From Wikipedia, the free encyclopedia
«Օբլոմով» (ռուս.՝ Обломов), ռուս հայտնի գրող Իվան Ալեքսանդրովիչ Գոնչարովի վեպը։ Համարվում է հեղինակի ամենանշանավոր և հայտնի ստեղծագործությունը։ Առաջին անգամ հրատարակվել է 1859 թվականին «Հայրենական գրառումներ» ամսագրի առաջին չորս համարների մեջ։ «Օբլոմովը» առաջ է քաշում մարդկային բնավորության մի նոր տեսակ «օբլոմովշչինա» անունով։ Վեպը եռագրության մաս է կազմում «Սովորական պատմություն» և «Անդունդ» ստեղծագործությունների հետ։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Օբլոմով ռուս.՝ Обломов | |
---|---|
Հեղինակ | Իվան Գոնչարով |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | critical realism? |
Բնօրինակ լեզու | ռուսերեն |
Կերպար(ներ) | Ilya Ilyich Oblomov?, Agafia Marveevna Pshenitsina?, Andrey Ivanovich Stoltz? և Olga Sergeevna Ilyinskaya? |
Ստեղծման տարեթիվ | 1847 |
Նկարագրում է | Ռուսական կայսրություն |
Նախորդ | Սովորական պատմություն |
Հաջորդ | Անդունդ |
Երկիր | Ռուսաստան |
Հրատարակման տարեթիվ | 1859 |
Թվային տարբերակ | projekt-gutenberg.org/gontscha/oblomow/oblomow.html |
Oblomov Վիքիպահեստում |
Վեպի սյուժեն ներկայացնում է կալվածատեր Իլյա Իլյիչ Օբլոմովի կյանքը։ Նա նստակյաց, ծույլ, ոչ աշխույժ ապրելակերպ է վարում և օրերով կարող է պառկել բազմոցին ոչինչ չանելով, բացի մտքերում երազելուց։ Նա չի զբաղվում ոչ մի աշխույժ գործունեությամբ, դուրս չի գալիս բարձր հասարակություն և զարմանում է այն մարդկանց վրա, ովքեր ամբողջ օրը գործով են զբաղված։
Օբլոմովն ապրում է Պետերբուրգում իր հավատարիմ ծառայող Զախարի հետ, որն ամբողջ կյանք ծառայում էր Օբլոմովների ընտանիքին։ Զախարն էլ իր հերթին բողոքող ու կռվարար ծերունի է, ինչի պատճառով ավելի է բարդացնում թուլամորթ տիրոջ իրավիճակը։
Իլյա Իլյիչն իր ընտանեկան կալվածքին է տիրապետում Օբլոմովկա անունով, սակայն ծուլությունից ընդհանրապես չի զբաղվում կալվածքի տնտեսական գործերով, ինչի պատճառով Օբլոմովկայի արդյունաբերությունը սպառվելու վտանգի տակ է կանգնում։ Վատ լուրեր են հասնում նաև բնակավայրի հետ կապված։ Բնակարանի տերը, որը վարձում է Իլյա Իլյիչը, ստիպում է նրան տեղափոխվել։
Շուտով արտասահմանից վերադառնում է Օբլոմովի ամենամոտիկ ընկերը, կիսով գերմանացի՝ Անդրեյ Շտոլցը։ Նա իր ընկերոջ ճիշտ հակապատկերն է։ Աշխույժ, գործունյա, աշխատասեր ապրելակերպ է վարում, ճանապարհորդելով ամբողջ աշխարհով։ Շտոլցը ցավով նկատում է իր մոտիկ ընկերոջ ողբալի իրադրությունը։ Նա Իլյա Իլյիչի նստակյաց ապրելակերպը կոչում է օբլոմովշինա և ամեն կերպ փորձում է համոզել նրան, դուրս գալ դրանից, նոր գույներով լցված կյանք սկսել։
Կարգավորելով Օբլոմովի սոցիալական խնդիրները, Շտոլցը ծանոթացնում է իրեն մի ազնվական ընտանիքից, երիտասարդ կնոջ հետ՝ Օլգա Իլյինսկայա անունով։ Երկուսն էլ սիրահարվում են միմյանց, սակայն չեն ցանկանում խոստովանել դա։ Շուտով Շտոլցը դարձյալ արտասահման է մեկնում գործերով, իսկ Իլյա Իլյիչն օր օրի մտերմանում է Օլգայի և իր ընտանիքի հետ։ Սերը ստիպում է Օբլոմովին ամբողջովին փոխել ապրելակերպը, հանուն սիրած էակի, որը չի թողնի իրեն նման կերպ ապրել։ Նա որոշում է ամեն ինչ նոր էջից սկսել, մոռանալ հնացած բազմոցները, որոնց վրա օրեր էր անցկացնում, հեռացնել պատռված գիշերանոցները, որոնցից դուրս չէր գալիս և դուրս պրծնել ի ծնե տրված ոչ նշանակալից կյանքից։
Սակայն հետագայում, Օբլոմովը այդպես էլ չի կարողանում հաղթահարել իր ցավալի բնավորությունը, ինչի պատճառով էլ Օլգան չի կարողանում համակերպվել իր սիրելիի բարդ իրավիճակի հետ։ Դրա պատճառով նրանք բաժանվում են։ Օբլոմովը բնակություն է հաստատում իր խարդախ ծանոթ Տարանտյեվի ճարած տանը, որտեղ Իլյա Իլյիչին խնամում է տան տիրուհին՝ Ագաֆյա Փշենիցինան, իր եղբոր հետ։ Սակայն վերջինս և Տարանտյեվը լրիվ ուրիշ նպատակներ են հետապնդում։ Նրանք ցանկանում են ձեռքի տակ առնել Օբլոմովի կալվածքը, ինչը նրանց մի պահ հաջողվում է։ Բայց շուտով վերադառնում է Շտոլցը և կռահելով խաբեբաների մտքերը, նրանց վռնդում է և կարգի է բերում իր ընկերոջ կալվածքը։ Շտոլցը խոստովանում է, որ արտասահմանում նա հանդիպել էր Օլգային, և վերջինս իրեն սեր է խոտովանել, ինչից հետո նրանք որոշել են ամուսնանալ։ Շտոլցը չգիտեր, որ իր ընկերոջ, և Օլգայի հարաբերություններն ու բաժանումը, այդքան լուրջ ու ցավալի են եղել, դրա համար էլ սխալ չէր համարում իր արարքը։ Օբլոմովն էլ իր հերթին, անկեղծ ուրախանում է իր ընկերոջ ու Օլգայի համար, ով հիմա երջանիկ կլինի, բայց ով ամեն օր տխրում ու մտածում է Օբլոմովի մասին։
Հետո հեղինակը ներկայացնում է Օբլոմովի ապրելակերպը, քաղաքից դուրս գտնվող տանը, որն իր համար ժամանակին ճարել էր Տարանտյեվը, խարդախ նպատակների համար։ Այստեղ նրան խնամում ու պահում է աշխատասեր, բարի տան տիրուհին, իր բարեկամների ու գյուղացիների հետ։ Ծեր Զախարն իր կնոջ հետ, նույնպես այստեղ են բնակվում։ Իսկ Օբլոմովը վերադառնում է հին կյանքին։ Նա օրերով բազմոցին պառկած է անցկացնում, ոչնչով չի զբաղվում, միայն երազում է, համտեսում է գյուղացիների կերակուրները, քնում ու տեղից չի շարժվում։ Հետագայում պարզ է դառնում, որ տարիների ընթացքում, Օբլոմովը սիրային կապի մեջ էր մտել միայնակ տան տիրուհու՝ Ագաֆյա Փշենիցինայի հետ, որը իրենից որդի է ծնել։ Երբ Շտոլցը այցելում է Օբլոմովի տուն, վերջինս խոստովանում է իրեն դրա մասին և խնդրում է, որ Շտոլցը խնամի իր որդուն, եթե իր հետ մի բան պատահի։ Շտոլցը սաստիկ զայրանում, քննադատում է իր ընկերոջը, նման ողբերգական ապրելակերպի համար և աղաչում է գալ իր հետ, փոխվել, նոր կյանք սկսել։ Բայց Օբլոմովն արտասվելով ասում է, որ արդեն ուշ է, և նա չի կարող ոչինչ անել։ Շտոլցն էլ հասկանում է, որ արդեն հույս չկա և հուսահատված վիճակով լքում է տունը։
Հետո հեղինակն իմաց է տալիս ընթերցողներին, որ հետագա տարիներին, Օբլոմովը լուրջ հիվանդություն էր ստացել, նստակյաց կյանքի պատճառով, որի ընթացքում կաթված էր ստացել։ Հետո պատմում է, որ վերջում Օբլոմովը չկարողացավ ապաքինվել և վախճանվեց։ Շտոլցն ու Օլգան, խնամության տակ են առնում նրա որդուն։
Իվան Գոնչարովի «Օբլոմով» վեպի գլխավոր հերոսի անունով, առաջացավ մի նոր թևավոր, անվանական խոսք՝ օբլոմովշինա բառը։ Այս խոսքով առաջացավ մի նոր մարդկային տեսակ, բնավորություն, որն իր մեջ պարունակում է նստակյաց կյանքի, ծուլության, ալարկոտության, քնած ապրելակերպի իմաստները։ Վեպի մեջ առաջին անգամ, այս խոսքը օգտագործում է Շտոլցը, իսկ հետո էլ ինքը՝ Օբլոմովը, նկարագրելով իր ցավալի կյանքը։ Այսպիսով, գրքի հեղինակն իր հայտնի կերպարով, սկիզբ դրեց մի նոր ապրելակերպի հատկանիշ։ Օբլոմովշինային նվիրված է հայտնի ռուս քննադատ Նիկոլայ Ալեքսանդրովիչ Դոբրոլյուբովի քննադատական հոդվածը, «Ի՞նչ բան է օբլոմովշինան», որը մնաց պատմության մեջ։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օբլոմով» հոդվածին։ |
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված: |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.