկական տարրական դպրոց և ակումբ։
Գյուղի բնակիչների նախնիները գաղթել են էրզրումի նահանգից` 1830 թվականին Նազարեթ Նազարեթյանցի և Հակոբ Կարախանյանի գլխավորությամբ:Նախ նրանք կանգ են առել Ճալա գյուղի մոտ, ապա հիմնադրել են ներկայիս գյուղը։ Երկրորդ աշխարհամարտին գյուղից մասնակցել է 47 մարդ, որից զոհվել է 21-ը։ Գյուղի դպրոցը բացվել է 1903 թվականին, որի առաջին ուսուցիչն էր տեր Բարդուղիմեոսը, նաև գոյւղի առաջին քահանան էր:1929 թվականից դպրոցը դարձել է քառամյա։ 2005-2006 ուստարում դպրոցում սովորում էր 10 աշակերտ։ Գյուղի գլխավոր քրիստոնեական կառույցը Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին է, որը 1863 թվականին հիշատակվում է որպես փայտաշեն եկեղեցի։ Այն ուղղանկյուն հատակագծով փայտածածկ կառույց է։ 1936 թվականին եկեղեցին վերափոխվել է կոլտնտեսության պահեստի, իսկ 1990-ական թվականներին վերանորոգվել է։ Գյուղի մերձակայքում է գտնվում Սուրբ Գևորգ սրբատեղին, որին տեղացիներն անվանում են Եկեղեցագլուխ։ 1993 թվականին վերանորոգելուց հետո այն վերանվանվել է Սուրբ Գևորգ։ Օրալի և Փոքր Պամաճ գյուղերի միջև Բոլբոլա ձորի բարձունքներից մեկի վրա պահպանվել են բերդի ավերակներ[2]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.