Օխրիդ լիճ
From Wikipedia, the free encyclopedia
Օհրիդ լիճ (ալբաներեն՝ Liqeni i Ohrit liˈcɛni i ˈɔhrit, Liqeni i Pogradecit;[2][3][4][5][6][7][8] մակեդոներեն՝ Охридско Езеро Ohridsko Ezero ˈɔxridzkɔ ˈɛzɛrɔ), հնագույն անունը՝ Լիխնիտիդա, հունարեն Λυχνιτίδα⟩, լիճ Մակեդոնիայում և Ալբանիայում, միջլեռնային գոգավորությունում, 695 մ բարձրության վրա։ Խորությունը՝ մինչև 285 մ։ Լճից արտահոսում է Սև Դրին գետը ⟨Ադրիատիկ ծովի ավազան⟩: Ափին են Օհրիդ (Մակեդոնիա), Պոգրադեց (Ալբանիա) քաղաքները։
Օխրիդ լիճ | |
---|---|
Տեսակ | լիճ և ancient lake? |
Երկիր | Հյուսիսային Մակեդոնիա և Ալբանիա |
Երկարություն | 30,4 կմ |
Լայնություն | 14,8 կմ |
ԲԾՄ | 695 մետր |
Խորություն | 288,7 մետր |
Մակերես | 349 կմ² |
Ծավալ | 55 400 խորանարդ հեկտոմետր |
Մասն է | Natural and Cultural Heritage of the Ohrid region? |
Ջրի պահման ժամանակ | 70 տարի[1] |
Ավազանի տարածք | 1414 կմ² |
Ավազանի երկիր | Հյուսիսային Մակեդոնիա և Ալբանիա |
Լիճ հոսող գետ | Sateska? |
Լճից հոսող գետ | Դրին |
Եվրոպայի ամենահին ու ամենախոր լճերից մեկն է՝ համաշխարհային կարևորություն ունեցող, յուրօրինակ, եզակի կենսահամակարգով, ավելի քան 200 էնդեմիկ տեսակներով[9]։
Օհրիդ լիճը 1979 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հռչակվել է Համաշխարհային ժառանգության տեղավայր, իսկ 2010 թվականին ՆԱՍԱ-ի կողմից անվանվել է Տիտանի լճերից մեկը[10]։ Ալբանիայի ու Հյուսիսային Մակեդոնիայի սահմաններում գտնվող Օհրիդ-Պրեսպա արգելոցը 2014 թվականին հավելվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային կենսոլորտային արգելոցների ցանկին[11]։