From Wikipedia, the free encyclopedia
Քրիստոֆեր «Քրիս» Էնթոն Ռի (անգլ.՝ Christopher Anton Rea, ծնվել է 1951 թվականի մարտի 4-ին, Միդլսբրոյում` Հյուսիսային Յորքշիր, Անգլիա), բրիտանացի երգիչ է, երգերի հեղինակ, հայտնի է իր խռպոտ ձայնով և սլայդ-կիթառ նվագելով[4]։
Քրիս Ռի | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | Chris Rea |
Ի ծնե անուն | Քրիստոֆեր Էնթոն Րի |
Ծնվել է | մարտի 4, 1951[1][2][3] (73 տարեկան) Միդլսբրո, Միդլսբրո |
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Ժանրեր | բլյուզ, սոֆթ ռոք, արտ ռոք |
Մասնագիտություն | երգիչ, երաժիշտ, դերասան |
Երգչաձայն | բարիտոն |
Գործիքներ | կիթառ, սլայդ-կիթառ, ստեղնաշարային գործիքներ, շրթունքի հարմոն, բանջո |
Լեյբլ | JazzeeBlue Magnet Records United Artists Records East West Records Motown Records Geffen Records Edel Music Warner Music Rhino Entertainment |
Անդամակցություն | Willie and the Poor Boys? |
Կապված | The Memphis Fireflies |
Կայք | chrisrea.com |
Chris Rea Վիքիպահեստում |
Քրիս Ռին Իտալիայի էմիգրանտ Կամիլլո Րիի (մահացել է 2010 թվականին) և Իռլանդիայի բնիկ Ուինֆրիդի (մահացել է 1983 թվականի սեպտեմբերին) որդին է։ Քրիսն ունի երկու եղբայր` Նիկը և Մայքը, և չորս քույր՝ Քաթրինը, Ջերալդինան, Պաուլան և Քամիլան։
Քրիսի կնոջ անունը Ժոան է, ամուսնացել է 16 տարեկանում։ Ունեն երկու դուստր՝ Ժոզեֆինան (ծնվել է 1983 թվականի սեպտեմբերի 16-ին) և Ջուլիա Քրիստինան (ծնվել է 1989 թվականի մարտի 18-ին)։ Երկու դստեր համար էլ Քրիսը գրել է համանուն երգ։ Ընտանիքն ապրում է Սոլ Միլում՝ Կուկհեմում, Բերկշիր։ Այդտեղ է գտնվում նաև Sol Mill ձայնագրման ստուդիան, որտեղ Քրիսը ձայնագրել է իր ուշ շրջանի ալբոմները։ Այստեղ նա ձայնագրել է նաև ալբոմներ ուրիշ կատարողների համար։ 2006 թվականին ստուդիան վաճառվել է։
Քրիս Ռիի անունը քաջ հայտնի դարձավ «պաղպաղակ Րի» ցանցի շնորհիվ, որը պատկանում էր նրա հորը։ Ավելի ուշ ցանցը փլուզվեց, և մնաց միայն մեկ խանութ, որտեղ աշխատում էր Կամիլլո Րին[5]։
1978 թվականին Քրիս Ռին թողարկեց իր դեբյուտային ալբոմը՝ «Whatever Happened to Benny Santini?», և առաջին իսկ սինգլը` «Fool (if You Think It's Over)» շատ հայտնի դարձավ ԱՄՆ-ում` զբաղեցնելով 12-րդ տեղը Billboard Hot 100-ում և բարձրագույն հորիզոնական Adult Contemporary Singles-ում։ Սինգլը ներկայացվեց Գրեմմիի «Տարվա երգ» անվանակարգում, սակայն զիջեց Բիլլի Ջոելին և նրա «Just the Way You Are»-ին։ Չնայած դրան՝ հայրենիքում Քրիսի սինգլը շատ մեծ հաջողություն չի ունենում։ ԱՄՆ-ում հաջողությունն ամրապնդելու նպատակով վերաթողարկումից հետո «Fool…»-ը զբաղեցրեց 30-րդ տեղը «UK Singles Chart»-ում։
Երգիչը հասավ իր հաջողության գագաթնակետին 1980-ական թվականների վերջերին և 1990-ական թվականների սկզբներին՝ իր տասներորդ «The Road to Hell» (1989 թվական) ստուդիական ալբոմի (համարվում է երգչի ամենալավ ալբոմներից մեկը[6]) և հաջորդ՝ «Auberge» (1991 թվական) ալբոմի թողարկումից հետո։
Երկարատև հիվանդությունից հետո (ենթաստամոքսային գեղձի հեռացում) դադարեցնում է համագործակցությունը խոշոր ձայնագրման ընկերության հետ և սկսում ձայնագրել բացառապես բլյուզ երաժշտություն։ Դրա արդյունքը եղան մի քանի ալբոմները, որոնցից երկուսը դարձան առևտրային տեսանկյունից շատ շահավետ՝ «Dancing Down the Stony Road» (2002 թվական), ստացավ ոսկե կարգավիճակ, և Santo Spirito Blues (2011 թվական)։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.