From Wikipedia, the free encyclopedia
Օլգա Տոկարչուկ (լեհ.՝ Olga Nawoja Tokarczuk[18], հունվարի 29, 1962[1][2][3][…], Sulechów, Zielona Góra County, Lubusz Voivodeship, Լեհաստան[4]), լեհ գրող և բանաստեղծուհի, Բուքերյան միջազգային մրցանակի (2018)[19] և Նոբելյան մրցանակի դափնեկիր (2018)։
Ծնվել է Լեհաստանի Սուլեխուվ քաղաքում։ Հայրական տատը Ուկրաինայից է, ընտանիքի մնացած մասը` լեհ[20]։ Ավարտել է Վարշավայի համալսարանի հոգեբանության ֆակուլտետը, այնուհետև Վալբժիխում աշխատել է որպես հոգեթերապևտ։ Այժմ ապրում է Վրոցլավում։ Կանաչների կուսակցության անդամ է և «Քաղաքական քննադատություն» ամսագրի խմբագրական կազմի անդամ։ Առաջին անգամ հանդես եկավ բանաստեղծությունների ժողովածուով։ 1996 թվականին լույս տեսավ նրա առաջին վեպը՝ «Գրքի մարդկանց ուղևորությունը», որը 2006 հայերեն լույս ընծայեց «Գիտանք» հրատարակչությունը։ «Ճամփորդները» վեպը նրան բերեց երկրում ամենահեղինակավոր «Նիկե» (2008) մրցանակաբաշխության գրական մրցանակը։ Տոկարչուկը նաև կարճ արձակի վարպետ է։ Քննադատները Օլգա Տոկարչուկին համարում են այսպես կոչված «1990 թվականների երիտասարդ արձակի» ներկայացուցիչներից մեկը։ Նրա ստեղծագործությունները թարգմանվել են շատ լեզուներով։
2018 թվականի մայիսի 22-ին Օլգա Տոկարչուկը պարգևատրվեց Բուքերյան միջազգային մրցանակով իր «Ճամփորդները» վեպի համար(լեհ.՝ Bieguni, անգլ.՝ Flights)։ Տոկարչուկը դարձավ առաջին լեհ գրողը, որը ստացավ հեղինակավոր պարգևը։ 50 հազար ֆունտ ստեռլինգ պարգևավճարը նա պետք է հավասար կիսի թարգմանչուհի Ջենիֆեր Կրոֆտի հետ, որը «փայլուն թարգմանեց» նրա աշխատանքը անգլերեն։
Գրքի մարդկանց ուղևորությունը ISBN 99930-963-4-2
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.