![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/2/23/Yubu_Island_Okinawa_Pref_Japan24n4200.jpg/640px-Yubu_Island_Okinawa_Pref_Japan24n4200.jpg&w=640&q=50)
Օկինավա
From Wikipedia, the free encyclopedia
Օկինավա, Ռյուկյու կղզեխմբի ամենամեծ կղզին, Ճապոնիայում։ Երկարությունը 110 կմ է, տարածությունը՝ 1254 կմ²։ Ողողվում է Խաղաղ օվկիանոսի և Արևելա-Չինական ծովի ջրերով։ Ափերը խիստ կտրտված են, շրջապատված կորալային խութերով։ Բարձրությունը՝ մինչև 498 մ։ Կլիման արևադարձային է, մուսսոնային։ Տարեկան տեղումները 1300-2000 մմ են։ Ամռանը և գարնանը հաճախ են թայֆունները։ Մշակում են բրինձ, արքայախնձոր, շաքարեղեգ, բանան։ Գլխավոր քաղաքը և նավահանգիստը Նահան է։
Արագ փաստեր Օկինավա, Տեսակ ...
![]() | |
Տեսակ | Ճապոնիայի վարչական բաժանում |
Երկիր | ![]() |
Վարչատարածքային միավոր | Ճապոնիա |
Մասն է | Blue Zone?[3] |
Մակերես | 2280,98 կմ² |
Ամենաբարձր կետը | Mount Omoto? |
Բնակչություն | 1 460 652 մարդ (մարտի 1, 2021)[4] |
Անվանված է | Օկինավա կղզի |
![]() | |
![]() | |
Փակել