Օսմանա-վենետիկյան պատերազմ (1570-1573)
From Wikipedia, the free encyclopedia
Օսմանա-վենետիկյան չորրորդ պատերազմ (իտալ.՝ Guerra di Cipro), հայտնի է նաև՝ Կիպրոսի պատերազմ, տեղի է ունեցել 1570-1573 թվականներին Օսմանյան կայսրության և Վենետիկի Հանրապետության միջև։ Վերջինիս է միացել Սրբազան լիգան՝ Հռոմի պապի հովանավորությամբ քրիստոնյա պետությունների կոալիցիա, որի մեջ մտնում էին Հաբսբուրգյան Իսպանիան (Նեսապոլի և Սիցիլիայի թագավորությունների հետ միասին), Ջենովայի Հանրապետությունը, Սավոյի դքսությունը, Հիվանդախնամների միաբանությունը, Տոսկանայի մեծ դքսությունը և իտալական այլ պետություններ։
Թվական | 1570 թվականի հունիս 27 – 1573 թվականի մարտի 7 |
---|---|
Մասն է | Ottoman–Venetian Wars? |
Վայր | Կիպրոս, Հոնիական ծով և Էգեյան ծով |
Արդյունք | Օսմանյան հաղթանակ |
Հակառակորդներ | |
Օսմանյան կայսրություն | Սրբազան լիգա (1571)։
|
Հրամանատարներ | |
Սելիմ II Սոքոլու Մեհմեդ փաշա Փիյալի փաշա Լալա Մուսթաֆա փաշա Մուեզզինզադե Ալի փաշա† Քըլըչ Ալի փաշա | Մարկո Անտոնիո Բրագադին (մահապատժի է ենթարկվել) Ալվիսե Մարտինենգո Սեբաստիանո Վենիեր Խուան Ավստրիացի Մարկանտոնիո Կոլոնա Ջիովանի Անդրեա Դորիա } Ջակոպո Սորանցո |
Կողմերի ուժեր | |
| |
Ռազմական կորուստներ | |
| |
Ընդհանուր կորուստներ |
Սելիմ II սուլթանի օրոք տեղի ունեցած այս պատերազմը սկսվել է Վենետիկի տիրապետության տակ գտնվող Կիպրոս կղզի օսմանյան ներխուժմամբ։ Մայրաքաղաք Նիկոսիան և մի շարք այլ քաղաքներ արագորեն անցել են օսմանյան բանակի գերակա ուժի տիրապետության տակ, միայն Ֆամագուստան է մնացել Վենետիկի ձեռքում։ Քրիստոնեական օգնությունը ուշացել է, որի արդյունքում 1571 թվականի օգոստոսին՝ 11 ամիս տևած պաշարումից հետո, Ֆամագուստան ևս ընկել է։ Երկու ամիս անց՝ Լեպանտոյի ճակատամարտի ժամանակ, միացյալ քրիստոնեական նավատորմը ոչնչացրել է օսմանյան նավատորմը, սակայն չի կարողացել օգտվել այս հաղթանակից։ Օսմանցիներն արագորեն վերակառուցել են իրենց ռազմածովային ուժերը, և Վենետիկը ստիպված է եղել խաղաղության բանակցություններ վարել՝ օսմանցիներին հանձնելով Կիպրոսը և վճարելով 300 000 դուկատ տուրք։