Օլգա Բոզնանսկա (լեհ.՝ Olga Boznańska, ապրիլի 15, 1865[1][2][3][…], Կրակով, Ավստրիական կայսրություն[1] - հոկտեմբերի 26, 1940[3][4][5][…], Փարիզ, Ֆրանսիա[6]), լեհ նկարչուհի, իմպրեսիոնիստ[8]։
Օլգա Բոզնանսկա լեհ.՝ Olga Boznańska | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 15, 1865[1][2][3][…] |
Ծննդավայր | Կրակով, Ավստրիական կայսրություն[1] |
Վախճանվել է | հոկտեմբերի 26, 1940[3][4][5][…] (75 տարեկան) |
Մահվան վայր | Փարիզ, Ֆրանսիա[6] |
Քաղաքացիություն | Ավստրո-Հունգարիա, Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն և Ֆրանսիա |
Մասնագիտություն | նկարչուհի |
Ժանր | դիմապատկեր |
Թեմաներ | գեղանկարչություն[7] և դիմանկար[7] |
Ուշագրավ աշխատանքներ | Սպիտակ հագած երիտասարդ կինը, Երիտասարդ կնոջ դիմանկարը, Կնոջ դիմանկար և Աղջիկը քրիզանթեմներով |
Պարգևներ | |
Olga Boznańska Վիքիպահեստում |
Օլգա Բոզնանսկան ծնվել է 1865 թվականի ապրիլի 15-ին Կրակովում, երկաթգծի ինժեների ընտանիքում։ Նրա հայրը եղել է լեհ, մայրը՝ ֆրանսուհի։ Օլգա Բոզնանսկան նկարել սովորել է մանկուց, մասնավոր դասեր է առել Անտոնի Պիոտրովսկու և Կազիմիր Պոխվալսկու մոտ[9]։ 1886 թվականից մինչև 1890 թվականը Օլգա Բոզնանսկան ապրել է Մյունխենում։ Քանի որ Մյունխենի Գեղարվեստի ակադեմիայում կանանց սովորելու չէին ընդունում, Օլգա Բոզնանսկան մասնավոր դասերի է հաճախել Կարլ Կրիխենդորֆի ու Վիլհելմ Դյուրի մոտ։
Օլգա Բոզնանսկան նկարել է մեծ մասամբ դիմանկարներ, նատյուրմորտներ, բնանկարներ ու կենցաղային տեսարաններ։ Կրթությունն ավարտելուց հետո՝ 1890-ական թվականներին, Օլգա Բոզնանսկան իր նկարները ներկայացրել է Մյունխենում, Վարշավայում, Բեռլինում, Վիեննայում անցկացվող ցուցահանդեսներում։ «Նկարիչ Պավել Նաումենի դիմանկարը» աշխատանքի համար Օլգա Բոզնանսկան Վիեննայում արժանացել է ոսկե մեդալի, իսկ նրա «Միս Մերի Բրեմի դիմանկարը» մրցանակի է արժանացել Լոնդոնում։ 1896 թվականին Օլգա Բոզնանսկային շնորհվել է Փարիզի Գեղեցիկ արվեստների միության մրցանակ։
1898 թվականին Օլգա Բոզնանսկան դարձել է Լեհ նկարիչների «Արվեստ» միության անդամ։ Նույն թվականին նա մեկնել է Փարիզ։ 1900 թվականին Լոնդոն Նոր պատկերասրահում անցկացված ցուցահանդեսում Օլգա Բոզնանսկան արժանացել է ոսկե մեդալի, ինչպես նաև ստացել է Փարիզում անցկացված Համաշխարհային ցուցահանդեսի մրցանակ։ Նույն թվականին Օլգա Բոզնանսկան բաժանվել է նկարիչ Յուզեֆ Չայկովսկուց, ում հետ երկար տարիներ մտերիմ հարաբերությունների մեջ էր։
1901 թվականին Պիտսբուրգում տեղի է ունեցել Օլգա Բոզնանսկայի նկարների ցուցահանդես։ 1907 թվականին նա արժանացել է Պիտսբուրգի Քարնեգիի ինստիտուտի արծաթե մեդալի։ 1912 թվականին Օլգա Բոզնանսկան Կլոդ Մոնեի ու Օգյուստ Ռենուարի հետ համատեղ ներկայացրել է Ֆրանսիան Պիտսբուրգում անցկացված ցուցահանդեսում։ 1932 թվականին նկարչուհին վերջին անգամ այցելում է Կրակով։ 1937 թվականին Փարիզում անցկացված Համաշխարհային ցուցահանդեսում Օլգա Բոզնանսկան արժանանում է Գրան պրիի։ 1938 թվականին նա մասնակցում է Վենետիկի բիենալեին։
1912 թվականին Օլգա Բոզնանսկան արժանացել է ֆրանսիական Պատվո լեգեոնի շքանշանի։ 1936 թվականին նա Լեհաստանի գրականության ակադեմիայի կողմից ստացել է Ոսկե դափնեպսակ, իսկ 1938 թվականին պարգևատրվել է Լեհաստանի Վերածննդի շքանշանով։
Օլգա Բոզնանսկան մահացել է 1940 թվականի հոկտեմբերի 26-ին Փարիզում 75 տարեկան հասակում։
- «Ճապոնական հովանոցով կինը»
(1886) - «Կնոջ դիմանկար (Գնչուհի)»
(1888) - «Բրետոնուհի»
(1889) - «Տատիկի անվանակոչության օրը»
(1889) - «Նկարիչ Պավել Նաումենի դիմանկարը»
(1893) - «Աղջիկը քրիզանթեմներով»
(1894) - «Պանի Դիգատի դիմանկարը»
(1903) - «Սպիտակ հագած երիտասարդ կնոջ դիմանկար»
(1912) - «Նատյուրմորտ վազով»
(1918) - «Ծաղիկներ»
(1921)
- Պատվո լեգեոնի շքանշան (1912)
- Լեհաստանի Վերածննդի շքանշան (1938)
Wikiwand in your browser!
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.